Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժամկետանց «կախարդական փայտիկն» ու մշուշոտ հեռանկարները․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ ծայրահեղ վիճակում։ Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսել է կամաց-կամաց նահանջել, աշխարհի տարբեր երկրներում տնտեսությունը վերականգնվում է, իսկ որոշ պետություններում ընթացիկ տնտեսական աճը անգամ գերազանցում է բոլոր սպասումները, մեզ մոտ տնտեսությունը վերակենդանացման նշաններ ցույց չի տալիս։ Ավելին, գնալով վիճակը ծանրանում է: Եվ պատահական չէ, որ այս տարվա համար կանխատեսվող տնտեսական ցուցանիշները գնալով ավելի հոռետեսական են դառնում։ Հենց դրանով է պայմանավորված, որ ԿԲ-ն նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսելով 1,4 տոկոս տնտեսական աճ:

Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բավարարվում է Հայաստանի համար ընդամենը 1 տոկոս աճ կանխատեսելով։ Սրանք, իհարկե, որևէ կերպ լավատեսություն չներշնչող կանխատեսումներ են՝ հաշվի առնելով, որ անցած տարի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով տնտեսական աշխուժությունը հասել էր նվազագույնի, իսկ հիմա տնտեսական գործունեության բոլոր ոլորտները գործում են, սակայն այս պարագայում տնտեսության վիճակի բարելավումը շատ չնչին է, ինչը շատ տարօրինակ է թվում։ Այս իրողությունը փաստում է, որ այս պահին տնտեսության վերականգնման հույսեր ունենալն ուղղակի միամտություն է։ Դրա մասին են վկայում նաև այն փաստերը, որ ահռելի գնաճը այլևս անվերահսկելի բնույթ է ստացել և սահմաններ չի ճանաչում, իսկ մարդկանց եկամուտները հետևողականորեն նվազում են։ Արդյունքում շատ քաղաքացիներ ուղղակի վարկերի հաշվին են շարունակում գոյատևել, իսկ որոշ մարդիկ հուսալքության և գործազրկության պատճառով ձգտում են հեռանալ երկրից։

Ու սա քիչ չէ, ԿԲ-ն էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում, ինչը, բնականաբար, բերելու է վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճի։ Այսինքն՝ քաղաքացիները և կազմակերպություններն այսուհետ ավելի բարձր տոկոսադրույքով են վարկերը ստանալու՝ հաշվի առնելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այն վարկի գինն է կամ տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։ Մյուս կողմից էլ՝ պետական պարտքն է անասելի տեմպերով աճում՝ հատելով վտանգավորության շեմը, և աճի լրացուցիչ խթան ստեղծելու փոխարեն բեռ է դարձել պետության համար, քանի որ պետության միջոցներն այնքան սուղ են, որ կառավարությունը նոր պարտքեր է վերցրել, որպեսզի կարողանա թոշակներն ու աշխատավարձերը վճարել և կանխել սոցիալական բունտի հասունացումը։ Իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության ու պատերազմում կրած պարտության պատճառով Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության նվազման միտում է նկատվում, իսկ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը և սպասվող ընտրությունները նոր անորոշություններ են ստեղծում հետագա տնտեսական նախաձեռնությունների տեսանկյունից։

Հիմա այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հավատալ իշխանությունների այն հավաստիացումներին, թե տնտեսության վերականգնումը նոր թափ է ստացել, շուտով գնաճային շոկը կզիջի դիրքերը, մարդկանց եկամուտները կավելանան և այլն։ Բնականաբար, ելնելով իշխանությունների նախընտրած տակտիկայից՝ արտահերթ ընտրությունների մոտենալուն զուգահեռ նրանք փորձելու են պետական միջոցների ու վարկային ծրագրերի հաշվին զարկ տալ որոշ նախագծերի իրականացմանը։ Այսինքն՝ պետության հաշվին ընտրողներին «լավություն» անել։ Ու զարմանալի չէ, որ այդ նախագծերի առաջնային տեսանելի հատվածը կարող է լինել հենց ասֆալտապատումը կամ ճանապարհաշինությունը, որը դարձել է իշխանությունների հպարտության հիմնական առարկան։

Դրանով նրանք կփորձեն այնպիսի տպավորություն ստեղծել, թե տնտեսության մեջ էական ակտիվություն է նկատվում։ Սակայն խնդիրն այն է, որ հանրությունը չի կարող հալած յուղի տեղ ընդունել իշխանական հավաստիացումները, քանի որ ընտրությունների շրջանում թափ ստացած ծրագրերը երկարաժամկետ էֆեկտ չեն ունենալու ու կարճ ժամանակ անց փուչիկի պես պայթելու են։ Տնտեսությունը փոսից դուրս հանելու հարցում Փաշինյանի «կախարդական փայտիկն» ի սկզբանե անզոր էր։ Պատահական չէ, որ տնտեսությունը խթանելու ռեալ քայլերի առումով մասնագետները որևէ նոր սպասում չունեն իշխանություններից՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտի կառավարման գլխավոր պատասխանատուների պրոֆեսիոնալիզմի ցածր աստիճանը։

Ընտրությունները կանցնեն, կարճաժամկետ տնտեսական աժիոտաժն էլ կավարտվի ու նորից կկանգնենք կոտրված տաշտակի առաջ, եթե չկարողացանք ձերբազատվել ապիկար իշխանություններից ու նոր իշխանություններ ձևավորել, որոնք ի վիճակի կլինեն երկիրը անդունդից դուրս բերել։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ