Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսկ պետությունը ե՞րբ եք լուծարելու կամ վաճառելու․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարձրագույն ուսումնական հաստատությունները Երևանից մարզեր կամ էլ մայրաքաղաքի արվարձաններ տեղափոխելու գաղափարը մշտապես առաջ է քաշվել, կարելի է ասել, բոլոր իշխանությունների ժամանակ։ Անդրադառնում էին այս հարցին, խոսում հնարավորությունների ու հեռանկարների մասին, կողմ ու դեմ արտահայտվում, բայց երբեք էլ այդ գաղափարը կյանքի չկոչվեց, քանի որ որևէ մեկն այնքան «համարձակ» չեղավ քանդելու արդեն իսկ աշխատող համակարգը։ Ու ամենակարևորը՝ երբեք, երբեք ոչ մեկի գլխում չի ծնվել «փառահեղ» գաղափար՝ վաճառել բուհերի շենքերը և մայրաքաղաքից դուրս ակադեմիական քաղաք ստեղծել։ Մեզ թվում էր, թե կորցրել ենք այլևս զարմանալու, հիասթափվելու կարողությունը, մեզ թվում էր, թե ամեն ինչ տեսել ենք, բառացիորեն ամեն ինչ։ Բայց ... մեզ միայն թվում է:

Նույնիսկ ծայրահեղ դժբախտության մեջ այն մեկ մարդն այդպես էլ չի թողնում ցավը հաղթահարել, չի թողնում մոռանալ իր գոյության փաստը, դրանից բխող ամոթը և առաջ շարժվել։ Մենք ամոթով ենք թերթում միջազգային մամուլը՝ տեսնելու, թե այս անգամ մեր մասին ինչ են գրել, ինչպես են մեր ամոթն ու ցավը լուսաբանել, հիմա ո՞վ է խոսել մեր՝ երկրի իշխանություն փոխելու անկարողության և մեր՝ որպես ժողովուրդ ոչ հեռատես լինելու մասին։ Մի փոքրիկ ուրախություն, մի փոքրիկ սփոփանք, որ մեզ են փոխանցում մեր մարզիկները, մեկ էլ հանկարծ հերթական փառահեղ մտքերը՝ մե՛կ համալսարանների շենքերն է ուզում վաճառել, մե՛կ էլ գնում ու «գելերին» է հիշում, դե, ինքն էլ գելխեղդն է։ Վերջինիս առումով սոցցանցերում շատ հետաքրքիր քննարկումներ ու համեմատություններ կան, ի դեպ... Բայց սա՝ մի կողմ...

Երբեմն տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել ամենն, ինչ կա Հայաստանում ու Արցախում՝ մինչև վերջ քանդել, լուծարել, միավորել: Այսպես որ գնաց, մի օր էլ պետությունը կլուծարվի կամ էլ կդառնա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, պետությունն ի՞նչ ենք անում։ Կսփռվենք աշխարհով մեկ, գիր ու գրականության կենտրոններ կբացենք, կփառաբանենք մեզ ու մեր մշակույթը, այն ամենը, ինչ նաև մեր ձեռքով քանդեցինք: Սա էլ մի ուրիշ ցավ է, բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ: Հիմա մտածում եմ՝ ինչպես կարող ենք «օգտագործել» համալսարանների շենքերը: Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը։ Կարող ենք այն «քյալլա» ուտելու օբյեկտի վերածել։ Դե, գիտեք, քյալլան Գյումրիի մենաշնորհն է, մի մասնաճյուղ էլ Երևանում կբացենք՝ ԵՊՀ-ի շենքում։ Մի սիրուն անուն կդնենք հաստատության վրա, տուրիստներ է, որ կընդունենք։ Ի՞նչ 319 տոկոս աճ, 5000-ը կտանք ու կանցնենք։ Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով, թե չէ, ի՞նչ ենք անում Մանկավարժական համալսարանը։

Թատերական համալսարանը կարելի է առհասարակ լուծարել, մենք այնքան ինքնուս «դերասան» ու «ռեժիսոր» ունենք, ինչների՞ս է պետք չորս կամ վեց տարի սովորելը. անիմաստ զբաղմունք։ Դե, մնացած շենքերի մասով էլ թողնում ենք ընթերցողների երևակայությանը, մերն այսքանով սպառվում է: Իրականում, այսպես են քայքայվում բոլոր պետությունները ու աշխարհի երեսից իսպառ կորչում ազգերը, երբ դիպչում են նրանց մշակույթին ու կրթական համակարգին։ Երբ որոշում ես հագուստդ ինքդ ձևափոխել և վստահ չես արդյունքի վրա, վերցնում ես այն և տանում մասնագետի մոտ։ Նա իր սուր դանակով հմտորեն կտրում է ավելորդ կամ պատռված մասը, գեղեցիկ կարում, ինչ-որ նոր աքսեսուար ավելացնում, որ չփչացնի հագուստի ընդհանուր տեսքը։ Արդյունքում հին հագուստը նոր տեսք է ստանում, գեղեցկանում։ Գուցե համեմատությունը տեղին կամ ընդունելի չլինի, բայց մեր կրթական համակարգը հին հագուստի պես ուզում են փչացնել՝ շենքերը, կրթական ծրագրերը, առարկաները։ Չեն ուզում նորոգել պատռված հատվածը, նախընտրում են կտրել ու դեն նետել այն, ավելացնում են նորը՝ սովորաբար մի բան, որը բոլորովին համահունչ չէ մեզ, մեր ազգային գաղափարախոսությանը, եթե, իհարկե, այն դեռ ունենք։

Ավերելով կրթական համակարգը՝ դուք կործանում եք պետությունը, քանի որ կրթված մարդն է ցանկացած հասարակության հիմքում, ցանկացած պետություն կառուցողը, հուսահատության ճահճից հասարակությանը դուրս բերողը։ Բայց դե, ում ինչ ենք ասում: Այլևս անիմաստ է ողջախոհության կոչ անել մարդկանց, որոնք երեք տարվա մեջ մեզ ապացուցեցին, ցույց տվեցին, թե ինչպիսի հմտությամբ ու գիտակցված քայլերով կարելի է քանդել 30 տարի կառուցած պետությունը, պետական բոլոր համակարգերն ու ամենակարևորը՝ բանակը:

Հ.Գ. Փաստորեն, ներկայիս իշխանություններն աննախադեպ ատելություն ու քամահրանք ունեն ոչ միայն լրագրողների, այլ նաև կրթության ու կրթված մարդկանց նկատմամբ: Սա՝ ուղղակի, որպես փաստի արձանագրում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School