Երևան, 22.Ապրիլ.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր զինծառայությունից կազատվեն առանց տարկետում ստանալու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բուհերում միջպետական համաձայնագրերով սովորողների իրավունքների պաշտպանության հանգամանքով, սպորտի զարգացման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարիքային շեմ սահմանելու հանգամանքով: Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորման համար հիմք է հանդիսացել այն, որ կառավարության 2018 թ.-ի N 450-Ն և N 457-Ն որոշումներով սահմանվել են սպորտի ու մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:

Նշված իրավական ակտերի համապատասխան կետերով քաղաքացուն տրվում է տարկետում 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Կառավարության 2019 թ.-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշումը սահմանում է այն բացառիկ դեպքերը, երբ տարկետման ժամկետներն ավելացնում են՝ հաշվի առնելով քաղաքացու նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքը: Նախարարությունը նշում է՝ իրավական ակտերի այս իրավակարգավորումների մեջ առաջանում է հակասություն, մի որոշմամբ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն և առավելագույն ժամկետ, ինչպես նաև տարկետում ստանալու տարիքային սահմանափակում` մինչև 26 տարեկանը լրանալը, իսկ մյուս որոշմամբ սահմանափակում սահմանված չէ և քաղաքացին, որն, օրինակ՝ մեկ անգամ 2 տարի ժամկետով ստացել է տարկետում և ունի կարգով նախատեսված նվաճումներ, կարող է հայտ ներկայացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման:

Գործող կարգավորումների համաձայն՝ քաղաքացին 20 տարեկանում կարող է ազատվել զինվորական ծառայությունից, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում, օրինակ՝ կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացու համեմատ, ով պարտավոր է ըստ հերթականության ավարտել կրթական ծրագրերը (բակալավր 4-5 տարի, մագիստրատուրա 1-2 տարի և ասպիրանտուրա 2-3 տարի, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարին լրանալը), հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինծառայությունից ազատման իրավունքի: Այսպիսով՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ, քաղաքացին, որն ունի նվաճում և ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ և հավակնի նոր տարկետման իրավունքի, և այդպես` մինչև 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես իրապես բացառիկ դեպք, կարող է հավակնել զինծառայությունից ազատման իրավունքի:

Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող փոփոխության համաձայն` պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել զորակոչային տարիքի օտարերկրյա անձինք, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն և հանդես կգան ՀՀ հավաքական թիմերում: Այս կարգավորման նպատակը սպորտի բնագավառի զարգացումն է: Նշվում է, որ հաճախ հավաքական թիմերում հանդես գալու համար հրավիրվում են իրենց մարզաձևում հաջողություններ արձանագրած և հեռանկար ունեցող հայկական ծագմամբ կամ օտարազգի այլ երկրների քաղաքացիներ, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն և նրանց վրա տարածվում են ՀՀ քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում նաև պարտադիր զինծառայության զորակոչվելու պարտավորությունը, իսկ դա առաջացնում է հավել յալ դժվարություններ: Մինչդեռ այս կարգավորմամբ ֆեդերացիաները հնարավորություն կունենան հրավիրելու մարզիկներին՝ երաշխավորելով, որ նրանք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Խորհրդաժողով». Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողություններ և ռիսկեր Կշեռք. ինչպե՞ս այն դարձավ գերճշգրիտ․ «Փաստ» Անի Պողոսյանի գեղեցիկ պարը ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, պարզապես կփոթորկի ձեր հոգին Արթուր Ղամբարյանը Սյունիքի մարզի դատախազի և քննչականի պետի «հնազանդ հարսին» ներհատուկ վարքագծի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ)․ Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ» Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել. աշխատանքային իրավունքի մասին․ «Փաստ» Միամտություն է ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի ու անմարդկայնության մոլուցքը․ «Փաստ» Իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ինչպե՞ս պիտի աշխատեն արտաքին հարթակներում․ «Փաստ» «Մեր ազգային ու պետական շահերից չբխող, ոչ ադեկվատ հայտարարություններ են արվում»․ «Փաստ» «Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի». գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ «Փաստ» Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես ամոթ ու խայտառակություն է․ «Փաստ» Թշնամին ամեն օր հոխորտում է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչնչի պիտանի չեն. «Փաստ» Հասմիկ Պողոսյանի հարսը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»«Հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է. ժողովուրդն ի չիք է դարձնում թշնամու օրակարգը». «Փաստ» Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ Փաշինյանը նպատակ էր դրել իր առջև․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ոստիկանության՝ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից ազատված Ալիկ Հակոբյանը սպասում է նոր նշանակմանԻրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են տարածք տրամադրել. «Փաստ» «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»«Վերբովկայի» փորձեր իշխանությունների կողմից. «Փաստ»«Հրապարակ»․ Արցախի ԱԻՊԾ փոխնախարարի պաշտոնից ՀՀ իշխանությանը քննադատելուց հետո ազատված Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտումԻ՞նչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզ. «Փաստ» Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան (տեսանյութ)«Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը»․ Մխիթարյանը նկարահանվել է տեսահոլովակումՄի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԱշոտյանԿարմիրբերետավորները հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած քաղաքացուն53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը բռնել է. չի ցանկանում ծառայելԿառավարական առանձնատան մոտ վիճակը լարված է (տեսանյութ)Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն ՄարուքյանՆիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասինՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի)Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպանՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանըՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է․ ԿԲ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա ՏոռեսՕդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրելԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սյունիք այցը՝ Փաշինյանի աչքերով. Կառավարության հրապարակած կադրերը Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին․ Նիկոլ Փաշինյան ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում է «Ալֆա» ջոկատըԱսադը Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել