Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանկության տարիներին մեր ծնողներից հաճախ ենք դրվատանքի, երբեմն նաև ամոթանքի խոսքեր լսել: Ծնողները երեխաներին դաստիարակելու առաքելություն, բայց ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն ունեն: Դա պետք է նաև անեն այն պետության համար, որտեղ ապրում են, բայց նախ և առաջ երեխայի, որպեսզի վաղը նա պիտանի լինի հասարակությանը, երկրին, հետագայում ինքն էլ կարողանա դառնալ պետության և հասարակության առողջ բջիջը: Մեր ծնողները մեզ դաստիարակում են սեփական օրինակով: Գուցե չեն ասում, որ ծխելը վնասակար է կամ էլ թմրանյութերը կարող են խորտակել կյանքդ: Չեն ասում, որ անբարոյականությունը, այլոց զրպարտելը գումար վաստակելու տարբերակ չէ, որ ամենակարևորը մարդու պատիվն է: Ուղղակի օրինակ են ծառայում: Գրեցի ու կասկածի որդը շարժվեց գլխումս՝ իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ արժեք ունի այսօր պատիվը, մի բան, ինչն ամենաթանկն է, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի գումարով գնել չես կարող: Գիտե՞ն մարդիկ դրա արժեքի, կարևորության մասին: Ավաղ, կարծես ոչ բոլորը:

Շատերս այս բոլոր երևույթների մասին ավելի հաճախ երկար դասախոսություններ չենք լսել, բայց տեսել ենք մեր ծնողների կամ տան մեծերի օրինակը, նրանց կյանքի ընթացքը: Հետո ինքներս կրկնում ենք այդ ճանապարհը՝ ընտանիք ստեղծելու, արդար քրտինքով գումար վաստակելու, սխալներից հնարավորինս խուսափելու համար մտածված քայլեր անելու իմաստով: Երբ մարդը մի սխալ էր գործում, ինչի հետևանքով վնաս էր հասցրած լինում մեկ ուրիշին, նրան նույն մարդիկ էին «մեկուսացնում» հասարակությունից ու իրենցից: Նա դադարում էր վստահելի լինել, դադարում էր հարգանք վայելել, և շատ քչերն էին, որ մոռանում էին նրա արածը: Հասարակության կողմից անտեսված լինելը ստիպում էր այդ մարդուն երկար ժամանակ, երբեմն անգամ մինչև կյանքի վերջ գլխիկոր քայլել, ամոթով՝ չկարողանալով մեղքը քաղել:

Լավ ու վատ մարդիկ, ինչպես ընդունված է նրանց «դասակարգել», միշտ եղել են ու կան: Դա կապ չունի կրոնի, մաշկի գույնի, ռասայական պատկանելության հետ: Կան արժեքներ, որոնք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, որ տարբերվում են իրարից: Երբ շենքի անգամ ամենահեռավոր մուտքում մարդ էր մահանում, հստակ էր մեկ բան՝ շենքի որևէ բնակարանից գոնե 2-3 օր երաժշտության բարձր ձայն չէիք լսի: Հարևանները գնում էին, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Այդպիսին էին մարդիկ` հոգատար, ուրախության, բայց ավելի կարևոր է՝ վշտի պահին իրար ձեռք մեկնող: Այո՛, ցավը միայն դրա տիրոջն է պատկանում, բայց չէ՞ որ հիշողություն գոյություն ունի, որը չես կարող ջնջել, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ առաջ: Սա է մեզ մարդ պահում աշխարհի երեսին, չի թողնում կորցնենք մեր դեմքը:

Այո՛, մարդ եմ, որն ավելի հաճախ չի կարողանում անգամ սեփական ուրախությունն ու ծիծաղն արդարացնել, մինչդեռ մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ուրախությունը մեզանից խլելու մեջ, ծափահարում են երկրի օրենսդիր մարմնում, ծափահարում են իրենց առաջնորդին, չգիտես էլ՝ որ մի արժանիքի համար: Ծափերից հետո տհաճությունն անչափ էր, ու հենց այդ պահին հասկացա բոլորին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չհայհոյել: Խորհրդարանը երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծելու ուղիներ գտնելու թիվ մեկ հարթակներից մեկն է, այնտեղ են հավաքվել ամենասովորական մարդիկ, նրանք, որոնք այդտեղ են հասել, քանի որ ՀՀ քաղաքացին թյուրիմացաբար վստահել է, հավատացել նրանց: Նույն այդ իշխանավորները հերթական անգամ իրենց քաղաքացուն ոտնատակ տվեցին, իմ ու իմ հարևանի, բարեկամի, ծանոթի ու անծանոթի ընտրած կամ չընտրած պատգամավորները երիցս ստորացրեցին քաղաքացուն՝ ծափահարելով պատերազմում պարտված իրենց առաջնորդին՝ միայն հանուն նրա, որ ցույց տան իրենց հավատարմությունը, հանուն այն բանի, որ վաղը փորձեն նորից մեկ աթոռ զբաղեցնել Ազգային ժողովում: Իրավունք չունեիք ծափահարելու, եթե անգամ այս պատերազմում մենք հաղթած լինեինք, բայց գեթ մեկ զոհ ունենայինք։

Հավատարմությունը կարող եք այլ տեղ ու այլ կերպ ցուցադրել, բայց ոչ վերջնականապես պատվազրկելով ինքներդ ձեզ ու խաղալով մեր զգացմունքների հետ: Մի «պակլոն» էլ տայիք, և տեսարանը կատարյալ կլիներ: Իսկ ո՞ւր մնաց պատիվը, ո՞ւր մնաց այն գիծը չանցնելը, որ կարողանաք վաղը, մեկ ամսից, մեկ տարուց ազատ ու հանգիստ շրջել Հայաստանում, ոչ թե գլխիկոր ու ամոթով։ Բայց արդյո՞ք ամաչում են։ Բնավ: Պատգամավորներից մեկն էլ պնդում է՝ «բոլորս մի նավում ենք, եթե այն, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Փաշինյանը կարողանում է թիավարել այն»: Այստեղ արձագանքը կարող էր լինել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով՝ իյա, իրո՞ք: Մեկը չեղավ հարցնի՝ ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ: Ձեր դռները կոտրում են իրենց հարցերի պատասխանին սպասող մարդիկ՝ ձեր հպարտ քաղաքացիները, թե՞ հիմա նրանք խանգարում են ձեր վերընտրվելուն։ Ամեն բառից հետո «նախկին», ամեն բառից հետո ատելություն, ամեն բառից հետո ոչ ադեկվատ պահվածք, հոխորտանք, սպառնալիք և պատգամավորների անպատասխան մնացած հարցեր։ Լավ, այսպես ո՞ւր:

Ձեզ հետ ապագա կառուցելն անհնարին է, բայց ամենակարևորը՝ ստորացուցիչ յուրաքանչյուր քաղաքացու համար: Անհաշտ եմ այն մտքի հետ, որ զոհերի մասին խոսելիս կարելի է պլ յուս-մինուս ասել, եթե անգամ հետո ներողություն էլ խնդրես նման ձևակերպման համար, անընդունելի է, երբ կորցնում ես մարդկային դեմքդ, ուրեմն հասել ես վերջնագծին: Գիտեք՝ կար ժամանակ, երբ անբարոյականություն էին ասում, իմ պատկերացման մեջ հայտնվում էին թեթևաբարո կանայք, բայց հիմա գիտեմ, որ անբարոյականությունն այլ երանգներ ու դրսևորումներ էլ ունի: Երբեմն այդ կանայք ավելի բարոյական կարող են համարվել, քան շատ-շատերը:

Հ. Գ. Նոյեմբերի 9-ին չհեռացաք, շարունակում եք, ինչպես ճիշտ բնորոշում են, սոսնձված մնալ աթոռներին, իբր հանուն Հայաստանի ու քաղաքացու, բայց Ադրբեջանում ձեր ամոթի պուրակի բացումից հետո, մի երևույթ, որը նորմալ մարդուն զրկում է բանականությունից, դուք պետք է համարձակություն գտնեիք ձեր մեջ ու հեռանայիք: Չարեցիք դա, որովհետև Հայաստանը պետք է լիովին կործանեք ու նոր միայն գնաք: Սա է ձեր ծրագիրը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի