Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ղարաբաղում երրորդ պատերազմը անխուսափելի է, հարցը միայն ժամկետներն են». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

gazeta.ru-ն գրում է, որ թերթի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը վերլուծել է Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաղթանակի պատճառները և գնահատել նոր հակամարտության հեռանկարները:

Ի հաշիվ ինչի՞ է վերջին պատերազմում հաղթել Ադրբեջանը

Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական խոյահարող Harop տիպի զինամթերքի մարտավարական և տեխնիկական բնութագրերով: Ավելի հաճախ գործը դրանով էլ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայությունում հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական կիրառությունից: Հաղթանակն Ադրբեջանին բերել է ոչ այնքան Bayraktar TB2- ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը: Ընդ որում, անգամ մինչև հակամարտության սկսվելը:

Առաջին հաղթանակի դաժան կատակը

Խորհրդային Միության գոյության տարիներին զինվորական ծառայությունը հարկի չի եղել ադրբեջանցիների մոտ: Խորհրդային բանակի անձնակազմի ավագ սպաների և գեներալների շարքում ադրբեջանցիների թիվը շատ այլ ազգությունների համեմատ նվազագույն է եղել: Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ավարտել էր միայն մեկ ադրբեջանցի` Վալեհ Բարշադլին, որն էլ դարձել է Ադրբեջանի պաշտպանության առաջին նախարարը: Բնականաբար, 1991 թվականին՝ անկախություն ձեռք բերելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նույնիսկ առաջատար դիրքեր հաճախ զբաղեցնում էին էկզոտիկ մասնագիտություն և ոչ ռազմական կենսագրություն ունեցող անձինք: Պաշտպանության նախարարությունը և Ադրբեջանի գլխավոր շտաբը համալրելու համար որակյալ կադրերի խիստ պակաս է եղել: Մյուս կողմից՝ Երևանն ուներ նախկին խորհրդային զինծառայողների առատություն: Բավական է ասել, որ հայկական բանակի ղեկավար էր դարձել հայտնի զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ԽՍՀՄ-ի աֆղանական պատերազմի զորավարներից մեկը: Առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը ոգեշնչել էր հայկական զինված կազմավորումներին, սակայն դա հետագայում բացահայտ դաժան կատակ է խաղացել նրանց հետ: Հայաստանի և ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել էր, որ այսուհետ միշտ էլ այդպես է լինելու, և «քնել» ու չէր նկատել Ադրբեջանում ժամանակակից և մարտունակ բանակի ծնունդը:

Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի դեմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան էր արել ապագա հաղթանակի համար: Նախ՝ նա ստեղծել էր նպատակների իրականացման արդյունավետ գործիք՝ ի դեմս Ադրբեջանի զինված ուժերի, որի վրա մեծ ջանքեր և միջոցներ էր ծախսել: Երկրորդ հերթին՝ Ալիևը ձեռք էր բերել Թուրքիայի աջակցությունը: Առանց չափազանցության, Անկարան ներկայումս տարածաշրջանային առաջատարն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին անկեղծորեն դժգույն տեսք ունեն: Շատ քիչ բան է արվել ինչպես երկիրը և զինված ուժերը նախապես պատերազմի նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական մարտական և զորահավաքային պատրաստվածությունը պահպանելու առումով:

Երևում է, որ ոչ ոք Երևանում չի մտածել այն մասին, որ անհրաժեշտ է ձևավորել ռազմավարական պաշարներ, ստեղծել նյութական ռեսուրսների անհրաժեշտ պաշարներ, մտածել, թե ինչպես վերականգնել դրանք պատերազմի ընթացքում: Հայկական կողմից շատ քիչ բան է արվել հնարավոր հակամարտության տարածքը նախապատրաստելու առումով, առաջին հերթին զորքերը, ռազմական կարևոր նշանակության թիկունքային օբյեկտները թշնամու հարվածներից պաշտպանելու հարցում: Իսկ առանց մարտունակ զինվորականի, ցանկացած քաղաքական հայտարարություն անարժեք է: Ըստ ամենայնի, Երևանը նաև չպետք է հույս դներ ինչ-որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում, բացի մտահոգվելուց:

Իսկ Ռուսաստանին ձեռնտու չէր Երևանի կողքին կանգնելով՝ ամբողջովին և անվերապահորեն խրվել այդ ամենի մեջ:Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր համար գործընկերներ են:

Երևանն առանց ռազմական ավիացիայի

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը զգացել է հաղթանակի համը: Այս փաստի նշանակությունը դժվար է թերագնահատել: Այժմ Բաքուն մտադիր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ավելին, Իլհամ Ալիևն ասում է, որ «կարգավիճակի հարցը պետք է ընդհանրապես հանվի օրակարգից»: Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջակետը դեռ դրված չէ: Երկու հազար ռուս խաղաղապահ առայժմ կանգնած է Լեռնային Ղարաբաղում՝ իրավիճակի հերթական սրման ճանապարհին: Իրականում այն, թե որքան կտևի առաքելությունը, այսօր դեռ ոչ ոք չի կարող ասել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Երևանի համար դեռևս, մեղմ ասած, անբարենպաստ է: Քիչ (և, ավելին, նվազող) բնակչություն և սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկիրը պարզապես չի կարող ստեղծել ֆունկցիոնալ ժամանակակից բանակ: Երևանի մեծ տխրությունը ազգային օդուժի պակասն է:

Օրինակ՝ 100 մարտական ինքնաթիռ ունեցող Հայաստանի ռազմաօդային ուժերը կարող են համարվել պատերազմական թատերաբեմում քիչ թե շատ մարտունակ միավորում: 4 ++ սերնդի մեկ կործանիչի արժեքը կազմում է 120-150 միլիոն դոլար: Ըստ այդմ, միայն դրանք գնելու համար (և դա՝ հաշվի չառած 30-օրյա պատերազմի համար նախատեսված սպառազինությունը) անհրաժեշտ է ինչ-որ տեղից 15 միլիարդ դոլար գտնել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա ռազմատնտեսական ներուժը, համեմատած Հայաստանի հետ, զգալիորեն ավելին է, և այդ բացը շարունակում է արագորեն աճել: Իսկ որքան այն աճի, այնքան Բաքուն ուժի դիմելու անդիմադրելի գայթակղություն կունենա: Այդ առումով երրորդ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է: Միակ հարցը ժամկետներն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию