Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ծնողների ամուսնալուծության դեպքում երեխայի իրավունքների մասին․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր ամուսնալուծությանը վերաբերող իրավական կարգավորումներին։ Միանշանակ է, որ այս գործընթացում կարևոր է երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը հիշեցնում է՝ երեխայի իրավունքները սահմանվում և պաշտպանվում են Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով: Երբ ծնողներն ամուսնալուծվում են, առաջ են գալիս ապրուստավճարի, երեխայի բնակության վայրի և մի շարք այլ հարցեր: Բացի դա, կարող է արդյոք երեխան ընտրել, թե ծնողներից ում հետ շարունակի բնակվել:

Նախ անդրադառնում ենք երեխային տրամադրվող ալիմենտի հարցին: Իրավաբանն ընդգծում է՝ երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի, միևնույն ժամանակ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ։

«Ալիմենտի չափի շուրջ անհամաձայնության կամ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի կողմից դրա վճարումից խուսափելու դեպքում ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով: Դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով, եթե ծնողը վաստակ կամ այլ եկամուտ չի ստանում կամ չունի: Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից, այդ թվում` երեխաների առողջության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական զարգացման համար պահանջվող նվազագույն պայմաններից՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման պահանջ քննելիս դատարանները ալիմենտի կայուն չափը որոշելիս հաճախ հիմք են ընդունում Ազգային վիճակագրական ծառայության կողմից միջին ընթացիկ գներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ մեկ շնչի հաշվով և ամսական կտրվածքով»,«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ Ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ մեկ երեխայի համար ծնողների վաստակի և այլ եկամտի մեկ քառորդը (25%), երկու երեխաների համար՝ մեկ երրորդը (33%), երեք և ավելի երեխաների համար՝ կեսը (50%), միևնույն ժամանակ ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս՝ գործազրկության նպաստի 20 տոկոսից: Լինում են դեպքեր, երբ ծնողները չեն վճարում սահմանված ալիմենտը։ Այդ դեպքում ալիմենտ չվճարող ծնողը ենթակա է պատասխանատվության:

«Առաջինը ծնողական իրավունքից զրկելն է: Ըն տ ան ե կ ա ն օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքից զրկելու դեպքերը, և հենց տվյալ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված է, որ ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե խուսափում է ալիմենտ վճարելուց, ընդ որում՝ այս փաստը ալիմենտ վճարելու պարտավորությունից նրան չի ազատում: Մյուս դեպքում նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ 3 և ավելի ամիս ապրուստի միջոց տրամադրելուց չարամիտ խուսափելու դեպքում: Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով։ Ալիմենտի բռնագանձում սահմանող դատական ակտը կամավոր չկատարելու պարագայում այն կատարում է ԴԱՀԿ-ն: Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին:Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Ամուսնալուծվելու դեպքում բացի ալիմենտից առաջ է գալիս հարցը՝ արդյո՞ք երեխան ունի բնակտարածության իրավունք։««Երեխայի իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան իրավունք ունի բնակվել իր ծնողին սեփականությամբ կամ վարձակալության իրավունքով պատկանող բնակարանում: Դա իրավունք է, որը երեխան կարող է իրականացնել ցանկացած պարագայում՝ անգամ տվյալ ծնողի համաձայնության բացակայության դեպքում, նա կարող է նման պահանջով դատարան դիմել և ստանալ տվյալ բնակարանում ապրելու իրավունք»,-ընդգծում է իրավաբանը։

Իսկ կարո՞ղ է երեխան որոշել, թե ում հետ շարունակի ապրել և ով լինի իր խնամակալը ծնողների ամուսնալուծվելու դեպքում։«Եթե ծնողների միջև չկա վեճ, ապա երեխան կարող է բնակվել այն ծնողի բնակարանում, որտեղ նա կորոշի, և նրա կարծիքը հաշվի է առնվում այն դեպքում, երբ լրացել է նրա տասը տարեկանը: Իսկ եթե ծնողների միջև կա վեճ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, ապա այս դեպքում բազմաթիվ հանգամանքներ են հաշվի առնում՝ սկսած երեխայի լավագույն կենսապայմաններից, նրա շարունակական կրթությունը, մյուս հարազատների՝ եղբայրների և քույրերի հետ կապը ապահովվելուց»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ