Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը»

ПОЛИТИКА

Դավաճանական իշխանության գրպանի խմբակցության վախը մեկ լրագրողից այնքան է, որ Ազգային ժողովում Yerevan.Today-ի նկատմամբ «հատուկ վերաբերմունքը» չի սահմանափակվել լրագրողին հավատարմագրումից զրկելով:  

Այսօր ԱԺ աշխատակազմն իրեն իրավունք է վերապահել թույլ չտալ լրագրող Սյուզի Բադոյանին մուտք գործել ԱԺ տարածք՝ անգամ անցագրի առկայության պայմաններում: Մինչդեռ լրագրող Բադոյանը ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանի հետ հարցազրույց էր պլանավորել և ընթացակարգի համաձայն` օգտվելով իր և պատգամավորի իրավունքից, նախապես պատգամավորի գրությամբ անցագիր էր ստացել ԱԺ ընդունարանից:

 

ԱԺ անցակետում անվտանգության աշխատակիցները տեսնելով լրագրողին՝ միանգամից կապ են հաստատել վերադասի հետ, զեկուցել են լրագրողի անցագրի մասին (ինչը սովորաբար չի արվում, նրանք պարտավոր են ներս թողնել միանգամից), և հատուկ կապով նրանց ասվել է լրագրողին թույլ չտալ մուտք գործել տարածք:

Ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ, անվտանգության երեք աշխատակիցներից որևէ մեկը չի կարողացել վերադասից իջած հրահանգը լրագրողին պարզաբանել կամ հիմնավորել իրավական փաստարկներով:

Միայն նա, ով հատուկ կապով զեկուցել էր, ենթադրաբար՝ ԱԺ աշխատակազմին, հազիվ  ծամծմելով՝ իրար կապկպած մի նախադասություն է արտասանել՝ «ռեժիմը թույլ չի տալիս, և դուք չեք կարող հիմա մտնել խորհրդարան, այսքան բան»: Ո՞ր ռեժիմը, քաղաքակա՞ն, լրագրողի հարցին անվտանգության աշխատակիցները ակնարկել են, թե ինքներդ գիտեք ինչ-ինչոց է։ Այդ ընթացքում անցագրով մուտք գործած այլ անձանց դեպքում նորից կապ չեն տվել զեկուցելու։ Այսինքն՝ լրագրողի համար մինչ այդ նախազգուշացում է արվել, որպեսզի օրենք խախտելու գնով անգամ նրա մուտքը արգելեն:

Ո՞ւմ հրահանգով է Yerevan.Today–ի աշխատանքն ԱԺ-ում սահմանափակում աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, երբ իր վերադասը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է և հաշվետու է միայն Միրզոյանին։ Տրամաբանությունը հուշում է, որ Տիգրան Գալստյանի կողմից սանկցիաներն իջեցվել են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սադրած միջադեպից հետո, ուստի չի բացառվում, որ հենց այս օդիոզ դեմքն է իրականում հրահանգել ԱԺ աշխատակազմին ապահովել իր անվրդով ճեմելը ողջ վարչական տարածքով մեկ՝ առանց «լրագրողական հետապնդումների»:  

Ի՞նչ խոսք, բազմաթիվ լրատվամիջոցներիս համար նորություն չէ, որ ռեժիմը դիսկոմֆորտի բացահայտ վախ ունի խորհրդարանական աշխատանքը լուսաբանող մի շարք ԶԼՄ-ների ներկայությունից, բազմաթիվ դրվագներով հրապարակվել են, թե ինչպես են «հուշտ» լինում Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, երբեմնի լրագրող պատգամավորներ Հայկ Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը ու Վահագն Հովակիմյանը, Արմեն Խաչատրյանը, սորոսական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Հերիքնազ Տիգրանյանը, Արփի Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը, և այլոք, որ նրանք վրդովվել են իսկ իրականում վախենում են՝ «5-րդ ալիքի», «Հրապարակ» օրաթերթի, «168 ժամի», Yerevan.Today-ի ոչ կանխատեսելի լրագրողների հարցադրումներից, հաճախ են վիրավորել լրագրողների և խոչընդոտել վերջիններիս աշխատանքը: Նրանցից շատերն են Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ հուզմունքից կամ վախերից խիստ անհարմար դրության մեջ ընկել։ Վերջին ամենատգեղ տեսարանը «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպն էր

Թերևս սա էլ վերջին կաթիլը դարձավ իշխանության վախերի բաժակի համար, ու որոշել են այսուհետ գնալ տոտալ ապօրինությունների՝ արգելելով ԱԺ շենքի մուտքը: Այս դավաճանական խմբակին թվում է, թե Հայաստանի խորհրդարանի շենքը իրենց «հոր դուքանն է», կարող են ուղղակի որոշել՝ ում թողնել ներս մտնի, ում՝ ոչ։

Հիշեցնենք, ԲԴԽ անդամ դարձող Գագիկ Ջհանգիրյանի ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Հայկ Սարգսյանը ինքնառաջադրվել էր՝ իբր փրկելու Ջհանգիրյանին հարցադրումներից: Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի թևից բռնել և նրան հրել էր մի կողմ, նույն ժամանակ նաև «Հրապարակ» օրաթերթի լրագրողին էր համարյա սպառնալից տոնով իր մոտ կանչել՝ իբր պարզաբանման: Իսկ երբ երկու լրագրողները վերջինիս տեսախցիկների առաջ դիմել էին, խլել էր միկրոֆոնը և տարել իր հետ սենյակ:

20 րոպե անց պատգամավորը բացել էր կողպած դուռը և վերադարձրել միկրոֆոնը՝ առանց լրագրողից ներողություն խնդրելու: Իմ կողմից Գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդմանն արդեն ընթացք է տրվել, այն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար։ Իսկ ահա ԱԺ աշխատակազմի ղեկավարը ոչ աշխատանքային ժամին խմբագրություն ուղարկել էր էլեկտրոնային նամակ և կոշտ սանկցիաների մասին տեղեկացրել՝ լրագրողին չեն հավատարմագրի այս նստաշրջանում։ Իսկ խմբագրության հարցադրումներին, թե կոնկրետ ինչ օրենքի խախտման հիմքով է իրենց առաջարկ-պահանջը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը դեռ չի պատասխանել, չնայած անցել է 11 օր։ Սա էլ ապացույցները, որ խորհրդարանում տիրում է խմբակային շահեր սպասարկող անձնակազմ, այլ ոչ՝ պետական պաշտոնյաներ։

Ահա այսպես խորհրդարանական հանրապետության Ազգային ժողովը դարձել է իշխող ուժի «հոր դուքանը»։ Նրանք այլևս իրենց հռչակում են օրենքից դուրս, օրենքը իրենք են, կուզենան Արցախը կհանձնեն, կուզենան լրագրողին ներս չեն թողնի։ Միրզոյան Արարատը նայում և հպարտանում է, թե որքան ժողովրդավար է իր ղեկավարած «ժողովրդավարության բաստիոնը»։

Սևակ Հակոբյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ