Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իսկ մեզ գյուղատնտեսություն պե՞տք է. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարնան մեկնարկով սկսվում է գյուղատնտեսական բուռն աշխատանքների սեզոնը։ Եվ թվում էր, թե գյուղատնտեսական աշխատանքներին զարկ տալու թեման այսօր պետք է դառնար պետական քաղաքականության առանցքային հարցերից մեկը, բայց, որքան էլ զարմանալի է, այդպես չէ։ Իշխանությունները տարբեր մանր-մունր հարցերով զբաղված են, բացի բուն խնդիրների լուծումներից։ Նախատեսվող արտահերթ ընտրություններին զուգահեռ նրանք զարկ են տվել իրենց պոպուլիզմին և բոլոր ջանքերը ներդնում են, որպեսզի խայտառակ պարտությունից և կապիտուլ յացիայից հետո ևս հնարավորություն ստանան վերարտադրվել։ Ու այդպես էլ առանցքային նշանակության ոլորտային հարցերն անտեսվում են։ Իսկ գյուղատնտեսութան զարգացմանն ուղղված հարցերով ո՞վ պետք է զբաղվի, մնում է հարցական։ Խնդիրն այն է, որ գյուղատնտեսությունը անմիջականորեն կապված է եղանակային պայմանների և բազմաթիվ այլ ռիսկային գործոնների հետ ու հատուկ հոգածության կարիք է զգում։

Որպես կանոն, իշխանությունները գյուղոլորտի առանցքային խնդիրների մասին հիշում են միայն ուշացումով, երբ ոլորտի ներկայացուցիչները բարձրացնում են իրենց բողոքի ձայնը, բայց արդեն անհրաժեշտ պահը բաց թողնված է լինում։ Օրինակ՝ այսօր ակտուալ է այն հարցը, թե անցած տարվա պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները, որոնց մի ստվար հատվածի ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է, ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ, որ կարող են հանգիստ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Սահմանը GPS-ով այնպես է «գծված», որ շատ դեպքերում հակառակորդը գտնվում է մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, և ոչ մի ապահովության երաշխիք չկա, որ ցանկացած պահի նրանց անասունները չեն անցնի սահմանը, և թշնամու ներկայացուցիչները իրենց սեփականությունը չեն համարի դրանք։ Բացի դրանից, ադրբեջանցիները որևէ կաշկանդվածություն չունեն իրենց սահմանն առաջ բերելու, սահմանը խախտելու կամ սահմանամերձ շրջանների բնակիչների ունեցվածքը և կենդանիները առևանգելու հարցում։

Կամ էլ չկա երաշխիք, որ հակառակորդի սահմանամերձ հենակետից անկանոն կրակահերթեր չեն լինի, ինչպես եղել էր վերջերս, և այս ամենը չի խանգարի այգիներում և դաշտերում աշխատող բնակիչներին։ Վերջապես, ի՞նչ պետք է անել, որ սահմանամերձ համայնքների բնակիչները շարունակեն մնալ իրենց բնակավայրերում և չարտագաղթեն։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ գյուղոլորտից է մեծապես կախված նաև մեր պարենային անվտանգության կամ ինքնաբավության հարցը։ Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի, որ 2016 թ.-ից սկսած գյուղոլորտում անկում ենք ունեցել, իսկ 2019-ին անկումն արդեն կազմեց 4,2 տոկոս։

Միայն անցած տարի հաջողվեց գյուղատնտեսական արտադրանքի ծավալն ավելացնել 1,4 տոկոսով, այն էլ՝ ոչ թե կառավարության ջանքերի արդյունքում, այլ այն պատճառով, որ համավարակի պայմաններում սահմանափակումների կիրառման արդյունքում գործազուրկ դարձած մարդկանցից շատերը փորձեցին գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ու որպեսզի դրական դինամիկան պահպանվի, ապա պետք է հաշվարկել մի շարք բացասական գործոններ, որոնցից ամենագլխավորը Արցախի տարածքների կորուստն է։ Հաշվարկել ու քայլեր ձեռնարկել: Ամեն տարի Հայաստանը հսկայական քանակությամբ հացահատիկ և գյուղատնտեսական այլ մթերքներ էր ներմուծում Արցախից, իսկ հիմա արդեն տարածքները հանձնելուց հետո Արցախում նախկինի պես առատ բերք ստանալու հնարավորություններ չկան, և հիմա արդեն ստիպված ենք լինելու այդ մթերքները ներմուծել արտերկրից, կամ էլ անցնել ինտենսիվ գյուղատնտեսությանը, ոլորտը նորարարություններով և տեխնիկական միջոցներով հագեցնելուն։

Մյուս մտահոգությունն այն է, որ եթե հանկարծ սահմանները բացվեն, թուրքական և ադրբեջանական էժան ու անորակ մթերքները չողողեն մեր շուկան՝ դուրս մղելով տեղական արտադրողներին։ Դրա համար գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ պետք է իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը, իսկ դրա համար էլ կառավարությունը նոր աջակցության մեխանիզմներ պետք է ստեղծի։ Բայց հարցն այն է, որ դժվար է հույսեր կապել ներկայիս իշխանությունների հետ, թե նրանք ի վիճակի են գյուղատնտեսության ոլորտում (և ընդհանրապես, որևէ ոլորտում, պոպուլիզմից բացի) արդյունավետ քաղաքականություն գործի դնել։ Իշխանություններին գյուղատնտեսության ոլորտն այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ իրենց համար այնպիսի թեմաներ են պետք, որ առանց երկար-բարակ մտածելու նկարվեն և փիառվեն, իսկ գյուղոլորտի արդյունքների համար տևական ժամանակ և ջանքեր են պահանջվելու։

Մյուս կողմից՝ ինչպես փորձագետներն են հաճախ նշում, խնդիրը իշխանությունների դիլետանտությունն է, քանի որ նրանք ոչ միայն գաղափար չունեն ոլորտից, այլև քանդում են մասնագիտացված կառույցները։ Այդպես նրանք լիկվիդացրեցին այդքան անհրաժեշտ գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, գյուղատնտեսությամբ զբաղվելու կամ մոշ աճեցնելու համար պետք է անգլերեն կամ ռուսերեն իմանալ։ Այսքանից հետո էլ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью