Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կայծակաճարմանդ՝ կիրառության մեջ դժվար մտած, բայց անփոխարինելի դարձած իր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կայծակաճարմանդը (օգտագործվում է նաև զիպպեր տարբերակը) ճարմանդի տեսակ է, որը նախատեսված է հագուստի մասերի արագ միացման համար։ Այն օգտագործվում է նաև պայուսակների, սպորտային իրերի, ճամբարային սարքավորումների (օրինակ՝ վրաններ և քնապարկեր) և այլ բազմաթիվ իրերի վրա։ Կայծակաճարմանդը բաղկացած է երկու տեքստիլ ժապավենից, որոնց վրա շախմատային սկզբունքով ամրացված են պլաստմասսե կամ մետաղական կապեր (շարունակական պարույր ձևավորող կապերի առանձին ատամների կամ օղակների տեսքով)։

Այդ մասերը միանում կամ անջատվում են ժապավենի երկայնքով ընթացող սողնակով կողպեքի օգնությամբ: Արտաքուստ կայծակաճարմանդը նման է, այսպես կոչված, ճարմանդօձին (ռուսերենում՝ застёжка-змейка)։ Վերջինս կառուցվածքային առումով ավելի պարզ է, չունի ատամներ, բացի այդ, այն շատ հուսալի միացում չի ապահովում, ուստի օգտագործվում է ոչ թե հագուստի, այլ գրասենյակային ծրարների կամ ֆայլերի վրա։ Կայծակաճարմանդի առաջին նախատիպերից մեկը հայտնվել է դեռևս 1851 թվականին: Էլայա Հոուն է ստացել «հագուստի ավտոմատ, շարունակական ամրացման» սարքավորման արտոնագիր, բայց այդ ժամանակ նրա գյուտը կիրառություն չի գտել։ Ենթադրվում է, որ կայծակաճարմանդի առաջին նախատիպը մշակել է ամերիկացի գյուտարար-ինժեներ Ուիթքոմբ Լեո Ջադսոնը և արտոնագրել այն 1891 թվականին «կոշիկի ամրակ» անվանմամբ։

Գյուտը հանրությանը ներկայացվել է 1893 թվականին, սակայն այն եղել է դժվար արտադրվող և անհուսալի։ Արդյունքում անհաջող գովազդից հետո գործնականում սնանկանալով՝ Ջադսոնը գործընկերային հարաբերություններ է հաստատում Հարրի Էրլի և Լուիս Ուոքերի հետ։ Վերջինս աշխատանքներում ներգրավում է նաև շվեդական ծագում ունեցող մեկ այլ ամերիկացի ինժեների՝ Գիդեոն Սունդբեքին։ Մի քանի տարվա աշխատանքներից հետո 1913 թվականին Սունդբեքն արտոնագրում է կայծակաճարմանդի նոր տարբերակը և մշակում դրա արտադրության տեխնոլոգիան։ Առաջին անգամ կայծակաճարմանդը մեծ համբավ է ձեռք բերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում զինվորական հագուստ կարելու ժամանակ:

Ժամանակի ընթացքում դրանք ապացուցել են իրենց հուսալիությունն ու տեխնոլոգիականությունը և արդեն 1923 թվականին լայն տարածում են ստացել։ Այդ ժամանակ էլ հայտնվել է կայծակաճարմանդի ժամանակակից անգլալեզու անվանումը՝ zipper։ Արդեն 1918 թվականին ընկերությունը վաճառել է նավատորմին 24 000 կայծակաճարմանդ։ 1923 թվականին Եվրոպա կատարած այցի ժամանակ Սանդբեքն իր գյուտի եվրոպական իրավունքները վաճառել է Մարտին Օտմար Վինթերհալտերին, որը բարելավել է դրա դիզայնը և սկսել արտադրությունը նախ՝ Գերմանիայում, ապա՝ Շվեյցարիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Էմիլ-Մորիս Էրմեն Կանադայում գնել է խոշոր տրամաչափի զենքերի պատյանների համար կիրառվող 40 մետրանոց կայծակաճարմանդներ և սկսել դրանք օգտագործել պայուսակների արտադրության մեջ։ Նման կերպ կայծակաճարմանդները հայտնվել են պայուսակների վրա: Կոկո Շանելը մտադիր է եղել կայծակաճարմանդ օգտագործել իր կիսաշրջազգեստների համար, սակայն կանանց հագուստի մեջ այն առաջինն օգտագործել է Էլզա Սկիապարելին։ Տղամարդու տաբատների վրա ճարմանդը հայտնվել է միայն 1937 թվականին։ Ներկայումս զիպպերը ամենատարածված ճարմանդն է և օգտագործվում է հագուստի, ուղեբեռի, կաշվե և այլ իրերի վրա։

Կայծակաճարմանդը համեմատաբար էժան է, բայց եթե այն փչանա, հագուստի տարրը կարող է օգտագործելու հարմար ոչ պիտանի դառնալ այնքան ժամանակ, մինչև կայծակաճարմանդը նորոգվի կամ փոխարինվի, ինչը կարող է լինել բավականին բարդ և թանկ: Խնդիրները հաճախ կապված են լինում կայծակաճարմանդի սողնակի հետ: Երբ այն մաշվում է, չի հավասարեցվում և չի կապվում հաջորդական սողնակների հետ։ Բացի դա, կայծակաճարմանդի կողպեքը առանձին դեպքերում կարող է պոկվել ժապավենից և այն դարձնել ոչ պիտանի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью