Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշխանությունների վերջին հույսը իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո Հայաստանում լիովին նոր քաղաքական իրողություն է հաստատվել։ Իսկ արտահերթ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ներքաղաքական դաշտը կամաց-կամաց վերջնական տեսք է ստանում, որի արդյունքում ակնհայտ է դառնում, թե ուժերի ինչպիսի դասավորություն է գործում։ Եվ քանի որ իշխանությունների՝ մեկը մյուսին հերթ չտվող ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ հավակնություններ ունեն և իրենց ներկայացրած ծրագրերով կարող են արժանանալ ընտրողների մեծամասնության վստահությանը, ապա իշխանություններին այլ ելք չի մնում, քան գործի դնել հանրության «ուղեղն արդուկելու»՝ իրենց կողմից փորձված հին մեթոդը։

Այդ գործելակերպի էությունն այն է, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրական դինամիկայի շղարշ ստեղծել։ Սակայն վիճակը խայտառակ ծանր է, և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար պետք է հնարավոր լինի փաստեր ու ցուցանիշներ բերել։ Փորձը ցույց է տալիս, որ դժվար չէ գեղեցիկ թվեր նկարելը, իսկ հետո դրանք «պուպուշ» փաթեթավորմամբ հանրությանը հրամցնելը: Բացի այդ, ամեն մի ոլորտում էլ կարելի է դրական ցուցանիշներ գտնել՝ անկախ նրանից՝ դրանք կառավարության աշխատանքի արդյունք են, թե ոչ։ Եթե հանրությանը մոլորեցնելու ուրիշ հնարավորություն չլինի, Փաշինյանը կարող է առօրյա կյանքից տարբեր դրական ցուցանիշներ պեղել, ինչպես օրինակ՝ թանգարաններ այցելությունների թվերը, ապա դրանք ներկայացնել որպես իրենց ձեռքբերում։

Պատահական չէ, որ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ հանրության դատին էին ներկայացնում իրենց կառավարության աշխատանքի 100 փաստերը, որտեղ ինչ ասես տեղ էր գտնում։ Մնում էր՝ որպես մեծ արդյունք ներկայացնեին, որ կառավարության անդամները աշխատանքի են հաճախել, կամ մեծամասնությունը աշխատանքից չի ուշացել։ Բայց կորոնավիրուսի տարածումից ի վեր գրանցված արդյունքներն ու ցուցանիշներն այնքան կատաստրոֆիկ են, որ անգամ Փաշինյանը դադարեցրեց 100 փաստերի ներկայացման պրակտիկան։ Էլ չենք խոսում Նիկոլի պատճառով պարտված պատերազմի ծանրագույն հետևանքների մասին։ Եվ ահա, հիմա, երբ ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, Փաշինյանը կրկին սկսել է ոչ միայն ինչ-որ դրական փաստեր գտնել ու ներկայացնել, այլև մարդկանց «ապշահար» անել, թե ինչպիսի լուրջ ապագայի ծրագրեր են նախատեսում իրականացնել՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե միայն թղթի վրա են։

Իսկ ապագայի նրա ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։ Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման մարաթոնի։ Ու այս հարցում իշխանություններն այնքան մանրախնդիր են դարձել, որ մնում է պատ առ պատ թվարկեն, թե որ դպրոցի կամ մանկապարտեզի ինչ մասն են վերանորոգելու։ Սրան գումարած՝ կեղծ և ուռճացված տվյալներն այնպիսի էպիտետներով ու փաթեթավորմամբ են ներկայացվում, թե իբր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ աճ և յուրօրինակ ռեկորդ է գրանցվել։ Այդպես, օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար։

Բացի այն, որ Փաշինյանի ներկայացրած թվերը կասկածելի են, իշխանություններն առանձին ամիսների դեպքում կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որ մեծ քանակությամբ հարկեր մուտքագրվեն, բայց դա չի նշանակում, որ այդ մուտքերի տեմպը պահպանվելու է ողջ տարվա ընթացքում։ Իսկ երբ երկրի կարևոր խնդիրներից մեկը դարձել է աճող գործազրկությունը, Փաշինյանը չի զլանում հայտարարել, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի հարցում նոր ռեկորդներ են սահմանվում: Ըստ իշխանությունների տրամաբանության, եթե տնտեսությունը սկսել է վերականգնման փուլ թևակոխել, ինչո՞ւ մարդիկ այդ վերականգնման ազդեցությունն իրենց վրա չեն զգում։ Այլ ընդհակառակը, նրանց եկամուտները աստիճանաբար նվազում են, իսկ ապրանքներն՝ օրեցօր թանկանում։

Մի՞թե իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են իշխանությունների վերջին հույսը։ Հնարավոր է: Սակայն այս ամենի մեջ մի բան գնալով ակնհայտ է դառնում. Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը: Նաև՝ աննախադեպ...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ