Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գալարափող՝ Գինեսի գրքի ռեկորդակիր երաժշտական գործիք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գալարափողը (կամ` վալտորնան) փողային մունդշտուկավոր երաժշտական գործիք է, որը սովորաբար պատրաստվում է պղնձից: Գերմաներենից Waldhorn- ը թարգմանաբար նշանակում է անտառային եղջյուր: Այն, կարծես, երկար մետաղական խողովակ լինի, որի մի ծայրին մունդշտուկն է, իսկ մյուս ծայրը ունի լայնացած զանգի տեսք: Այս երաժշտական գործիքը շատ հմայիչ ձայն ունի: Գալարափողի պատմությունը բավականին հին է և ունի մի քանի հազարամյակի ընթացք:

Վալտորնայի նախատիպեր կարելի է համարել բրոնզից պատրաստված այն եղջյուրները, որոնք, որպես ազդանշանային գործիք, օգտագործել են Հին Հունաստանի և Հռոմի մարտիկները: Օրինակ` հռոմեացի հայտնի զորահրամանատար Ալեքսանդր Մակեդոնացին նմանատիպ եղջյուր է օգտագործել ազդանշաններ ուղարկելու համար: Բայց այն ժամանակ մարդիկ չեն էլ մտածել, որ դրանցով կարելի է երաժշտություն նվագել: Միջնադարում ևս այդ գործիքը տարածված է եղել ռազմական և պալատական ոլորտներում: Ազդանշանային եղջյուրները լայնորեն օգտագործվել են տարբեր մրցաշարերում, ինչպես նաև որսերի և, իհարկե, ճակատամարտերի ժամանակ:

Ցանկացած ռազմիկ, որը մասնակցել է ռազմական բախմանը, ունեցել է իր եղջյուրը: Սկզբից ազդանշանային եղջյուրները պատրաստել են բնական նյութերից, ուստի դրանք այնքան էլ դիմացկուն և ամենօրյա օգտագործման համար հարմար չեն եղել: Ժամանակի ընթացքում եղջյուրներ պատրաստողները եկել են այն եզրակացության, որ լավագույն լուծումը դրանք մետաղից պատրաստելն է՝ տալով դրանց կենդանիների եղջյուրների բնական ձև առանց մեծ կորության:

Նման եղջյուրների ձայնը տարածվում էր շատ հեռու, ինչը օգնում էր օգտագործել դրանք մեծ տարածությունների վրա որսի ժամանակ: Ազդանշանային եղջյուրները առավել մեծ տարածում են ունեցել Ֆրանսիայում 17-րդ դարի 60-ականներին: Դրանից մի քանի տասնամյակ անց Բոհեմիայում շարունակվել է գալարափողի էվոլ յուցիան: Այդ ժամանակ շեփորահարներն էին փչում ազդանշանային եղջյուրները, բայց Բոհեմիայում հայտնվել է հատուկ դպրոց, որի շրջանավարտները դարձել են վալտորնիստներ: Միայն 18-րդ դարի սկզբին են ազդանշանային եղջյուրները սկսել կոչել «բնական վալտորնաներ» կամ «հասարակ վալտորնաներ»: Բնական վալտորնաները եղել են մետաղական խողովակներ, որոնց տրամագիծը հիմքում եղել է մոտ 0,9 սանտիմետր, իսկ գագաթին՝ ավելի քան 30 սանտիմետր: Ուղղված վիճակում նման խողովակների երկարությունը կարող էր լինել 3,5-ից 5 մետր: Վալտորնա նվագող Բոհեմացի Հեմփլը, որը ծառայում էր Դրեզդենի թագավորական արքունիքում, գործիքի ձայնը ավելի բարձր դարձնելու համար սկսել է փափուկ տամպոն մտցնել վալտորնայի մեջ:

Որոշ ժամանակ անց Հեմփլը եկել է այն եզրակացության, որ տամպոնի գործառույթը լիովին կարող է կատարվել երաժշտի ձեռքով: Որոշ ժամանակ անց բոլոր վալտորնիստներն սկսել են օգտագործել նվագելու այդ մեթոդը: 18-րդ դարի սկզբին գալարափողերը սկսել են օգտագործվել օպերային, սիմֆոնիկ և փողային նվագախմբերում: Այդ գործիքի դեբյուտը տեղի է ունեցել կոմպոզիտոր Լուլլի «Արքայադուստր Էլիս» օպերայում: Շուտով վալտորնայի վրա հայտնվել են լրացուցիչ խողովակներ, որոնք տեղադրվել են մունդշտուկի և հիմնական փողի միջև և իջեցրել են երաժշտական գործիքի ձայնը: 19-րդ դարի սկզբին հորինվել է փականը, որը այդ գործիքի վերջին մեծ փոփոխությունն է եղել:

Պարզվել է, որ ամենահեռանկարային կառուցվածքը երեք փականային մեխանիզմն է: Նման գործիքի առաջին օգտագործողներից մեկը եղել է Վագները: Արդեն 19-րդ դարի 70-ականներին նման վալտորնան, որը կոչվում էր քրոմատիկ, ամբողջովին դուրս է մղել նախկին բոլոր նմանատիպ գործիքները նվագախմբերից: 20-րդ դարում սկսել են ակտիվորեն օգտագործվել լրացուցիչ փականով գալարափողեր, որոնք ընդլայնել են բարձր ռեգիստրում նվագելու հնարավորությունները: 2007 թվականին գալարափողը դարձել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր՝ որպես կատարողների համար ամենաբարդ երաժշտական գործիք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении