Երևան, 26.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է.

«Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․

«Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։

Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։

Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։

«Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։

ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։

Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։

Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։

«Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ:

«Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ:

Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։ 

Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։

Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։

Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։

«Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։

Թուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը ԹուրքիաՈրոնումները Մատաղիսում արդյունք չեն տվելՄշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման նախագիծՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակովԱրարատ Միրզոյանը նոր տեղակալ ունիՆախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում. ԼավրովՆոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բայդենը սպառնացել է անձամբ Պուտինի հանդեպ պատժամիջոցներ կիրառելԸնդդիմությունը նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից Ադրբեջանական գերությունից վերադարձած Արեն Արամյանը կմնա կալանավորված․դատավոր Դավիթ Արղամանյանը մերժել է խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Կորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆ Դոլարն ու եվրոն թանկանում են Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ ԲարսեղյանԿորոնավիրուսով վարակվելը դարձրել եք էժան այլուրեքություն. Կարեն Ավագյան Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Հրաձգություն բելառուսա-լեհական սահմանին Պեսկովն ասել է՝ որտեղ է Պուտինը պահում իր գումարները Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա Մկրտչյան Աթենքում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ ԱԻՆ-ը զգուշացնում է Լավրով. Արեւմուտքը մղում է Կիեւի ռեժիմին ՌԴ-ին ուղղված ուղիղ սադրանքների Դաժան սպանություն․ տղամարդը սպանել է կնոջը, ապա մասնատել մարմինը Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է ձյուն և մառախուղ Ռուսական ընկերությունները 14 հայտ են ուղարկել Լեռնային Ղարաբաղում նախագծերի իրականացման համար. Բաքվում ՌԴ դեսպան Լարսի ճանապարհը փակվեց նաեւ մարդատարների համար Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնիցՄի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ Չինաստանն արբանյակ է արձակել տարերային աղետների հետևանքների կանխման համար Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակի ֆոնին ռուսաստանցի միլիարդատերերը կորցրել են ընդհանուր առմամբ 27,9 միլիարդ դոլար Ալեն Սիմոնյանը խիստ նախազգուշացրել է վարորդներին 15-ամյա աղջիկը մահացել է Բզկտված ԱՐՑԱԽ. ԶԱՐԴԱՆԱՇԵՆ. Արտակ Զաքարյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԱԴԱԹԱՇԵՆ. Արտակ Զաքարյան Աղբյուր․ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից Նորընտիր ՄԻՊ-ը քամահրանքով էր պատասխանում մեր հարցերին, ցույց տալիս՝ ես գիտեմ՝ որ կողմում ով է նստած. Աննա Մկրտչյան Հայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքից ԱԱԾ-ի բացահայտումները նոյեմբերի 10-ի ավազակությունների մասով (տեսանյութ) Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք (տեսանյութ) Վարակակիրների թիվն՝ այսօրՄահացել է Մերուժան Հովհաննիսյանը Վերսկսում ենք «Հանուն Կյանքի» մարդասիրական ծրագիրը. Նարինե ՄանուկյանOmicron-ի դեպքում ՊՇՌ թեստը դրական է միայն հիվանդության երկրորդ էտապում. Աշոտ ԲարսեղյանԶելենսկու գրասենյակի ղեկավարը հերքել է Դոնբասի հանրապետությունների հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունը ԱԺ նախագահի խոսնակը հորդորել է հերքել տարածվող տեղեկությունը