Ո՞ր ջերմաչափներն են տարածված աշխարհում. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ջերմաչափի ստեղծման պատմությունը սկսվել է շատ տարիներ առաջ: Մարդիկ միշտ էլ ցանկացել են ունենալ մի սարք, որը կարող է չափել որոշակի առարկայի, առավել ևս՝ օդի տաքացման կամ սառեցման աստիճանը: Նման հնարավորություն հայտնվել է 1592 թվականին, երբ Գալիլեյը նախագծել է իր առաջին սարքը, որը հնարավորություն է տվել որոշել ջերմաստիճանի փոփոխությունը: Այդ սարքը, որը բաղկացած է եղել ապակե գնդիկից և նրան զոդված ապակե խողովակից, կոչվել է ջերմասկոպ: Խողովակի ծայրը դրվել է ջրով անոթի մեջ, և գնդիկը տաքացվել է: Երբ տաքանալը դադարել է, գնդիկի ներսում ճնշումն ընկել է, և ջուրը մթնոլորտային ճնշման ազդեցության տակ բարձրացել է խողովակի միջով: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց տեղի է ունեցել հակառակ պրոցեսը, և խողովակի մեջ ջրի մակարդակը նվազել է:
Այդ սարքը սանդղակ չի ունեցել, և դրանով հնարավոր չի եղել ճշգրիտ որոշել ջերմաստիճանը: Հետո Ֆլորենցիայի գիտնականներն են վերացրել այդ բացթողումը, որի արդյունքում չափումներն ավելի ճշգրիտ են դարձել: Այդպես ստեղծվել է ջերմաչափի առաջին նախատիպը: Հաջորդ դարի սկզբին հայտնի ֆլորենցիացի գիտնական, Գալիլեյի ուսանող Էվանգելիստա Տորիչելլին հայտնագործել է ալկոհոլային ջերմաչափը: Նրա սարքում ապակյա գնդիկը եղել է ապակե խողովակի տակ, իսկ ջրի փոխարեն օգտագործվել է սպիրտ: Այդ սարքի ցուցանիշներն անկախ են եղել մթնոլորտային ճնշումից: Սնդիկային առաջին ջերմաչափի գյուտը կատարել է Ֆարենհեյթը 1714 թվականին: Իր սանդղակի ստորին կետի համար նա վերցրել է 32 աստիճանը, ինչը համապատասխանում է աղաջրի լուծույթի սառեցման կետին, իսկ վերին կետի համար վերցվել է 2120 աստիճանը, որը ջրի եռման ջերմաստիճանն է: Նշենք, որ ԱՄՆ-ում մինչ օրս էլ օգտագործվում է Ֆարենհեյթի սանդղակը:
1730 թվականին ֆրանսիացի գիտնական Ռոմուրն առաջարկել է սանդղակ, որի ծայրահեղ կետերը ջրի եռման և սառչելու ջերմաստիճաններն են. ջրի սառչելու ջերմաստիճանը ընդունվել է որպես Ռոմուրի սանդղակի 0 աստիճան, իսկ եռման ջերմաստիճանը՝ 80 աստիճանը: Ներկայումս Ռոմուրի սանդղակը գործնականում չի օգտագործվում: 28 տարի անց շվեդ հետազոտող Ցելսիուսը մշակել է իր ջերմաստիճանային սանդղակը, որտեղ ևս ջրի եռման և սառեցման ջերմաստիճաններն են ընդունվել որպես վերին և ստորին կետեր, ինչպես Ռոմուրի սանդղակում, բայց նրանց միջակայքը բաժանվել է ոչ թե 80-ի, այլ 100ի: Սկզբնապես աստիճանավորումը եղել է վերևից ներքև, այսինքն ջրի եռման ջերմաստիճանը ընդունվել է 0 աստիճան, իսկ սառեցումը 100 աստիճան:
Նման բաժանման անհարմարությունը շուտով ակնհայտ է դարձել, և հետագայում Ստրեմմերն ու Լիննեանը կատարել են տեղափոխություն՝ ստեղծելով այն ջերմաստիճանային միջակայքը, որին մենք սովոր ենք:19-րդ դարի կեսերին բրիտանացի գիտնական Ուիլ յամ Թոմսոնը, որը հայտնի էր որպես լորդ Կելվին, առաջարկել է իր ջերմաստիճանային սանդղակը, որի ստորին կետը -273,150 С է՝ բացարձակ զրոն: Ներկայումս ամենաշատ օգտագործվող ջերմաչափերը ցելսիուսայիններն են, ԱՄՆում դեռ օգտագործվում է Ֆարենհեյթի սանդղակը, իսկ Կելվինի սանդղակը ամենատարածվածն է գիտության մեջ:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում