Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սա ոչ թե ընտրություն, այլ կապիտուլյացիայի, ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր. ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները դեռ վերջնական ամփոփված չեն: Ընտրությունների վերահսկման կոմիտեն ևս ավելի ուշ կներկայացնի ամփոփ տվյալները: Մինչ այդ, փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանի հետ զրուցել ենք թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրական գործընթացի մասին, անդրադարձ կատարել նաև ճնշումներին:

«Ընտրությունները խայտառակ էին: Կարծում եմ՝ նման ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: Իհարկե, մենք գիտենք, որ միշտ էլ ընտրախախտումներ, ընտրակաշառք, ընտրակեղծիքներ եղել են, բայց այս որակի ու այս մասշտաբների երբեք չեն եղել: Եվ խոսքը միայն բուն քվեարկության օրվա մասին չէ: Խախտումները նույնիսկ մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկն են սկսվել, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը մարզից մարզ էին գնում ու քարոզչություն էին իրականացնում: Խախտումները բազմաթիվ են: Քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր խախտումներն առկա են եղել այս քարոզարշավի ընթացքում»,-ասաց Անահիտ Սարգսյանը:

Այդուհանդերձ, փաստաբանը լիահույս չէ, որ իրավական ճանապարհով հնարավոր կլինի առնվազն վիճարկել և անվավեր ճանաչել այս ընտրությունների արդյունքները:

«Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում որևէ միջազգային կազմակերպություն, դիտորդական առաքելություն իրականացնող, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող որևէ միջազգային կառույց, որևէ դեսպանատուն չհայտարարեց, որ այս ամենը հակասում է իրավունքի բոլոր հնարավոր նորմերին, կոնվենցիաներին: Խոսքն իշխանության բառամթերքի, նաև քարոզարշավի ժամանակ արված քայլերի մասին է: Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա բոլոր միջազգային դիտորդները կհայտարարեն, որ ընտրությունները փայլուն, բոլոր նորմերին համապատասխան, ջերմ ու կառուցողական մթնոլորտում են անցել: Բացի այդ, նման պայմաններում գիտենք նաև, որ Փաշինյանի սրտով ձևավորված Սահմանադրական դատարան կա: Հաշվի առնելով այս ամենը՝ ես իրավական որևէ լուծում չեմ տեսնում»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում քաղաքական ուժերի կողմից նաև առևանգում որակումը ստացած դեպքերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Սկսենք նրանից, որ այս իշխանությունների համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի, իրենց մոտ միայն «իրենց թիմի իրավունք» կա: Կուսակցության ղեկավարը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, իր նախընտրական քարոզչությունը բեմերում մուրճով իրականացրեց: Հաշվի առնենք նաև ընդդիմադիր ուժերի տներում, ընտրական շտաբներում իրականացրած խուզարկությունները, մարդկանց առևանգումները: Անգամ չի կարելի ձերբակալում իրավական տերմինն օգտագործել, որովհետև ձերբակալումը տեղի է ունենում որոշակի հիմքերի առկայության դեպքում, որոշակի պայմաններում, և ձերբակալվածի տեղի մասին գոնե իր փաստաբանն իմանում է: Այս դեպքերում փաստաբանները ո՛չ գիտեին այդ մարդկանց տեղը, ո՛չ էլ նրանց առևանգելու պատճառները: Էլ չեմ խոսում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների մասին, երբ լրագրողներին արգելում էին մոտենալ հանրահավաքի վայրին, վիրավորում ու քաշքշում էին նրանց: Մեծ հաշվով՝ մարդու իրավունքի մասին խոսելն ավելորդ է»:

Անահիտ Սարգսյանն ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերը դիտարկեց ավելի լայն՝ այս իշխանության անցած երեք տարիների քաղաքականության տրամաբանության մեջ: «Նրանք հստակ գործողություններ են իրականացրել ազգը պառակտելու ուղղությամբ: 2018 թվականին Սահմանադրություն, օրենքներ, միջազգային նորմեր խախտելով, իշխանազավթում կատարեցին: Դա հեղափոխություն չէր: Իրենք եկան՝ պառակտելու հայ հասարակությանը: Այն հասարակությանը, այն ազգին, որին կիսելն ու պառակտելը շատ դժվար է, բայց իրենք կարողացան բաժանել: 2018 թ.-ից բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», նախկինների ու ներկաների, «պիցայակերների» և «չպիցայակերների»: 2021 թ. ընտրություններն այս ամբողջի գագաթնակետն էին, երբ նախընտրական քարոզչություն իրականացնող՝ վարչապետի պաշտոնին հավակնող անձը նաև հայտարարեց, որ քաղաքացիական և քաղաքական վենդետաներ են լինելու:

Այստեղ պետք էր դադարեցնել ընտրությունների գործընթացը: Նա նման բառապաշարով իր խոսքն ուղղում է ՀՀ քաղաքացուն, որը պայքարում է իր դեմ, որովհետև գտնում է, որ նրա քաղաքական հայացքներն իր համար ընդունելի չեն, որովհետև իր ստորագրած կապիտուլ յացիոն ակտն իր համար ընդունելի չէ, Արցախի հանձնումը թուրքին ընդունելի չէ: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Բայց՝ ոչ: Նա պատժելով, ոտքերի տակ տրորելով, ասֆալտներին փռելով է մարդկանց սպառնում ու վախեցնում: Ու այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.-ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց նա:

Այս համատեքստում նա հիշեցրեց ընդդիմադիր գործիչներին «ժանգոտած մեխերի հետ համեմատելու և մուրճով նրանց հանելու» սպառնալիքի մասին: «Այս մթնոլորտում հասարակության մի մասը, որը խելացի է, գրագետ, սակայն այդքան էլ պայքարելու ցանկություն չունի, թողնելու է ու գնա երկրից: Սա սպիտակ գենոցիդ է դառնալու, մեծ թվով արտագաղթ է լինելու: Խելացի ու գրագետ մարդիկ, որոնք պետք են երկրին, նրանց մի մասը կգնա, մի մասը կհայտնվի բանտերում, ու ինքն իր թիմով կիրականացնի այն ծրագրերը, որը թուրքն է դրել իր առաջ: Կամաց-կամաց, կտոր-կտոր անկլավները կտա, հետո միջանցքը կբացի, հետո մի քիչ այստեղից, մի քից այնտեղից կտա: Հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը այս են անելու, այն են անելու:

Այո, մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն, ու ինչպես դարերի ընթացքում կորցրինք ծովից ծով Հայաստանը, մի քանի տարվա ընթացքում էլ կկորցնենք մի փոքրիկ Հայաստանը, եթե, իհարկե, հանկարծ չհայտնվի Հայաստանում մի Նժդեհ, մեկը, որը կառաջնորդվի ոչ թե օտար ուժերի, գերտերությունների հրամայականներով ու հանձնարարականներով, այլ բացառապես հայ ազգային շահերով: Մեզ պետք է մի հայ, որը կառաջնորդի հայ հասարակությանն ու կփորձի փրկել այն վերջին կտորը, որը մնացել էր ծովից ծով Հայաստանից»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու գնահատելով ընտրությունների արդյունքները՝ նա հավելեց. «Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլ յացիայի լեգիտիմացում էր, սա ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении