Երևան, 05.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ պետությունը ե՞րբ եք լուծարելու կամ վաճառելու․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարձրագույն ուսումնական հաստատությունները Երևանից մարզեր կամ էլ մայրաքաղաքի արվարձաններ տեղափոխելու գաղափարը մշտապես առաջ է քաշվել, կարելի է ասել, բոլոր իշխանությունների ժամանակ։ Անդրադառնում էին այս հարցին, խոսում հնարավորությունների ու հեռանկարների մասին, կողմ ու դեմ արտահայտվում, բայց երբեք էլ այդ գաղափարը կյանքի չկոչվեց, քանի որ որևէ մեկն այնքան «համարձակ» չեղավ քանդելու արդեն իսկ աշխատող համակարգը։ Ու ամենակարևորը՝ երբեք, երբեք ոչ մեկի գլխում չի ծնվել «փառահեղ» գաղափար՝ վաճառել բուհերի շենքերը և մայրաքաղաքից դուրս ակադեմիական քաղաք ստեղծել։ Մեզ թվում էր, թե կորցրել ենք այլևս զարմանալու, հիասթափվելու կարողությունը, մեզ թվում էր, թե ամեն ինչ տեսել ենք, բառացիորեն ամեն ինչ։ Բայց ... մեզ միայն թվում է:

Նույնիսկ ծայրահեղ դժբախտության մեջ այն մեկ մարդն այդպես էլ չի թողնում ցավը հաղթահարել, չի թողնում մոռանալ իր գոյության փաստը, դրանից բխող ամոթը և առաջ շարժվել։ Մենք ամոթով ենք թերթում միջազգային մամուլը՝ տեսնելու, թե այս անգամ մեր մասին ինչ են գրել, ինչպես են մեր ամոթն ու ցավը լուսաբանել, հիմա ո՞վ է խոսել մեր՝ երկրի իշխանություն փոխելու անկարողության և մեր՝ որպես ժողովուրդ ոչ հեռատես լինելու մասին։ Մի փոքրիկ ուրախություն, մի փոքրիկ սփոփանք, որ մեզ են փոխանցում մեր մարզիկները, մեկ էլ հանկարծ հերթական փառահեղ մտքերը՝ մե՛կ համալսարանների շենքերն է ուզում վաճառել, մե՛կ էլ գնում ու «գելերին» է հիշում, դե, ինքն էլ գելխեղդն է։ Վերջինիս առումով սոցցանցերում շատ հետաքրքիր քննարկումներ ու համեմատություններ կան, ի դեպ... Բայց սա՝ մի կողմ...

Երբեմն տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել ամենն, ինչ կա Հայաստանում ու Արցախում՝ մինչև վերջ քանդել, լուծարել, միավորել: Այսպես որ գնաց, մի օր էլ պետությունը կլուծարվի կամ էլ կդառնա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, պետությունն ի՞նչ ենք անում։ Կսփռվենք աշխարհով մեկ, գիր ու գրականության կենտրոններ կբացենք, կփառաբանենք մեզ ու մեր մշակույթը, այն ամենը, ինչ նաև մեր ձեռքով քանդեցինք: Սա էլ մի ուրիշ ցավ է, բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ: Հիմա մտածում եմ՝ ինչպես կարող ենք «օգտագործել» համալսարանների շենքերը: Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը։ Կարող ենք այն «քյալլա» ուտելու օբյեկտի վերածել։ Դե, գիտեք, քյալլան Գյումրիի մենաշնորհն է, մի մասնաճյուղ էլ Երևանում կբացենք՝ ԵՊՀ-ի շենքում։ Մի սիրուն անուն կդնենք հաստատության վրա, տուրիստներ է, որ կընդունենք։ Ի՞նչ 319 տոկոս աճ, 5000-ը կտանք ու կանցնենք։ Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով, թե չէ, ի՞նչ ենք անում Մանկավարժական համալսարանը։

Թատերական համալսարանը կարելի է առհասարակ լուծարել, մենք այնքան ինքնուս «դերասան» ու «ռեժիսոր» ունենք, ինչների՞ս է պետք չորս կամ վեց տարի սովորելը. անիմաստ զբաղմունք։ Դե, մնացած շենքերի մասով էլ թողնում ենք ընթերցողների երևակայությանը, մերն այսքանով սպառվում է: Իրականում, այսպես են քայքայվում բոլոր պետությունները ու աշխարհի երեսից իսպառ կորչում ազգերը, երբ դիպչում են նրանց մշակույթին ու կրթական համակարգին։ Երբ որոշում ես հագուստդ ինքդ ձևափոխել և վստահ չես արդյունքի վրա, վերցնում ես այն և տանում մասնագետի մոտ։ Նա իր սուր դանակով հմտորեն կտրում է ավելորդ կամ պատռված մասը, գեղեցիկ կարում, ինչ-որ նոր աքսեսուար ավելացնում, որ չփչացնի հագուստի ընդհանուր տեսքը։ Արդյունքում հին հագուստը նոր տեսք է ստանում, գեղեցկանում։ Գուցե համեմատությունը տեղին կամ ընդունելի չլինի, բայց մեր կրթական համակարգը հին հագուստի պես ուզում են փչացնել՝ շենքերը, կրթական ծրագրերը, առարկաները։ Չեն ուզում նորոգել պատռված հատվածը, նախընտրում են կտրել ու դեն նետել այն, ավելացնում են նորը՝ սովորաբար մի բան, որը բոլորովին համահունչ չէ մեզ, մեր ազգային գաղափարախոսությանը, եթե, իհարկե, այն դեռ ունենք։

Ավերելով կրթական համակարգը՝ դուք կործանում եք պետությունը, քանի որ կրթված մարդն է ցանկացած հասարակության հիմքում, ցանկացած պետություն կառուցողը, հուսահատության ճահճից հասարակությանը դուրս բերողը։ Բայց դե, ում ինչ ենք ասում: Այլևս անիմաստ է ողջախոհության կոչ անել մարդկանց, որոնք երեք տարվա մեջ մեզ ապացուցեցին, ցույց տվեցին, թե ինչպիսի հմտությամբ ու գիտակցված քայլերով կարելի է քանդել 30 տարի կառուցած պետությունը, պետական բոլոր համակարգերն ու ամենակարևորը՝ բանակը:

Հ.Գ. Փաստորեն, ներկայիս իշխանություններն աննախադեպ ատելություն ու քամահրանք ունեն ոչ միայն լրագրողների, այլ նաև կրթության ու կրթված մարդկանց նկատմամբ: Սա՝ ուղղակի, որպես փաստի արձանագրում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԹել Ավիվում օդային տագնապի մասին ահազանգ է հնչել Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից «Դավայ Նիկոլ, иди гуляй»․ ռուսական ԶԼՄ-ն՝ Փաշինյանին Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» ՔՊ-ն զավթեց Ալավերդին Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել Լավրովը խոստումնալից է անվանել Անդրկովկասում փոխգործակցության «3+3» ձևաչափը Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի՝ 3-4 Այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. ԿոստանյանՔաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին Ինչ ունենք օրինական է, չենք թաքցնում, իշխանությունը ստուգել և ստուգում է. Լևոն Քոչարյան ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Տրակտոր է այրվել․ մանրամասներ Վրաերթ՝ Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտոյի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի Ֆիլիպիններում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Իսրայելը մտադիր է ծովի ջրով հեղեղել Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները. պոմպերն արդեն տեղադրվել ենՎտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ 2 տերբեր տեղերում այրվել է խոտածածկույթ Արմեն Գրիգորյանի և Լաուրա Կուպերի հանդիպմանն ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին և ռազմական համալիրին հարված հասցնելու մասին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՔՊ-ն ոստիկանական ուժերի ներգրավմամբ իմպիչմենթի գործընթաց է անում Ալավերդիում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր «Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»