Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեկ տարի հետո Փաշինյանի ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից». անձնիշխան համակարգի ձևավորման ավարտական ակորդները․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի հետ զրույցում անդրադարձել ենք նախագահի հրաժարականին, խոսել սահմանադրական հնարավոր փոփոխությունների, նաև ներքաղաքական մի շարք այլ հարցերի մասին:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Ա. Բադալ յանը նշեց, որ նրա հրաժարականի տեքստում կային ազդակներ, այդ թվում՝ թաքնված. «Նշել էր, թե չունի համապատասխան լիազորություններ այն դեպքում, երբ պաշտոնը ստանձնելուց լավ էլ ծանոթ էր լիազորություններին: Բացի այդ, եթե անգամ տեղյակ չես լիազորություններից, մեկ-երկու տարին բավական է հասկանալու՝ դրանք իրականում աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Ասել, որ քիչ լիազորություններ ունի, ու դրանք չեն բավարարում, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա անգամ այդ սահմանափակ լիազորությունների որոշ դրույթներից էր հրաժարվել: Հիշենք՝ 2020-ի օգոստոսին իրեն զրկեցին որոշ լիազորություններից, և այդ հարցով անգամ չբողոքարկեց ՍԴ, չփորձեց վերականգնել այդ լիազորությունները: Ինչ վերաբերում է համազգային միասնության անհրաժեշտությանը, ապա դա զգացմունքային արտահայտություն էր, որովհետև այդ ուղղությամբ նա որևէ քայլ չի արել»:

Քաղտեխնոլոգը Արմեն Սարգսյանի մեկ այլ հայտարարություն ևս այդ համատեքստում դիտարկեց: «Հայտարարեց, որ չի կարողանում ազդել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների վրա: Սա ինչ-որ չափով համապատասխանում է իրականությանը, քանի որ Սարգսյանի նախագահ դառնալը չպետք է դիտարկել որպես քմահաճույքային ինչ-որ գործընթաց: Այն Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության համակարգային կոմպլեքս գործընթացի մի դետալ էր ընդամենը: Մյուս դետալով, այսպես կոչված, հեղափոխության միջոցով իշխանությունը պետք է անցներ նոր քաղաքական ուժերին, որոնք Արցախի հարցում որոշակի քաղաքականություն պետք է իրականացնեին:

Հիմա Սարգսյանը Լոնդոնից հայտարարեց, որ չի կարողանում ազդել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների վրա: Սա ուղղակի բացահայտ արտահայտություն էր առ այն, որ չի իրականացվում այն ծրագիրը, ինչի համար Հայաստանի այս իշխանությունը եկել է: Արևմուտքը ցույց է տալիս, որ ինքը դժգոհ է ՀՀ իշխանությունների գործելաոճից, թեպետ սա չի նշանակում, որ նրանք ռուսամետ են դարձել: Արևմուտքի ազդեցությունն ուժեղ է, բայց իշխանությունները չեն իրականացնում այն խնդիրը, որը պետք է իրականացնեին, և այս հրաժարականը պարզապես մեսիջ էր ՀՀ իշխանություններին»,-շեշտեց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ վերոնշյալներն ընդամենը տարբերակներ են, և չի բացառվում, որ մեկ ամիս հետո ի հայտ գան փաստեր, ու պարզվի, որ հրաժարականի պատճառն ամբողջովին այլ էր:

«Ի դեպ, շատ է նշվում, որ Արմեն Սարգսյանը հեռացավ, քանի որ սպասվում է հայթուրքական կամ հայ-ադրբեջանական գործընթաց, և նա չի ցանկանում ստորագրել սպասվելիք վտանգավոր փաստաթղթերը: Իրականում 4-րդ նախագահը երբեք չի հանդիսացել ու չի հանդիսանում այն ազգային գործիչը, որը հանկարծ կարող էր խուսափել հայ-թուրքական ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց և որի համար կարող էր հրաժարական տալ: Նա նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխություն իրականացնելու համար որևէ գործողություն չիրականացրեց: Ձևի համար մեկ անգամ հրաժարական պահանջեց՝ ոչ մի անգամ չբողոքելով կապիտուլ յացիոն ակտից: Նա այն մարդը չէ, որ կարող էր վատ զգալ ստորագրվելիք հնարավոր վտանգավոր փաստաթղթերից: Ու ինչպես նոյեմբերի 9-ից հետո մնաց ու ստորագրեց բազմաթիվ փաստաթղթեր, այս դեպքում էլ, եթե ասեին մնա ու ստորագրի, կրկին կմնար ու կստորագրեր»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Ա. Բադալյանը մատնանշեց հնարավոր պատճառները. «ՀՀ-ն ունի խորհրդարանական կառավարման համակարգ. այս պահի դրությամբ վարչապետին չեն կարող անվստահություն հայտնել, իսկ մեկ տարի հետո կարող են: Սա նշանակում է, որ 1 տարի հետո նրա ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից, որոնք էլ, ինչպես գիտենք, հայտնի են իրենց անսկզբունքային, առանց իզմերի դիրքորոշումներով: Նրանք ամեն պահի կարող են այսկողմ-այնկողմ թեքվել: Իհարկե, կան վստահելի, նաև չեզոք ուսապարկեր, բայց կան նաև ճահիճ ուսապարկեր, որոնց վրա չես կարող հենվել: Հավանաբար, Փաշինյանը ևս հասկանում է, որ մի քանի ամիս հետո, մասնավորապես հուլիսից հետո իր ճակատագիրը կախված է լինելու ուսապարկերից, ինչը կաշկանդող է: Ենթադրում եմ, որ հենց այս պատճառով էլ նպատակահարմար են գտնում փոփոխություն մտցնել կառավարման համակարգում ՝ անցկացնելով մեկ հանրաքվե և մեկ ընտրություն, որի արդյունքում համապատասխան տոկոս խփելով՝ գործող վարչապետը որոշակի հարցեր ու խնդիրներ լուծելուց հետո կարող է նախագահ դառնալ, որից հետո ինքն արդեն կախում չի ունենալու իր ուսապարկերից, ուժայիններն էլ ենթարկվելու են իրեն:

Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, այդ դեպքում նվազագույնը 5 և հետագայում շատ ավելի երկար ժամանակով կարող է մնալ իշխանության: Սա նշանակում է, որ այդ դեպքում որևէ վախ չի ունենալու, որովհետև չի լինելու այն մարդը, ումից նա կվախենա, այսինքն, որը կգա ու իրեն կպատժի այդ ժամանակ արդեն, օրինակ՝ տասը տարի առաջ տեղի ունեցած պատերազմի արդյունքի համար: Հասարակությունը ևս փոխվում է, տասը տարի հետո հասարակությունը վերածված կլինի դեգրադացված մարդկային խմբի, որը ի վիճակի չի լինելու մտածել որևէ պատժի ու գործողության մասին: Այսինքն, այս հնարավոր գործընթացն իր համար տասը տարվա անվտանգության բարձիկ է լինելու»:

Արմեն Բադալյանը պատահական չի համարում նաև առկա գործընթացները. «Կառավարման համակարգի փոփոխություն իրականացնելու համար պետք է հանրաքվե անցկացնել, որի համար պետք է ունենալ 100 տոկոսով աշխատող անձնիշխան համակարգ: Այսինքն, ՏԻՄ-երը պետք է լինեն ամբողջովին իշխանության ենթակայության տակ՝ համապատասխան տոկոս խփելու համար: Խոսքը հատկապես խոշոր ՏԻՄ-երի մասին է: Այս տեսանկյունից պատահական չէր նաև այն, որ Երևանի ավագանու միջոցով փոխվեց քաղաքապետը, ու իրենց համար անվստահելի քաղաքապետին փոխարինեցին վստահելի անձով, թեպետ նախկին փոխվարչապետն է կարգված այստեղ համակարգել գործընթացը. նա Երևանում իր դիրքերն է ամրապնդում: Այս ամենը մեկ նպատակ ունի, որ հանրաքվեի ժամանակ համապատասխան տոկոս խփվի, ու գործող վարչապետը հետո նախագահ ընտրվի:

Ի դեպ, ՄԻՊ-ի փոփոխությունն անձնիշխան համակարգի ձևավորման գործընթացի ավարտական ակորդներից մեկն էր, որովհետև կառավարման բոլոր համակարգերը, բացառությամբ մի քանիսի, գտնվում էին անձնիշխան համակարգում: Հիմա ՄԻՊ-ը ևս ընդգրկվեց այդ համակարգի մեջ: Կարևոր չէ՝ նոր ՄԻՊ-ը մասնագիտությամբ իրավաբան է, թե ոչ, կամ ինչ վարկանիշ ունի, կարևորն այն է, որ վարչապետի անձնիշխան համակարգի մաս է ու նրա դրածոն: ՄԻՊ-ն այլևս չի լինելու այնպիսի ինքնուրույն գործիչ, ինչպես Արման Թաթոյանն է, որովհետև անձնիշխան համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք՝ լինի այն բուհի խորհուրդ, ՍԴ, ԲԴԽ, ԱԺ, ՄԻՊ, ՏԻՄ, թե այլ մարմին»:

Քաղտեխնոլոգի հետ զրույցի վերջում անդրադարձանք Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսին: Խոսելով անընդհատ ասուլիսներ կազմակերպելու ու նույնաբովանդակ մտքեր հայտնելու Փաշինյանի վարքագծի մասին՝ Բադալ յանը շեշտեց. «Նա իր էությամբ միշտ հրապարակային գործիչ է եղել: Ժամանակին 100 փաստեր էր բերում, հեծանիվով աշխատանքի էր գնում: Այսինքն, միշտ պոպուլիզմի տարրերը պահպանում էր: Հիմա չի կարողանում հանգիստ հրապարակային գործունեություն իրականացնել, դուրս գալ փողոց ու զբոսնել, որովհետև տեղաշարժվում է 5000-6000 ոստիկաններով: Բնականաբար, չի կարող թատերականացված ներկայացումներ ցույց տալ, որովհետև այս դեպքում հասկանալի կլինի, որ 50006000 հոգով պտտվող մարդը չի կարող պատահական քաղաքացիների տեսնել, զրուցել նրանց հետ: Ու այդ բացը, որը չի կարող իրականացնել 2020-ի պատերազմից հետո, փոխարինում է ասուլիով: Իրեն թվում է, որ այդպես հասարակության հետ կապը չի կտրում: Ինքը լրագրող է, անընդհատ պետք է նյութ տա հասարակությանը, թերթը պետք է վաճառի: Քանի որ հիմա թերթը չկա, թերթի փոխարեն հեռուստատեսությունն է, Ֆեյսբուքը: Ու էական չէ՝ ինչ է խոսում: Բայց այս հարցազրույցը նախորդից, այո, տարբերվում էր: Անդրադառնալով բովանդակությանը՝ կարող եմ ասել, որ նախորդ անգամ ինքն աջ կողմում էր նստած, իսկ լրագրողը ձախ կողմից էր հարցեր տալիս, իսկ հիմա տեղերով փոխվել էին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli