Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սոյայի սուոսի դարավոր վեճը՝ չինակա՞ն, թե՞ ճապոնական․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համարվում է, որ սոյայի սոուսը ամբողջ աշխարհում իր ժողովրդականությամբ պարտական է ճապոնական խոհանոցին: Եվրոպայում առաջին անգամ դրա մասին իմացել են որպես սուշիների և ռոլերի սոուս, բայց կարճ ժամանակ անց ամբողջ աշխարհում խոհարարները սկսել են սոյայի սոուս օգտագործել տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Ներկայումս աշխարհում սոյայի սոուսն այնքան է արմատացել, որ խոհանոցում ցանկացած տնային տնտեսուհի ունի գոնե մեկ շիշ սոյայի սոուս՝ աղցաններ, միս կամ այլ կերակուրներ պատրաստելու համար: Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս բոլորը սովոր են սոյայի սոուսը կապել Ճապոնիայի հետ, բայց պարզվում է, որ իրականում Չինաստանն է նրա հայրենիքը:

Վարկածներից մեկի համաձայն, ենթադրվում է, որ սոյայի սոուսը հայտնվել է բուդդայական վանականների շնորհիվ, ովքեր, հրաժարվելով միս և կաթնամթերք օգտագործելուց, ստիպված են եղել այլընտրանքներ փնտրել: Քանի որ 8-րդ դարում շատ տարբերակներ չեն եղել, սոյան է եկել փոխարինելու մսին: Ժամանակի ընթացքում նրանք սովորել են սոյայից պատրաստել տոֆու պանիր, ապա հայտնվել է սոյայի սոուսը: Գուցե թե սոյայի սոուսը հայտնի մնար միայն վանականների համար, եթե չլինեին Չինաստանում աղի հետ կապված խնդիրները: Այո, 8-րդ դարում սովորական սեղանի աղը չափազանց թանկ էր չինացիների համար, և բոլորը չէին կարող դա թույլ տալ իրենց: Մինչդեռ սոյայի սոուս պատրաստելը հասանելի էր բոլորին, և պատրաստի սոուսը բավական երկար ժամանակ կարելի էր պահել: Հին չինացիները սոյայի սոուսը պատրաստում էին ամենապարզ, բայց ոչ ամենաարագ ձևով. նրանք եփում էին սոյայի հատիկները, իսկ հետո թողնում էին այն որոշակի ժամանակ խմորվելու նպատակով: Այդ տեխնոլոգիան օգտագործվել է շատ երկար ժամանակ, քանի դեռ 17-րդ դարում սոյայի սոուսի բաղադրատոմսը չի հասել Ճապոնիա, որտեղ այն ենթարկվել է փոքրիկ փոփոխությունների:

Ճապոնացիները կատարելագործել են բաղադրատոմսը՝ սոյայի մեջ ցորենի հատիկներ ավելացնելով: Նման կերպ նրանք երկարեցրել են սոյայի սոուսի բնական խմորման ժամանակը և կարողացել են ստանալ ավելի հարուստ համով սոուս: Ճապոնական այս նորամուծությունները սոյայի սոուսի պատրաստման գործընթացը բավականին երկարեցրել է. սոյայի խառնուրդը խմորել են մի ամբողջ տարի: 20-րդ դարի կեսերին, երբ ճապոնական խոհանոցը սկսել է ժողովրդականություն վայելել ամբողջ աշխարհում, սոյայի սոուսի կյանքում տեղի է ունեցել ջրբաժանի մեկ այլ պահ: Երբ Եվրոպայում և Ամերիկայում ճապոնական ռեստորանները սկսել են բացվել յուրաքանչյուր անկյունում, և բոլորը ցանկություն են ունեցել համտեսել նոր էկզոտիկ ուտեստներ, անհնար է դարձել մեկ տարի սպասել սոյայի սոուսի պատրաստմանը: Սոյայի սոուսի ֆերմենտացման գործընթացն արագացնելու համար դրան սկսել են ավելացնել տարբեր մանրէներ կամ խմորիչներ, ինչը հնարավորություն է տվել մեկ ամսվա ընթացքում ստանալ սոյայի սոուս: Այս ամենը այնքան հաջող է եղել, որ նույնիսկ ճապոնացիներն են ստիպված եղել հրաժարվել սոուսի ավանդական՝ մեկ տարվա հնեցումից և անցնել արտադրության նոր մեթոդի: Իսկ ներկայիս ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով սոյայի սոուսի պատրաստումը կարող է տևել ընդամենը երեք օր. հատուկ ինկուբացիոն տարողությունները թույլ են տալիս վերահսկել սոյայի սոուսի խտանյութի խմորման անհրաժեշտ պայմանները:

Պատրաստելուց հետո սոյայի սոուսը պաստերիզացվում է, որի արդյունքում հասնում է սպառողների սեղաններ և սուպերմարկետներ առանց բակտերիաների և խմորիչների: Ներկայումս սոյայի սոուսը շատ տարածված է որպես աղի փոխարինող: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հաճախ խանութներում վաճառվող սոյայի սոուսը ընդամենը խտանյութ է, որը պարունակում է սոյայի սպիտակուցներ, աղ և հանքանյութեր: Նման կոնցենտրացված սոուսի օգտագործումը ոչ մի օգուտ չի բերում օգտագործողի օրգանիզմին, ուստի արտադրողները խորհուրդ են տալիս այն ջրով նոսրացնել նախքան օգտագործելը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении