Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեկ տարի հետո Փաշինյանի ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից». անձնիշխան համակարգի ձևավորման ավարտական ակորդները․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի հետ զրույցում անդրադարձել ենք նախագահի հրաժարականին, խոսել սահմանադրական հնարավոր փոփոխությունների, նաև ներքաղաքական մի շարք այլ հարցերի մասին:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Ա. Բադալ յանը նշեց, որ նրա հրաժարականի տեքստում կային ազդակներ, այդ թվում՝ թաքնված. «Նշել էր, թե չունի համապատասխան լիազորություններ այն դեպքում, երբ պաշտոնը ստանձնելուց լավ էլ ծանոթ էր լիազորություններին: Բացի այդ, եթե անգամ տեղյակ չես լիազորություններից, մեկ-երկու տարին բավական է հասկանալու՝ դրանք իրականում աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Ասել, որ քիչ լիազորություններ ունի, ու դրանք չեն բավարարում, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա անգամ այդ սահմանափակ լիազորությունների որոշ դրույթներից էր հրաժարվել: Հիշենք՝ 2020-ի օգոստոսին իրեն զրկեցին որոշ լիազորություններից, և այդ հարցով անգամ չբողոքարկեց ՍԴ, չփորձեց վերականգնել այդ լիազորությունները: Ինչ վերաբերում է համազգային միասնության անհրաժեշտությանը, ապա դա զգացմունքային արտահայտություն էր, որովհետև այդ ուղղությամբ նա որևէ քայլ չի արել»:

Քաղտեխնոլոգը Արմեն Սարգսյանի մեկ այլ հայտարարություն ևս այդ համատեքստում դիտարկեց: «Հայտարարեց, որ չի կարողանում ազդել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների վրա: Սա ինչ-որ չափով համապատասխանում է իրականությանը, քանի որ Սարգսյանի նախագահ դառնալը չպետք է դիտարկել որպես քմահաճույքային ինչ-որ գործընթաց: Այն Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության համակարգային կոմպլեքս գործընթացի մի դետալ էր ընդամենը: Մյուս դետալով, այսպես կոչված, հեղափոխության միջոցով իշխանությունը պետք է անցներ նոր քաղաքական ուժերին, որոնք Արցախի հարցում որոշակի քաղաքականություն պետք է իրականացնեին:

Հիմա Սարգսյանը Լոնդոնից հայտարարեց, որ չի կարողանում ազդել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների վրա: Սա ուղղակի բացահայտ արտահայտություն էր առ այն, որ չի իրականացվում այն ծրագիրը, ինչի համար Հայաստանի այս իշխանությունը եկել է: Արևմուտքը ցույց է տալիս, որ ինքը դժգոհ է ՀՀ իշխանությունների գործելաոճից, թեպետ սա չի նշանակում, որ նրանք ռուսամետ են դարձել: Արևմուտքի ազդեցությունն ուժեղ է, բայց իշխանությունները չեն իրականացնում այն խնդիրը, որը պետք է իրականացնեին, և այս հրաժարականը պարզապես մեսիջ էր ՀՀ իշխանություններին»,-շեշտեց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ վերոնշյալներն ընդամենը տարբերակներ են, և չի բացառվում, որ մեկ ամիս հետո ի հայտ գան փաստեր, ու պարզվի, որ հրաժարականի պատճառն ամբողջովին այլ էր:

«Ի դեպ, շատ է նշվում, որ Արմեն Սարգսյանը հեռացավ, քանի որ սպասվում է հայթուրքական կամ հայ-ադրբեջանական գործընթաց, և նա չի ցանկանում ստորագրել սպասվելիք վտանգավոր փաստաթղթերը: Իրականում 4-րդ նախագահը երբեք չի հանդիսացել ու չի հանդիսանում այն ազգային գործիչը, որը հանկարծ կարող էր խուսափել հայ-թուրքական ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց և որի համար կարող էր հրաժարական տալ: Նա նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխություն իրականացնելու համար որևէ գործողություն չիրականացրեց: Ձևի համար մեկ անգամ հրաժարական պահանջեց՝ ոչ մի անգամ չբողոքելով կապիտուլ յացիոն ակտից: Նա այն մարդը չէ, որ կարող էր վատ զգալ ստորագրվելիք հնարավոր վտանգավոր փաստաթղթերից: Ու ինչպես նոյեմբերի 9-ից հետո մնաց ու ստորագրեց բազմաթիվ փաստաթղթեր, այս դեպքում էլ, եթե ասեին մնա ու ստորագրի, կրկին կմնար ու կստորագրեր»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Ա. Բադալյանը մատնանշեց հնարավոր պատճառները. «ՀՀ-ն ունի խորհրդարանական կառավարման համակարգ. այս պահի դրությամբ վարչապետին չեն կարող անվստահություն հայտնել, իսկ մեկ տարի հետո կարող են: Սա նշանակում է, որ 1 տարի հետո նրա ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից, որոնք էլ, ինչպես գիտենք, հայտնի են իրենց անսկզբունքային, առանց իզմերի դիրքորոշումներով: Նրանք ամեն պահի կարող են այսկողմ-այնկողմ թեքվել: Իհարկե, կան վստահելի, նաև չեզոք ուսապարկեր, բայց կան նաև ճահիճ ուսապարկեր, որոնց վրա չես կարող հենվել: Հավանաբար, Փաշինյանը ևս հասկանում է, որ մի քանի ամիս հետո, մասնավորապես հուլիսից հետո իր ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից, ինչը կաշկանդող է: Ենթադրում եմ, որ հենց այս պատճառով էլ նպատակահարմար են գտնում փոփոխություն մտցնել կառավարման համակարգում ՝ անցկացնելով մեկ հանրաքվե և մեկ ընտրություն, որի արդյունքում համապատասխան տոկոս խփելով՝ գործող վարչապետը որոշակի հարցեր ու խնդիրներ լուծելուց հետո կարող է նախագահ դառնալ, որից հետո ինքն արդեն կախում չի ունենալու իր ուսապարկերից, ուժայիններն էլ ենթարկվելու են իրեն:

Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, այդ դեպքում նվազագույնը 5 և հետագայում շատ ավելի երկար ժամանակով կարող է մնալ իշխանության: Սա նշանակում է, որ այդ դեպքում որևէ վախ չի ունենալու, որովհետև չի լինելու այն մարդը, ումից նա կվախենա, այսինքն, որը կգա ու իրեն կպատժի այդ ժամանակ արդեն, օրինակ՝ տասը տարի առաջ տեղի ունեցած պատերազմի արդյունքի համար: Հասարակությունը ևս փոխվում է, տասը տարի հետո հասարակությունը վերածված կլինի դեգրադացված մարդկային խմբի, որը ի վիճակի չի լինելու մտածել որևէ պատժի ու գործողության մասին: Այսինքն, այս հնարավոր գործընթացն իր համար տասը տարվա անվտանգության բարձիկ է լինելու»:

Արմեն Բադալյանը պատահական չի համարում նաև առկա գործընթացները. «Կառավարման համակարգի փոփոխություն իրականացնելու համար պետք է հանրաքվե անցկացնել, որի համար պետք է ունենալ 100 տոկոսով աշխատող անձնիշխան համակարգ: Այսինքն, ՏԻՄ-երը պետք է լինեն ամբողջովին իշխանության ենթակայության տակ՝ համապատասխան տոկոս խփելու համար: Խոսքը հատկապես խոշոր ՏԻՄ-երի մասին է: Այս տեսանկյունից պատահական չէր նաև այն, որ Երևանի ավագանու միջոցով փոխվեց քաղաքապետը, ու իրենց համար անվստահելի քաղաքապետին փոխարինեցին վստահելի անձով, թեպետ նախկին փոխվարչապետն է կարգված այստեղ համակարգել գործընթացը. նա Երևանում իր դիրքերն է ամրապնդում: Այս ամենը մեկ նպատակ ունի, որ հանրաքվեի ժամանակ համապատասխան տոկոս խփվի, ու գործող վարչապետը հետո նախագահ ընտրվի:

Ի դեպ, ՄԻՊ-ի փոփոխությունն անձնիշխան համակարգի ձևավորման գործընթացի ավարտական ակորդներից մեկն էր, որովհետև կառավարման բոլոր համակարգերը, բացառությամբ մի քանիսի, գտնվում էին անձնիշխան համակարգում: Հիմա ՄԻՊ-ը ևս ընդգրկվեց այդ համակարգի մեջ: Կարևոր չէ՝ նոր ՄԻՊ-ը մասնագիտությամբ իրավաբան է, թե ոչ, կամ ինչ վարկանիշ ունի, կարևորն այն է, որ վարչապետի անձնիշխան համակարգի մաս է ու նրա դրածոն: ՄԻՊ-ն այլևս չի լինելու այնպիսի ինքնուրույն գործիչ, ինչպես Արման Թաթոյանն է, որովհետև անձնիշխան համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք՝ լինի այն բուհի խորհուրդ, ՍԴ, ԲԴԽ, ԱԺ, ՄԻՊ, ՏԻՄ, թե այլ մարմին»:

Քաղտեխնոլոգի հետ զրույցի վերջում անդրադարձանք Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսին: Խոսելով անընդհատ ասուլիսներ կազմակերպելու ու նույնաբովանդակ մտքեր հայտնելու Փաշինյանի վարքագծի մասին՝ Բադալ յանը շեշտեց. «Նա իր էությամբ միշտ հրապարակային գործիչ է եղել: Ժամանակին 100 փաստեր էր բերում, հեծանիվով աշխատանքի էր գնում: Այսինքն, միշտ պոպուլիզմի տարրերը պահպանում էր: Հիմա չի կարողանում հանգիստ հրապարակային գործունեություն իրականացնել, դուրս գալ փողոց ու զբոսնել, որովհետև տեղաշարժվում է 5000-6000 ոստիկաններով: Բնականաբար, չի կարող թատերականացված ներկայացումներ ցույց տալ, որովհետև այս դեպքում հասկանալի կլինի, որ 50006000 հոգով պտտվող մարդը չի կարող պատահական քաղաքացիների տեսնել, զրուցել նրանց հետ: Ու այդ բացը, որը չի կարող իրականացնել 2020-ի պատերազմից հետո, փոխարինում է ասուլիով: Իրեն թվում է, որ այդպես հասարակության հետ կապը չի կտրում: Ինքը լրագրող է, անընդհատ պետք է նյութ տա հասարակությանը, թերթը պետք է վաճառի: Քանի որ հիմա թերթը չկա, թերթի փոխարեն հեռուստատեսությունն է, Ֆեյսբուքը: Ու էական չէ՝ ինչ է խոսում: Բայց այս հարցազրույցը նախորդից, այո, տարբերվում էր: Անդրադառնալով բովանդակությանը՝ կարող եմ ասել, որ նախորդ անգամ ինքն աջ կողմում էր նստած, իսկ լրագրողը ձախ կողմից էր հարցեր տալիս, իսկ հիմա տեղերով փոխվել էին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան