Yerevan, 21.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամբողջականության մեջ այս ամենը կոչվում է ռեպրեսիա»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր առկա իրողությունները դիտարկում է այս իշխանության կառավարման անցած երեք տարվա համատեքստում:

Մինչ վերջին շրջանում մի շարք ձերբակալությունների, ընդդիմադիր գործիչներին, նաև նրանց հարազատներին քննչական և այլ մարմիններ կանչելու դեպքերին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում Լ. Ալավերդյանը շեշտեց.

«Ես նախ ուզում եմ հիշեցնել նաև դատավորների մասին խոսելիս օգտագործած այն գռեհիկ բառապաշարը, որով հանդես էր գալիս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Այս վարքագիծը պատմության մեջ նախադեպ չունի: Ես ուզում եմ առանձնացնել նաև հայատյացությունը, որը նա ցույց էր տալիս ամենատարբեր երկրներում: Ես թե՛ պատմության, թե՛ արդեն մեր ժամանակներում չեմ հիշում մի նախադեպ, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնա մեկ այլ երկիր և փնովի իր ժողովրդին ու երկրին: Այս իշխանական խումբը իշխանության է եկել կեղծ խոստումներով, ամբողջովին կեղծիքի վրա հիմնված քաղաքականության վրա, և պտուղներն ենք տեսնում: Քայքայիչ աղանդ հիշեցնող այս քաղաքականության վերջին արդյունքը, իմ համոզմամբ, պայմանավորված պատերազմի ավերիչ հետևանքներն են, որոնք սկիզբ ունեն, բայց վերջը դեռ չենք տեսնում»:

Անդրադառնալով ձերբակալություններին, մի շարք գործերի վերանայումներին ու քննչական մարմիններ կանչելու դեպքերին՝ Լ. Ալավերդյանը նշեց. «Ամբողջականության մեջ այս ամենը կոչվում է ռեպրեսիա: Ես և ամուսինս ևս ԱԱԾ-ից հրավեր ենք ստացել: Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու ինչ-որ գործով որպես վկաներ ենք կանչվել: Նշված չէ գործի համարը, նշված չէ նաև, թե ովքեր են մեղադրյալները, որ մենք էլ վկա ենք: Մենք կանչված ենք եղել ամսի 19-ին, բայց հրավերը ավելի ուշ՝ ամսի 23-ին ենք ստացել: Դրանից հետո ոչ մի կապ չի եղել, մենք էլ չենք զանգել: Գտնում եմ, որ սա իրապես անօրինականության շղթայի շարունակությունն է: Մենք իրականում գործ ունենք չափ ու սահման անցած մի գործընթացի հետ: Ստացվում է՝ ցանկացած մեկը, որն իր կարծիքն է արտահայտում, անպայման նման արձագանք է ստանում: Մենք մինչ օրս նման երևույթ չենք ունեցել: Անգամ կարծում եմ, որ հասարակությունը ևս պատրաստ չէր զանգվածային ռեպրեսիաների: Այդպիսի կառույցների կողմից յուրաքանչյուր կանչ, հրավեր քայքայում է մարդու նյարդային համակարգը և վրդովեցնում է նրան: Միևնույն ժամանակ, չենք կարող չնկատել իրավաբանների, դատապաշտպանների կայացած համայնքը: Հուսով եմ, որ, թեպետ ցավալի ճանապարհով, բայց դատական համակարգը կկայանա: Որքան էլ տարօրինակ է, բայց հնարավոր է, որ ի պատասխան այս ռեպրեսիաների, մենք վերջնականապես կունենանք կայացած ու գործադիր իշխանությունից անկախ և ամբողջական դատական համակարգ: Ես դեռ 2006-2007 թվականներից էի նշում, որ դատապաշտպանական լավ համայնք ունենք: Այդ ճյուղը, ավելի հստակ՝ դատական համակարգը, հիմա կայանում է»:

Նշենք, որ դատավորներն այս շրջանում հիմնականում ոչ իրավաչափ են համարում ձերբակալությունները, չեն բավարարում վերոնշյալ դեպքերով կալանավորման միջնորդությունները: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հիմա դատավորների ուսերին այլ բեռ է դրված: «Հիմա մեծ թվով դատավորներ, կարծես թե, հասկանալով, որ երկրի համար օրհասական ժամ է, հստակ սկզբունքներով են առաջնորդվում: Հերթը հասել է մեր դատական իշխանություններին, որոնք պետք է հասկանան, որ ոչ թե ուղղակի օրենքի նորմ են պաշտպանում, այլ օրենքի նորմ պաշտպանելով՝ թույլ չեն տալիս, որ ամբողջովին տապալվի իշխանության առնվազն մեկ թևը՝ դատական իշխանությունը: Իսկ իրավապահ մարմինների մասին բոլորովին այլ բառապաշարով պետք է խոսել: Ես ապշում եմ իրավապահ մարմինների վերաբերմունքից, երբ տեսնում եմ ձերբակալության որոշ դրվագներ: Ավելի կոնկրետ՝ խայտառակ դրվագների ենք ականատես լինում, երբ որոշ «ընտրյալներ» կորցնում են սեփական արժանապատվությունը, մարդկային կերպարն ու անընդունելի վերաբերմունք դրսևորում անձանց նկատմամբ: Մասնավորապես, նաև այն անձանց, ովքեր պատերազմի են մասնակցել, ունեն առողջական խնդիրներ: Այս ամենը դեռ վերջնական գնահատականների է սպասում. խոսքը ոչ թե միայն քաղաքական կամ հասարակական, այլ իրավական գնահատականի մասին է»,-ասաց նա՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ոք, ով ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել ու չարաշահել է իր դիրքը, պետք է ստանա իր գնահատականը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO