Երևան, 29.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բոլորը՝ մեկ «ափսեի» մեջ. աշխարհը վառոդի տակառի վրա է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի նախագահը ոչ միայն մշտապես հանդես է գալու հայտարարություններով, այլև զինված գործողությունների է դիմելու: Մենք պետք է չզարմանանք այդ ռազմավարությունից: Եվ եթե անգամ նրա բոլոր պահանջները բավարարվեն, Ալիևը շարունակելու է նույն ռազմավարությամբ առաջնորդվել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Ալիևի՝ օրերս արված հերթական հայտարարություններին:

«Մեծ հաշվով, մեր թշնամիները շարունակելու են հնարավորինս ցինիկ պահվածք դրսևորել: Ու որքան զարմանալի չէ այս վարքագիծը, նույնքան զարմանալի չպետք է լինի Հայաստանի այս իշխանությունների զրո արձագանքն այդ ամենին: Երկրի ղեկավար կոչվող Փաշինյանը որևիցե մի հայտարարության չի պատասխանել, որովհետև նա մեծ աշխարհաքաղաքական պրոյեկտի համանախագահ է: Այդտեղ են նաև Էրդողանն ու Ալիևը, և այդ պրոյեկտով միասին վերաձևում են Հարավային Կովկասի քարտեզը, ինչը կարող է նույն քարտեզից Հայաստան հասկացողության վերացմանը հանգեցնել: Սա է պատճառը, որ այս իշխանությունների պարագայում որևիցե արձագանք չենք տեսնում: Ի դեպ, այս իմաստով վերջին օրերին Ալիևը իր խոսքում հիշել էր նաև ՀՀ նախկին նախագահներին:Բնական է, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը նման իրավիճակ ոչ մի պարագայում թույլ չէր տա ու ավելի կոշտ կարձագանքեր»:

Ինչ վերաբերում է կոշտ արձագանքի փոխարեն կրկին կառավարության նիստի ժամանակ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելուն, նա հավելեց. «Համոզված եմ, որ Հայաստանն այսօր գրավյալ երկիր է, որի իշխանությունները համերաշխորեն գործում են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Բնական է, որ այդ տրամաբանությամբ պետք է արվեն հայտարարություններ հենց այն «ոգով», ինչպես արվեց նաև կառավարության վերջին նիստի ժամանակ: Զարմանալի չէ. երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիներն ունեին «գաուլայթեր», որը գրավյալ տարածքների ինչոր մի շրջան էր ղեկավարում: Փաշինյանը, փաստորեն, «գաուլայթեր» է, որը ղեկավարում է Հայաստանը, որը, փաստորեն, գրավել է: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ մեր ժողովուրդն արթնանալու է ու ազատվի իր այս ծանր բեռից»:

Մեր զրուցակցի խոսքով, մեր թշնամիներն օգտվում են այն բարդ աշխարհաքաղաքական վիճակից, որն այսօր ձևավորվել է ամբողջ աշխարհում: «Մի դրական հանգամանք, ամեն դեպքում, կա. ղազախական դեպքերից հետո, երբ տեղի ունեցավ ՌԴ և Չինաստանի ղեկավարների զրույցը, առաջին անգամ խոսվեց այն մասին, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում գունավոր հեղափոխությունները: Հատկապես Ռուսաստանում վերջապես հասկացել են, թե ինչ է կատարվում, որովհետև չինացիներն ամեն ինչ դեռ վաղուց են հասկացել ու այդ ամենը փորձում են հօգուտ իրենց շուռ տալ: Հուսանք, որ ՌԴ-ի կողմից ավելի սուր կգնահատվեն իրենց իսկ անվտանգությանը սպառնացող գործոնները: Իզուր չէ նաև Ալիևի այցն Ուկրաինա:«Բոլորը՝ մի ափսեի մեջ» գործընթացների մասին է խոսքը: ՌԴ-ի համար նույն Դոնբասը, Ղրիմը, Լուգանսկը նույնքան կարևոր արժեք են, որքան մեզ համար՝ Ղարաբաղը: Հիմա թուրքերը հայտարարում են, թե Ղրիմը ոչ թե Ուկրաինայինն է, այլ իրենցը: Մեծ հաշվով, մեր թշնամիներն օգտվում են ստեղծված գլոբալ իրավիճակից, որն ավելի քան պայթյունավտանգ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, միևնույն ժամանակ, ԵՄ-ի կողմից անկախ աշխարհաքաղաքական միավոր դառնալու ցանկություն է նշմարվում, որի առաջատարը Ֆրանսիան է:

Ըստ նրա, ԵՄ-ում փորձում են մեղմել տոտալիտար ամերիկյան ազդեցությունը, որն ամերիկյան գաղութ է դարձել: «ԱՄՆ-ում 1990-ականներից, պայմանականորեն ասած, կառավարվող քաոսի ինստիտուտ է գործում: Ըստ դրա, տարբեր երկրներում քաոս են ստեղծում և համարում, որ այն կառավարվող խնդիր է: Եվ այն կառավարում են այնպես, որն այդ քաոսը մաքսիմալ վնաս տա այդ երկրին ու առավելագույն օգուտ՝ կազմակերպողներին: Դեռ մեկ տարի առաջ ամերիկացիները լքեցին Աֆղանստանը, ու թալիբները մտան այդտեղ: Դեպի Ղազախստան ահաբեկիչների, զինյալների ազդեցության վտանգը հենց Աֆղանստանից էր: Ամերիկացի գիտնականների կողմից ստեղծված սիմվոլիկ ժամացույց կա, որը ցույց է տալիս, թե որքան է մնացել համաշխարհային ապոկալիպսիսին՝ միջուկային պատերազմին: Այն պետք է լինի «ժամը 12-ին», որին «մի քանի րոպե» է մնացել:

Ամբողջ աշխարհը գտնվում է վառոդի տակառի վրա, որն ամեն րոպե կարող է պայթել: Հույս ունեմ, որ դրա կործանարարությունն այնքան ակնհայտ կլինի բոլորի համար, որ ոչ ոք չի ցանկանա սկսել այն: Հուսանք, որ ոչ ոք չի սեղմի այդ կոճակը: Ամեն դեպքում, բանակցությունների առկայությունն ավելի լավ է, քան սկսվող պատերազմները: Ու այս առումով բանակցությունների ինչ-որ գործընթաց է սկսվել, որովհետև մինչ այս Արևմուտքն իր արժանապատվությունից ցածր էր համարում խոսել ՌԴ-ի և Չինաստանի հետ: Հարց է, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին, որտեղ կառավարվող քաոս է ստեղծվել, և այդ քաոսից դժվար է ազատվել: Ամեն դեպքում, պետք է կարողանալ թոթափել ՀՀ իշխանություն կոչվող այս օկուպանտների լուծը և ունենալ իշխանություն, որը կմտածի գիտության, կրթության ու հայրենասիրական գաղափարախոսության մասին»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն եւ ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել բանակին. Իշխանյան Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտության հավանականությունը Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին. Թագուհի Թովմասյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճանով․ եղանակը՝ առաջիկա օրերին Տավուշից մեզ տագնապալի լուրեր են հասնում. Ազատագրում ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների Լրագրողի դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Փաշինյանը․ նպատակը լրագրողի դերը նսեմացնելն է. Թագուհի Թովմասյան Ինչպես ՌԴ ներխուժումն Ուկրաինա կանդրադառնա ողջ աշխարհի վրաԾաղկաձորում տղամարդը փորձել է գողություն անել, բայց ընկել է 3-րդ հարկից Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Արթուր Ղազինյան Ռուսաստանում հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքում. մեկ կին և 4 մանկահասակ երեխա են մահացել Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցում Գիշերը իրավիճակը լարվել է Տավուշում Ողբերգական դեպք Երևանում Ռաֆայելը վերջին հայաստանցի ժամկետայիններից է, որ ծառայել է Արցախում Իրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ» Եվրոպական ինդեքսները՝ հունվարի 28-ի դրությամբ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա Վարակակիրների թիվն՝ այսօրՀանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք. Աննա Մկրտչյան Հայ գերիների ծնողները լուր են ստացել զավակներից Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան Բենզինի և դիզելային վառելիքի գները նախորդ տարվա համեմատ աճել են 43.3 և 50.4 տոկոսով Պապիկյանի հարսանիքից առաջ եւս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներԱյնտեղ, որտեղ կան ստուգումներ և սահմանափակումներ, կորուստը կազմում է 50-80%. Աշոտ ԲարսեղյանՍա երկրի մայր օրենքի վրա ոտքերը սրբել և տրորել է․ Ռոբերտ ՀայրապետյանԵրևանում բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր«Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ Զաքարյան Բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած. Վանեցյան «Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանանԵրեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի Ես ձեր սուտի «հայանպաստ բանաձևը», որի միակ նպատակը Նիկոլին պահելն է. Արմեն Աշոտյան Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել. Արմեն Աշոտյան Ադրբեջանցիները անկանոն կրակահերթեր են արձակել սահմանի հյուսիս-արևելյան հատվածում․ ՊՆ Մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում «Հրապարակ»․ Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ«Հրապարակ».ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են Ռուսաստանի համար կարևոր կետերը«Հրապարակ».Ով է այս պահին դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը«Հրապարակ».Աշխատակազմում նույնպես զարմացած ենՊենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունըՆորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժածԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունըԲանակն ազգի ինքնաճանաչման հայելին է. Հայոց Բանակն ու հայ զինվորը չեն պարտվելՈւկրաինան զորավարժություններ է իրականացրել Ղրիմի մոտակայքում