Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանկության տարիներին մեր ծնողներից հաճախ ենք դրվատանքի, երբեմն նաև ամոթանքի խոսքեր լսել: Ծնողները երեխաներին դաստիարակելու առաքելություն, բայց ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն ունեն: Դա պետք է նաև անեն այն պետության համար, որտեղ ապրում են, բայց նախ և առաջ երեխայի, որպեսզի վաղը նա պիտանի լինի հասարակությանը, երկրին, հետագայում ինքն էլ կարողանա դառնալ պետության և հասարակության առողջ բջիջը: Մեր ծնողները մեզ դաստիարակում են սեփական օրինակով: Գուցե չեն ասում, որ ծխելը վնասակար է կամ էլ թմրանյութերը կարող են խորտակել կյանքդ: Չեն ասում, որ անբարոյականությունը, այլոց զրպարտելը գումար վաստակելու տարբերակ չէ, որ ամենակարևորը մարդու պատիվն է: Ուղղակի օրինակ են ծառայում: Գրեցի ու կասկածի որդը շարժվեց գլխումս՝ իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ արժեք ունի այսօր պատիվը, մի բան, ինչն ամենաթանկն է, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի գումարով գնել չես կարող: Գիտե՞ն մարդիկ դրա արժեքի, կարևորության մասին: Ավաղ, կարծես ոչ բոլորը:

Շատերս այս բոլոր երևույթների մասին ավելի հաճախ երկար դասախոսություններ չենք լսել, բայց տեսել ենք մեր ծնողների կամ տան մեծերի օրինակը, նրանց կյանքի ընթացքը: Հետո ինքներս կրկնում ենք այդ ճանապարհը՝ ընտանիք ստեղծելու, արդար քրտինքով գումար վաստակելու, սխալներից հնարավորինս խուսափելու համար մտածված քայլեր անելու իմաստով: Երբ մարդը մի սխալ էր գործում, ինչի հետևանքով վնաս էր հասցրած լինում մեկ ուրիշին, նրան նույն մարդիկ էին «մեկուսացնում» հասարակությունից ու իրենցից: Նա դադարում էր վստահելի լինել, դադարում էր հարգանք վայելել, և շատ քչերն էին, որ մոռանում էին նրա արածը: Հասարակության կողմից անտեսված լինելը ստիպում էր այդ մարդուն երկար ժամանակ, երբեմն անգամ մինչև կյանքի վերջ գլխիկոր քայլել, ամոթով՝ չկարողանալով մեղքը քաղել:

Լավ ու վատ մարդիկ, ինչպես ընդունված է նրանց «դասակարգել», միշտ եղել են ու կան: Դա կապ չունի կրոնի, մաշկի գույնի, ռասայական պատկանելության հետ: Կան արժեքներ, որոնք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, որ տարբերվում են իրարից: Երբ շենքի անգամ ամենահեռավոր մուտքում մարդ էր մահանում, հստակ էր մեկ բան՝ շենքի որևէ բնակարանից գոնե 2-3 օր երաժշտության բարձր ձայն չէիք լսի: Հարևանները գնում էին, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Այդպիսին էին մարդիկ` հոգատար, ուրախության, բայց ավելի կարևոր է՝ վշտի պահին իրար ձեռք մեկնող: Այո՛, ցավը միայն դրա տիրոջն է պատկանում, բայց չէ՞ որ հիշողություն գոյություն ունի, որը չես կարող ջնջել, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ առաջ: Սա է մեզ մարդ պահում աշխարհի երեսին, չի թողնում կորցնենք մեր դեմքը:

Այո՛, մարդ եմ, որն ավելի հաճախ չի կարողանում անգամ սեփական ուրախությունն ու ծիծաղն արդարացնել, մինչդեռ մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ուրախությունը մեզանից խլելու մեջ, ծափահարում են երկրի օրենսդիր մարմնում, ծափահարում են իրենց առաջնորդին, չգիտես էլ՝ որ մի արժանիքի համար: Ծափերից հետո տհաճությունն անչափ էր, ու հենց այդ պահին հասկացա բոլորին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չհայհոյել: Խորհրդարանը երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծելու ուղիներ գտնելու թիվ մեկ հարթակներից մեկն է, այնտեղ են հավաքվել ամենասովորական մարդիկ, նրանք, որոնք այդտեղ են հասել, քանի որ ՀՀ քաղաքացին թյուրիմացաբար վստահել է, հավատացել նրանց: Նույն այդ իշխանավորները հերթական անգամ իրենց քաղաքացուն ոտնատակ տվեցին, իմ ու իմ հարևանի, բարեկամի, ծանոթի ու անծանոթի ընտրած կամ չընտրած պատգամավորները երիցս ստորացրեցին քաղաքացուն՝ ծափահարելով պատերազմում պարտված իրենց առաջնորդին՝ միայն հանուն նրա, որ ցույց տան իրենց հավատարմությունը, հանուն այն բանի, որ վաղը փորձեն նորից մեկ աթոռ զբաղեցնել Ազգային ժողովում: Իրավունք չունեիք ծափահարելու, եթե անգամ այս պատերազմում մենք հաղթած լինեինք, բայց գեթ մեկ զոհ ունենայինք։

Հավատարմությունը կարող եք այլ տեղ ու այլ կերպ ցուցադրել, բայց ոչ վերջնականապես պատվազրկելով ինքներդ ձեզ ու խաղալով մեր զգացմունքների հետ: Մի «պակլոն» էլ տայիք, և տեսարանը կատարյալ կլիներ: Իսկ ո՞ւր մնաց պատիվը, ո՞ւր մնաց այն գիծը չանցնելը, որ կարողանաք վաղը, մեկ ամսից, մեկ տարուց ազատ ու հանգիստ շրջել Հայաստանում, ոչ թե գլխիկոր ու ամոթով։ Բայց արդյո՞ք ամաչում են։ Բնավ: Պատգամավորներից մեկն էլ պնդում է՝ «բոլորս մի նավում ենք, եթե այն, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Փաշինյանը կարողանում է թիավարել այն»: Այստեղ արձագանքը կարող էր լինել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով՝ իյա, իրո՞ք: Մեկը չեղավ հարցնի՝ ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ: Ձեր դռները կոտրում են իրենց հարցերի պատասխանին սպասող մարդիկ՝ ձեր հպարտ քաղաքացիները, թե՞ հիմա նրանք խանգարում են ձեր վերընտրվելուն։ Ամեն բառից հետո «նախկին», ամեն բառից հետո ատելություն, ամեն բառից հետո ոչ ադեկվատ պահվածք, հոխորտանք, սպառնալիք և պատգամավորների անպատասխան մնացած հարցեր։ Լավ, այսպես ո՞ւր:

Ձեզ հետ ապագա կառուցելն անհնարին է, բայց ամենակարևորը՝ ստորացուցիչ յուրաքանչյուր քաղաքացու համար: Անհաշտ եմ այն մտքի հետ, որ զոհերի մասին խոսելիս կարելի է պլ յուս-մինուս ասել, եթե անգամ հետո ներողություն էլ խնդրես նման ձևակերպման համար, անընդունելի է, երբ կորցնում ես մարդկային դեմքդ, ուրեմն հասել ես վերջնագծին: Գիտեք՝ կար ժամանակ, երբ անբարոյականություն էին ասում, իմ պատկերացման մեջ հայտնվում էին թեթևաբարո կանայք, բայց հիմա գիտեմ, որ անբարոյականությունն այլ երանգներ ու դրսևորումներ էլ ունի: Երբեմն այդ կանայք ավելի բարոյական կարող են համարվել, քան շատ-շատերը:

Հ. Գ. Նոյեմբերի 9-ին չհեռացաք, շարունակում եք, ինչպես ճիշտ բնորոշում են, սոսնձված մնալ աթոռներին, իբր հանուն Հայաստանի ու քաղաքացու, բայց Ադրբեջանում ձեր ամոթի պուրակի բացումից հետո, մի երևույթ, որը նորմալ մարդուն զրկում է բանականությունից, դուք պետք է համարձակություն գտնեիք ձեր մեջ ու հեռանայիք: Չարեցիք դա, որովհետև Հայաստանը պետք է լիովին կործանեք ու նոր միայն գնաք: Սա է ձեր ծրագիրը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia