Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հայաստանում գործող իշխանությունը որևէ կերպ Հայաստանի շահերը չի սպասարկել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական վերահսկողության հաստատումը հայ-իրանական միջպետական ճանապարհին, ըստ «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանի, մեկ ընդհանուր խնդրի մի հատվածն է միայն: Իսկ այդ ամենամեծ խնդիրը ՀՀ վտանգված պետականության հարցն է: Անդրադառնալով նախ Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը, ադրբեջանցիների կողմից իրանական մեքենաները կանգնեցնելու, գումար պահանջելու, նույնիսկ ձերբակալելու փաստերին՝ մեր զրուցակիցը շեշտեց մի քանի ռիսկերի մասին:

«Եթե իրանական տնտեսվարողները համարեն, որ հայկական ճանապարհն իրենց համար անվտանգ չէ, դեպի Հայաստան ապրանքների հոսքը կարող է նվազել: Կարող է նվազել նաև այն ապրանքների հոսքը, որը Հայաստանով դեպի Վրաստան է գնում: Բացի այդ, կան անվտանգության ռիսկեր նաև իրանցի վարորդների համար: Իրենք կարող են որոշել, որ Հայաստանի հետ գոնե այս փուլում չարժե բիզնես անել, մինչև չհամոզվեն, որ իրավիճակը կարգավորվում է: Այսպիսով, մենք միայն ծայրահեղ անհրաժեշտ ապրանքների ներկրում կունենանք, այն էլ՝ ավելի բարձր գներով: Բացի այդ, ներկրումից զատ, կարող է նվազել նաև արտահանումը: Իսկ ընդհանուր առմամբ, Ադրբեջանը Հայաստանին պարկի մեջ է գցում՝ թույլ չտալով որևէ հարցում ազատ գործել: Երբ խոսվում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հակառակն է անում, այսինքն, փորձում է Հայաստանի բոլոր կոմունիկացիաները շրջափակել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով, որ այս իրավիճակին են նպաստել նաև մինչ այս տեղի ունեցած սահմանազատման որոշ գործընթացներ, երբ, օրինակ՝ թշնամուն թույլ տրվեց հաստատվել Շուռնուխ գյուղում:

«Հիմա այդ ամենի հետևանքներն ենք կրում: Այն, ինչ ասվում էր գրեթե մեկ տարի առաջ, հիմա իրականություն է դառնում, ինչը չպետք է զարմացնի: Հարց է նաև, թե ում օգտին է ապաշրջափակման հետ կապված ՀՀ իշխանությունների լավատեսությունը: Հայաստանում գործող իշխանությունը որևէ կերպ Հայաստանի շահերը չի սպասարկել: Ե՞րբ կարող ենք նման դեպք հիշել: Այս պարագայում չպետք է զարմանալի լինի, որ Հայաստանի շահերը կարևորագույն պահերին հաշվի չեն առնվում: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանն ու դրա հնարավոր հետևանքներին լայն իմաստով, ապա ցանկացած պահի, նաև այս պարագայում, պետք է հաշվի առնվեն պետական մեքենայի գործողությունների երկարատև արդյունքները: Խոսքը նաև հայտարարությունների, անգամ տարբեր պաշտոնների նշանակման մասին է: Այս ամենի համար կոմպետենտություն ու մտածելակերպ է պետք, հարկավոր է նաև հաշվի առնել հենց Հայաստանի շահերը: Մինչդեռ ստեղծված իրավիճակն այս ամենի բացակայության արդյունքն է: Ադրբեջանը երբեք չի ասել, որ Հայաստանի հետ բարեկեցիկ հարևանություն է ուզում: Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ ուզում է կոտրել Հայաստանը, զավթել ՀՀ տարածքները և ոչնչացնել Հայաստանի պետականությունը: Եթե մենք այդքանը չենք հասկացել, ուրեմն դա հենց մեր խնդիրն է»,-ասաց Հ. Միքայելյանը:

Նրա խոսքով, ոչ թե Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանն է վտանգի առաջ. «Տարածքային առումով առաջին հարվածը Սյունիքին է գալիս: Այնպես, ինչպես մեկ տարի առաջ հարվածեցին Արցախին: Հիմա շատ են ասում, որ արդեն ՀՀ սուվերեն տարածքին են հարվածում, մի բան պետք է անել: Բայց մենք պետք է մի բան անեինք մինչև պատերազմը: Հարցն այն է, որ մենք խնդիրը հատվածական ենք դիտարկում, իսկ ադրբեջանցիները՝ ընդհանրության մեջ: Մեզ համար խնդիրը զուտ տնտեսական կամ միայն Սյունիքի մասով չէ: Հարված է հասցվում ՀՀ պետականության ուղղությամբ, ու այդ հարվածով Ադրբեջանն ուզում է ՀՀ պետականությունը ոչնչացնել, ինչի մասին բազմիցս հայտարարել են, ու այդ ուղղությամբ տարբեր գործողություններ են իրականացվել: Եթե մենք խնդիրը կոնմպլեքսային չդիտարկենք ու փորձենք բաժանել փոքր մասերի, ապա խնդիրը չենք լուծի: Տեսեք, ո՞րն է գերիներին պահելու նպատակը, ինչո՞ւ են տարբեր տարածքներում փորձում առաջ գնալ, ճանապարհներն ինչո՞ւ են փակում: Առանձին խնդիրների, իհարկե, կարելի է արձագանքել, բայց դա ընդամենը լրահոս կլինի: Արձագանքը պետք է կոմպլեքսային լինի, որովհետև ոչ թե այսօրվա, այլ Հայաստանի պետականության խնդիրը պետք է լուծվի»,-ասաց փորձագետը:

Այս համատեքստում անդրադառնալով իշխանության կեցվածքին ու հայտարարություններին, երբ մի դեպքում կարող են ասել՝ «թշնամին Սովետական Ադրբեջանի տարածքում է հենակետ դրել», մյուս դեպքում շարունակել ադրբեջանական տեղանուններ օգտագործել, այլ դեպքում էլ գերիների հետ կապված ՄԻՊ-ի զեկույցը հնարած համարել, Հ. Միքայել յանը, շարունակելով օրինակները, արձագանքեց. «Երբ իշխանությունը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հետ հակասությանը կարող են միանգամից արձագանքել Թուրքիայից: Երբ իշխանությունը սպասարկում է Թուրքիայի շահերը, կարող ենք տարբեր օղակներից թուրքական ապրանքների լոբբիզմի ականատես լինել:

Ցուցիչներից մեկը թուրքական ապրանքների մուտքը ՀՀ շուկա կրկին բացելու նախաձեռնությունն է: Տեսնում ենք նաև, որ նույն կառավարությունը հաջորդ շաբաթ պատրաստվում է Հանրապետության հրապարակում անհասկանալի մի բան նշել, իսկ հրապարակում թուրքական ֆուռեր են կանգնած, ու ապրանքները թուրքերն են անմիջապես բերում (անկախ նրանից, թե որ երկրից), ինչն օրենքով արգելված է: Մեծ հաշվով, այս ամենից կարելի է հասկանալ, որ այս իշխանությունը թուրքական, այդ թվում՝ նաև Ադրբեջանի շահերն է սպասարկում, գործում է Թուրքիայի աջակցությամբ և Թուրքիայի օգտին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении