Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հանճարը». ինչպե՞ս 28 տարի քարը քարին դրվածը քանդել 3 տարում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին «Սերժին մերժելու» նիկոլական հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ պետական կառավարման համակարգը ներքևից մինչև վերև արդյունավետ չի աշխատում՝ կոռումպացված է, ուզուրպացված է, խնամի-ծանոթ-բարեկամով է և այլն: Այս մոտեցումը «թավշյա թամաշայի» դրայվերներից մեկն էր, մյուսների մասին առիթ ունեցել ենք խոսելու: Եվ այսպես, ինչպիսին էր իրավիճակն իրականում: Նախ՝ փաստենք, որ նախկին բոլոր նախագահների օրոք Հայաստանում եղել է կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն: Այն հիմա էլ կա, այն կլինի նաև ապագայում: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ նման երևույթներ չլինեն, ուրիշ հարց է, թե իշխանություններն ինչպիսի արդյունավետությամբ են պայքարում դրա դեմ:

Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանափոխությունը, դիցուք, Հայաստանը համարում էր պադավատապետություն, նույնիսկ օրինակ էր բերում Դանիան, որտեղ ընդամենը 27 ծառայողական մեքենա կա, բայց իշխանության գալուց հետո շարունակեց նույն այդ պադավատապետության «կառավարումը» ավելի այլանդակ դրսևորումներով: Կամ՝ Նիկոլը քննադատում էր մեկ անձից պետական գնումների կոռուպցիոն ռիսկերով գնման գործընթացը, բայց իր իշխանությունը ռեկորդ է սահմանել մեկ անձից գնումների տեսակարար կշռով: Նա ասում էր, թե պետական համակարգը լցված է խնամի-ծանոթբարեկամներով, բայց նայեք նրա իշխանությանը՝ պատգամավոր եղբորորդի, աներձագ, քավոր, քավորի եղբայր ու նման շատ մարդիկ:

Այսպես մի քանի օր կարող ենք թվարկել, բայց ասելիքս այլ է: Նախկին նախագահներն, անշուշտ, «սուրբ» չեն եղել: Նրանց ժամանակ սխալներ ու թերություններ եղե՞լ են: Իհարկե, եղել են և ոչ քիչ: Այդուհանդերձ, պետական կառավարման համակարգում մշտապես առկա արատավոր բարքերին զուգահեռ, Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քարը քարին դնելով, կառուցել են ամուր պետական ինստիտուտներ, կառուցել են պետություն ու պետականություն: Գերակա են համարել մասնավորաբար եկեղեցին, բանակը, կրթությունը, դիվանագիտությունը, առողջապահությունը, վերջապես ազգային հենքով ընտանիքը և այլն: Հատուկ եմ շեշտում այս ոլորտները, քանի որ պետության, պետականության հիմքը առաջին հերթին սրանք են:

Եթե որոշակի պատմական էքսկուրս կատարենք, ապա ուրվագծվում է հետևյալ պատկերը: Առաջին նախագահի կառավարման ծանր տարիներին հիմք դրվեց Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի կազմավորման գործընթացին, հաջորդ նախագահները կայացրեցին և ամրապնդեցին մեր ձեռքբերումները, նույնը կարելի է ասել արտաքին դիվանագիտության և մնացած ոլորտների մասին: Միևնույն ժամանակ աներկբա է, որ բազմաթիվ դժվարությունների և զրկանքների գնով հայ մարդն իր երկրում առնվազն ապրում էր անվտանգ՝ հայ ժողովրդի գլխին դամոկլ յան սրի պես կախված չէր պետական կարևորագույն ինստիտուտների կազմաքանդումը մասնավորապես, և պետականության կորստի սպառնալիքն ընդհանրապես: Ինչպես ժողովուրդն է ասում, մի քիչ լավ, մի քիչ վատ՝ մարդիկ աշխատում, ապրում էին՝ վաղվա օրվա հանդեպ լցված հույսով ու հավատով: Չպիտի ժխտել՝ անցած 28 տարիներին եղել է նաև արտագաղթ:

Մարդիկ հեռացել են Հայաստանից ավելի լավ կյանք ունենալու ձգտումներով: Այդուհանդերձ, Հայաստանի և ոչ մի նախկին ղեկավարի և իշխանության, իրենց կառավարման բոլոր թերություններով, սխալներով և բացթողումներով հանդերձ, չենք կարող մեղադրել պետության կենսական նշանակության ոլորտներն ու ինստիտուտները պարալիզացնելու և կազմաքանդելու մեջ: Նիկոլ Փաշինյանը «հանճար» է: Միայն յուրատեսակ «տաղանդ» ունեցող ղեկավարը կարող է 28 տարվա կառուցածը 2,5-3 տարում այս կերպ քանդել, ավերել: Առանց էմոցիաների, սթափ նայենք ցանկացած ոլորտի. կոլապսի ենթարկված առողջապահության համակարգ՝ կորոնավիրուսից մահացած 5000-ից ավելի մարդ՝ պինցետն ու տնական արաղը վկա:

Պաշտպանության և անվտանգության ոլորտ, բանակ՝ պատերազմում պարտություն, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, բարոյահոգեբանական ծանր վիճակ, գրեթե կազմաքանդված ենթակառուցվածքներ՝ 10 տոկոսով պայթող Իսկանդերն ու կլուբնիկը վկա: Եկեղեցի՝ պարբերաբար հարձակում Եկեղեցու վրա, արժեքների հետևողական խեղում, պախարակում՝ Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելու դրվագները վկա: Չենք խոսում տնտեսության, սոցիալական, կրթական, դատական և մյուս ոլորտների մասին, որտեղ տոտալ անկում է: Սա է իրականությունը: Մի խոսքով` այս շարքը նույնպես կարելի է անվերջ՝ ոլորտ առ ոլորտ երկար թվարկել: Բայց այս ամենը բոլորդ եք տեսնում՝ ամեն օր, ամեն ժամ...

Հիմա կարո՞ղ ենք ողջամիտ և պարզ հարց ձևակերպել՝ հայ ժողովուրդը գործ ունի ապիկար կառավարչի՞, թե՞ միտումնավոր ավերողի հետ: Երկու դեպքում էլ հետևանքը չի փոխվում: Եզրակացությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Հայաստանը, որպես պետություն, հետևողականորեն տանում են պարալիզման և կազմաքանդման: Այս կործանարար ընթացքը ժամ առաջ պետք է կանգնեցնել, հակառակ դեպքում սերունդներին ասելիք պարզապես չի լինելու:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)