Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քանի՞ տեսակ արևային ժամացույց գոյություն ունի․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արևային ժամացույցները ունեն մի քանի հազարամյակի պատմություն, բայց հստակորեն անհնար է ասել, թե երբ և որտեղ են մարդիկ սկսել առաջին անգամ օգտագործել դրանք: Հաստատված է, որ Հին Եգիպտոսում, Բաբելոնում և Չինաստանում նման սարքեր օգտագործվել են դեռ մեր թվարկությունից հազար տարի առաջ: Արևի ճառագայթների կողմից հատուկ սարքի միջոցով ժամանակը որոշելու առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. 1306-1290 թվականներով: Ցանկացած արևային ժամացույց ունի կլոր սանդղակ և մեկ սլաք, որը կոչվում է գնոմոն: Միևնույն ժամանակ, ըստ իրենց կողմնորոշման, արևային ժամացույցները բաժանվում են հորիզոնական, ուղղահայաց և հասարակածային տեսակների:

Բացի դա, կան դրանց այնպիսի տարատեսակներ, ինչպես աստիճանական, օղակաձև, ափսեաձև, հայելային, բիֆիլար և այլն: Ընդ որում, պարտադիր չէ, որ արևային ժամացույցն ունենա ուղղահայաց գնոմոն: Հասարակածային արևային ժամացույցը կարող է օգտագործվել բոլոր լայնություններում: Դրանք իրենց կառուցվածքում ներառում են միմյանց ուղղահայաց երկու օղակ և սլաք: Ժամանակը որոշելու համար օղակներից մեկի վրա պետք է տեղադրել գտնվելու վայրի լայնությունը և ամսաթիվը, ապա ժամացույցը շրջվում է ուղղահայաց առանցքի շուրջը, մինչև սանդղակի վրա ժամանակը ցույց տվող ստվերի հայտնվելը: Հորիզոնական արևային ժամացույցի դեպքում սանդղակի հարթությունը ուղղահայաց չէ գնոմոնին, այն պետք է զուգահեռ լինի երկրի առանցքին և նաև ուղղված լինի դեպի հյուսիս, այսինքն, նրանց միջև եղած անկյունը հավասարվի տարածքի լայնությանը:

Հորիզոնական արևային ժամացույցը ամենահարմարն ու պարզն է: Դրանում այլ լայնության վրա օգտագործելու համար բավական է փոխել անկյունը և գնոմոնը ուղղել դեպի հյուսիս: Հին Եգիպտոսում արևային ժամացույցների տարբեր մոդելներ են եղել, օրինակ՝ հորիզոնական ժամացույց, որը 90 աստիճանի անկյուն է կազմել հորիզոնի հարթության հետ, և գնոմոնների բարձրությունը անգամ եղել է մի քանի մետր: Ժամանակը պարզելու համար օգտագործվել է գնոմոնի ստվերը: Մեկ այլ արևային ժամացույց, որը կոչվում էր «աստիճանավոր», ունի երկու մակերես, որոնք թեքված են դեպի արևելք և արևմուտք և բաժանված են սանդղակների: Արևի տեղաշարժից գնոմոնի ստվերը տեղափոխվում է մի մակերեսից մյուսը, և ժամանակը որոշվում է հենց ստվերի երկարությամբ:

Կենտրոնական Եվրոպայում մինչև 15-րդ դարը լայն տարածում են գտել պատի ուղղահայաց արևային ժամացույցները, որոնց գնոմոնը եղել է հորիզոնական: Ճիշտ է, նման ժամացույցների ժամանակը որոշելու ճշգրտությունը բարձր չի եղել: Միևնույն ժամանակ, եղել են ճանապարհորդական արևային ժամացույցներ մի քանի տարբերակներով, օրինակ՝ օղակաձև արևային ժամացույցը: Եղել են նաև թիթեղային ժամացույցներ, որոնց դիզայնը ներառում էր երկու, երբեմն՝ երեք, նույնանման թիթեղներ, որոնք ունեն ուղղանկյուն ձև և ամրացված են միմյանց:

Բացի դա, տարածված են եղել պատուհանային արևային ժամացույցները, որոնց ևս կարելի է համարել ուղղահայաց: Նման արևային ժամացույցի սկզբունքն այն է, որ ռատուշայի կամ եկեղեցու պատուհանն է օգտագործվել որպես սանդղակ, որը հնարավորություն է տվել շինության ներսում գտնվելու ժամանակ, ըստ արևի թափանցած ճառագայթի դիրքի, որոշել ժամանակը: Հայելային արեգակնային ժամացույցում օգտագործվում է հայելու միջոցով արտացոլված արևի ճառագայթը, որը ուղղում է շինության պատին պատկերված սանդղակի վրա և ցույց տալիս ժամանակը:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении