Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամբողջականության մեջ այս ամենը կոչվում է ռեպրեսիա»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր առկա իրողությունները դիտարկում է այս իշխանության կառավարման անցած երեք տարվա համատեքստում:

Մինչ վերջին շրջանում մի շարք ձերբակալությունների, ընդդիմադիր գործիչներին, նաև նրանց հարազատներին քննչական և այլ մարմիններ կանչելու դեպքերին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում Լ. Ալավերդյանը շեշտեց.

«Ես նախ ուզում եմ հիշեցնել նաև դատավորների մասին խոսելիս օգտագործած այն գռեհիկ բառապաշարը, որով հանդես էր գալիս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Այս վարքագիծը պատմության մեջ նախադեպ չունի: Ես ուզում եմ առանձնացնել նաև հայատյացությունը, որը նա ցույց էր տալիս ամենատարբեր երկրներում: Ես թե՛ պատմության, թե՛ արդեն մեր ժամանակներում չեմ հիշում մի նախադեպ, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնա մեկ այլ երկիր և փնովի իր ժողովրդին ու երկրին: Այս իշխանական խումբը իշխանության է եկել կեղծ խոստումներով, ամբողջովին կեղծիքի վրա հիմնված քաղաքականության վրա, և պտուղներն ենք տեսնում: Քայքայիչ աղանդ հիշեցնող այս քաղաքականության վերջին արդյունքը, իմ համոզմամբ, պայմանավորված պատերազմի ավերիչ հետևանքներն են, որոնք սկիզբ ունեն, բայց վերջը դեռ չենք տեսնում»:

Անդրադառնալով ձերբակալություններին, մի շարք գործերի վերանայումներին ու քննչական մարմիններ կանչելու դեպքերին՝ Լ. Ալավերդյանը նշեց. «Ամբողջականության մեջ այս ամենը կոչվում է ռեպրեսիա: Ես և ամուսինս ևս ԱԱԾ-ից հրավեր ենք ստացել: Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու ինչ-որ գործով որպես վկաներ ենք կանչվել: Նշված չէ գործի համարը, նշված չէ նաև, թե ովքեր են մեղադրյալները, որ մենք էլ վկա ենք: Մենք կանչված ենք եղել ամսի 19-ին, բայց հրավերը ավելի ուշ՝ ամսի 23-ին ենք ստացել: Դրանից հետո ոչ մի կապ չի եղել, մենք էլ չենք զանգել: Գտնում եմ, որ սա իրապես անօրինականության շղթայի շարունակությունն է: Մենք իրականում գործ ունենք չափ ու սահման անցած մի գործընթացի հետ: Ստացվում է՝ ցանկացած մեկը, որն իր կարծիքն է արտահայտում, անպայման նման արձագանք է ստանում: Մենք մինչ օրս նման երևույթ չենք ունեցել: Անգամ կարծում եմ, որ հասարակությունը ևս պատրաստ չէր զանգվածային ռեպրեսիաների: Այդպիսի կառույցների կողմից յուրաքանչյուր կանչ, հրավեր քայքայում է մարդու նյարդային համակարգը և վրդովեցնում է նրան: Միևնույն ժամանակ, չենք կարող չնկատել իրավաբանների, դատապաշտպանների կայացած համայնքը: Հուսով եմ, որ, թեպետ ցավալի ճանապարհով, բայց դատական համակարգը կկայանա: Որքան էլ տարօրինակ է, բայց հնարավոր է, որ ի պատասխան այս ռեպրեսիաների, մենք վերջնականապես կունենանք կայացած ու գործադիր իշխանությունից անկախ և ամբողջական դատական համակարգ: Ես դեռ 2006-2007 թվականներից էի նշում, որ դատապաշտպանական լավ համայնք ունենք: Այդ ճյուղը, ավելի հստակ՝ դատական համակարգը, հիմա կայանում է»:

Նշենք, որ դատավորներն այս շրջանում հիմնականում ոչ իրավաչափ են համարում ձերբակալությունները, չեն բավարարում վերոնշյալ դեպքերով կալանավորման միջնորդությունները: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հիմա դատավորների ուսերին այլ բեռ է դրված: «Հիմա մեծ թվով դատավորներ, կարծես թե, հասկանալով, որ երկրի համար օրհասական ժամ է, հստակ սկզբունքներով են առաջնորդվում: Հերթը հասել է մեր դատական իշխանություններին, որոնք պետք է հասկանան, որ ոչ թե ուղղակի օրենքի նորմ են պաշտպանում, այլ օրենքի նորմ պաշտպանելով՝ թույլ չեն տալիս, որ ամբողջովին տապալվի իշխանության առնվազն մեկ թևը՝ դատական իշխանությունը: Իսկ իրավապահ մարմինների մասին բոլորովին այլ բառապաշարով պետք է խոսել: Ես ապշում եմ իրավապահ մարմինների վերաբերմունքից, երբ տեսնում եմ ձերբակալության որոշ դրվագներ: Ավելի կոնկրետ՝ խայտառակ դրվագների ենք ականատես լինում, երբ որոշ «ընտրյալներ» կորցնում են սեփական արժանապատվությունը, մարդկային կերպարն ու անընդունելի վերաբերմունք դրսևորում անձանց նկատմամբ: Մասնավորապես, նաև այն անձանց, ովքեր պատերազմի են մասնակցել, ունեն առողջական խնդիրներ: Այս ամենը դեռ վերջնական գնահատականների է սպասում. խոսքը ոչ թե միայն քաղաքական կամ հասարակական, այլ իրավական գնահատականի մասին է»,-ասաց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ոք, ով ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել ու չարաշահել է իր դիրքը, պետք է ստանա իր գնահատականը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Սրբազանի շարժմանը ՆԳՆ-ն՝ փակ փողոցների մասին հայտարարությունների վերաբերյալ Միկա Բադալյանը բերման է ենթարկվել Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Քայլ առ քայլ հեսնելու ենք մեր նպատակին, սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք․ Սրբազան Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Գազամատակարարման պլանային անջատումներ մայիսի 10-16-ը՝ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հասցեներում Բայրամովը մեկնել է Ղազախստան Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԲագրատ սրբազանը ԵՊՀ բակում էԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՄենք ամեն քայլով սատարում ենք այս շարժմանը․ Տիգրան Աբրահամյան «Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ