Երևան, 22.Ապրիլ.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գերիների վերադարձի մասին ավելի աբսուրդային հայտարարություն, հավատացեք, աշխարհում չեմ լսել. Լարիսա Ալավերդյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող կին գերիների ճակատագրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ առնվազն 4 կին գերի կա ադրբեջանական կողմում: Նկատենք՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով՝ երեխաները և կանայք գտնվում են հատուկ հոգածության ներքո:

Ինչո՞ւ միջազգային հանրությունը, որը հաճախ է բարձրաձայնում ու դատապարտում կանանց ու երեխաների իրավունքների ոտնահարումների մասին, մեր գերիների առնչությամբ ոչ համարժեք է արձագանքում՝ հետաքրքրվեցինք Լարիսա Ալավերդյանից: Նա, մասնավորապես, նշեց.

«Ես չեմ կարծում, որ պետության կողմից արվում է ամեն ինչ, որովհետև միջազգային հանրությունը միշտ արձագանքում է գերակտիվ գործունեությանը. այն դեպքում, եթե պետությունը չի գործում, մենք պետք է որևէ սպասելիք չունենանք, որ ինքնուրույն ինչ-որ բան տեղի կունենա»:

«Ընդդեմ կամայական բռնության» հ/կ նախագահն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը, որը 10 տարի գործում էր առանց Հայաստանում գերիների հանձնաժողովի ներկայության, ավելի ակտիվ էր գործում, քան հիմա, երբ կա պետական հանձնաժողով:

«Մեկը՝ լռելյայն ցրեցին, մյուսը՝ լռելյայն կազմակերպեցին. ո՞ւր է այդ հանձնաժողովի աշխատանքը: Ես ապշած եմ ուղղակի,- նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ միջազգային ասպարեզում առավել կարևոր է պատգամավորների գործունեությունը: Նման հարցերը պետք է բարձրացվեն տարբեր վեհաժողովներում, պետք է դարձվի քաղաքական օրակարգի խնդիր, հասցվի Ադրբեջանի դատապարտող որոշումների, անգամ՝ սանկցիաների: -Այն, որ Եվրոպայի խորհրդի վեհաժողովն այդպես արագ Ռուսաստանի դեմ սանկցիաներ է իրականացնում մեկ Նավալնու համար, որի ո՛չ կյանքին, ո՛չ առողջությանը վտանգ չի սպառնում, այստեղ աշխարհաքաղաքական իրենց շահերն են խոսում. կամ երկիրը պետք է գերակտիվ լինի, ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա:

Քանի որ Լարիսա Ալավերդյանը գերիների վերադարձի հարցում կարևորեց մեր պատգամավորների ու պատգամավորական խմբերի դերը, նրան խնդրեցինք գնահատել իշխանական պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի կողմից հարցազրույցներից մեկում գերիների վերադարձի առնչությամբ արված հետևյալ արտահայտությունը. «Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին»:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ Նազելի Բաղդասարյանը քաղաքական ի՞նչ փորձառություն ունի, ի՞նչ ինքնակենսագրություն ունի, բայց ավելի աբսուրդային հայտարարություն, քան այդպիսինն է՝ գերիների վերադարձի մասին, ես, հավատացեք, իմ գործունեության 33 տարիների ընթացքում չեմ լսել և աշխարհում չեմ լսել այդպիսի բան: Ներքաղաքականը, եթե իրենց անհանգստացնում է, թող օր առաջ հրաժարվեն իրենց պաշտոններից, և վերջապես թողնեն Հայաստանը հանգիստ: Համոզված եմ՝ այն իշխանությունները, որոնք զրոյական, եթե ոչ՝ մինուսի հեղինակություն ունեն, եթե դրանք գնան, այդ բոլոր գործերն ավելի կարագանան:  Իրենք չեն ուզում հասկանալ, որ իրենց ոչ միայն Հայաստանում չեն հարգում, իրենց չի հարգում այն կողմը, որի առջև իրենք այդպես մեջքները կռացած են, և ուզում են Հայաստանի մեջքը կռացնել»:

Կշեռք. ինչպե՞ս այն դարձավ գերճշգրիտ․ «Փաստ» Անի Պողոսյանի գեղեցիկ պարը ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, պարզապես կփոթորկի ձեր հոգին Արթուր Ղամբարյանը Սյունիքի մարզի դատախազի և քննչականի պետի «հնազանդ հարսին» ներհատուկ վարքագծի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ)․ Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ» Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել. աշխատանքային իրավունքի մասին․ «Փաստ» Միամտություն է ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի ու անմարդկայնության մոլուցքը․ «Փաստ» Իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ինչպե՞ս պիտի աշխատեն արտաքին հարթակներում․ «Փաստ» «Մեր ազգային ու պետական շահերից չբխող, ոչ ադեկվատ հայտարարություններ են արվում»․ «Փաստ» «Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի». գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ «Փաստ» Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես ամոթ ու խայտառակություն է․ «Փաստ» Թշնամին ամեն օր հոխորտում է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչնչի պիտանի չեն. «Փաստ» Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»«Հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է. ժողովուրդն ի չիք է դարձնում թշնամու օրակարգը». «Փաստ» Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ Փաշինյանը նպատակ էր դրել իր առջև․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ոստիկանության՝ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից ազատված Ալիկ Հակոբյանը սպասում է նոր նշանակմանԻրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են տարածք տրամադրել. «Փաստ» «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»«Վերբովկայի» փորձեր իշխանությունների կողմից. «Փաստ»«Հրապարակ»․ Արցախի ԱԻՊԾ փոխնախարարի պաշտոնից ՀՀ իշխանությանը քննադատելուց հետո ազատված Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտումԻ՞նչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզ. «Փաստ» Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան (տեսանյութ)«Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը»․ Մխիթարյանը նկարահանվել է տեսահոլովակումՄի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԱշոտյանԿարմիրբերետավորները հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած քաղաքացուն53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը բռնել է. չի ցանկանում ծառայելԿառավարական առանձնատան մոտ վիճակը լարված է (տեսանյութ)Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն ՄարուքյանՆիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասինՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի)Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպանՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանըՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է․ ԿԲ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա ՏոռեսՕդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրելԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սյունիք այցը՝ Փաշինյանի աչքերով. Կառավարության հրապարակած կադրերը Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին․ Նիկոլ Փաշինյան ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում է «Ալֆա» ջոկատըԱսադը Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանություն