Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շատախոս», «շաղակրատ» բալալայկան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բալալայկան բառիս բուն իմաստով ժողովրդական երաժշտական գործիք է և նաև իր անունն է ստացել ժողովրդի կողմից: Այդ գործիքը հազվադեպ կոչում են նաև այլ կերպ՝ բալաբայկա, որը առավել բնորոշ է Ռուսաստանի հարավին, Բելառուսին և Ուկրաինային: Ենթադրվում է, որ «բալալայկա» անվանումը գալիս է «շատախոսել», «շաղակրատել» բառերից, որի իմաստը մոտավորապես հետևյալն է՝ «պարապ խոսակցություն» կամ «անիմաստ բանի մասին զրուցել» (болтать, балакать, балабонить, балаболить): Բալալայկայի հնչյունները ասոցացվել են հենց լարերի անիմաստ տատանումների հետ: Մեկ այլ վարկածի համաձայն, «բալալայկա» անվանումը գալիս է թաթարերեն (նաև հայերենում օգտագործվող) «բալա» բառից, որը նշանակում է «երեխա»:

Բայց միանգամայն հնարավոր է, որ «շատախոսել», «շաղակրատել» բառերը ևս առաջացել են այդ բառից, քանի որ դրանք բնորոշ են երեխաներին: Բավականին տարօրինակ է, բայց պատմությունը պահպանել է շատ քիչ հիշատակումներ բալալայկայի ստեղծման մասին: Եղած տեղեկություններն էլ անհասկանալի են և հաճախ հակասական: Իսկ ահա դոմրա երաժշտական գործիքի մասին հիշատակումները շատ ավելին են: Այդ երաժշտական գործիքը համարվում է բալալայկայի նախատիպը: Այնուամենայնիվ, կա վարկած, որ բալալայկան և դոմրան գոյություն են ունեցել միաժամանակ՝ իրարից անկախ: Որոշ պատմաբաններ կարծում են, որ դոմրաներով նվագել են թափառական երաժիշտները, իսկ բալալայկան միշտ էլ եղել է բացառապես ժողովրդական գործիք: Թափառական երաժիշտների անհետացումով անհետացել է նաև դոմրան, իսկ բալալայկան մնացել է: Բացի այդ, կա ևս մեկ ենթադրություն, որ դոմրան ժամանակի ընթացքում պարզապես վերանվանվել է բալալայկայի:

Գուցե դա պայմանավորված է նրանով, որ պատմության որոշակի ժամանակահատվածներում դոմրայի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է եղել՝ մի թագավոր սիրել է այդ գործիքի հնչյունները, մյուսը՝ ընդհակառակը, և ավելին՝ անգամ հետապնդել է դրանց վրա նվագողներին: Բալալայկայի ստեղծման պատմության ավելի պարզ հիշատակումներ հանդիպում են Պետրոս Մեծի գահակալության փաստաթղթերում, օրինակ՝ 1714 թվականի «Գրանցամատյանում»: 18րդ դարից սկսած բալալայկան աստիճանաբար սկսել է նվաճել սլավոնական ժողովուրդների սերը և ժամանակի ընթացքում ճանաչվել որպես ազգային գործիք՝ դառնալով ռուս ժողովրդի խորհրդանիշ: Սկզբնապես գործիքը ունեցել է կլոր ձև, շատ երկար գրիֆ, որը գերազանցել է մարմնի երկարությունը չորս անգամ, և մետաղից պատրաստված երկու լար, ինչը այդ գործիքի հնչյունները դարձնում էր հնչեղ և, միևնույն ժամանակ, փափուկ:

Ժամանակի ընթացքում բալալայկայի կլոր մարմինը վերափոխվել է եռանկյունու, ավելացվել է ևս մեկ լար և կրճատվել է գրիֆի երկարությունը: Սխալ է ենթադրել, որ ներկայումս երաժիշտները մոռացել են բալալայկայի մասին: Իհարկե, այն հիմա այնքան տարածված չէ, ինչպես նախկինում, այդուամենայնիվ, բալալայկան դեռ պահանջարկ ունի ժամանակակից արհեստավարժ երաժիշտների շրջանում: Ներկայումս բալալայկան զգալիորեն բարելավվել է որպես երաժշտական գործիք, որը թույլ է տալիս այդ գործիքով նոր հնչյուններ արձակել: Երաժիշտները, որոնք վարպետորեն բալալայկա են նվագում, կոչվում են բալալայկիստներ: Նրանց հմտությունների շնորհիվ հնչում են ոչ միայն ականջներին ծանոթ ռուս ժողովրդական մեղեդիները, այլ նաև արտասահմանյան դասականների և ժամանակակից երաժիշտների ստեղծագործությունների թեմաներով տարատեսակ մշակումներ:

Մինչ օրս գրվել են բալալայկայով կատարման համար նախատեսված տարբեր երաժշտական գործեր՝ սոնետներ, սյուիտներ և այլն: Ներկայումս բալալայկիստների վերապատրաստման ծրագրերը Ռուսաստանում ստանում են աջակցություն պետական մակարդակով: Երկրի գրեթե բոլոր մանկական երաժշտական դպրոցներում կան բալալայկայի դասարաններ, որտեղ ուսումնասիրության ժամանակահատվածը տատանվում է 5-ից 7 տարի: Հայտնի բալալայկիստների շարքում են Վասիլի Անդրեևը, Դմիտրի Կալինինը, Սեմեն Նալիմովը, Բորիս Տրոյանովսկին և շատ ուրիշներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении