Երևան, 08.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պանիրների թագուհին՝ մոցարելլա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պարմեզանը համարվում է պանիրների արքան, ապա մոցարելլան իրավամբ զբաղեցնում է թագուհու տեղը: Այն երիտասարդ պանիր է՝ ծնված Իտալիայում, Կամպանիայի մարզում: Մոցարելլան կարելի է ճանաչել իր տեսքով` փոքրիկ գնդիկներ, որոնք ներծծված են աղաջրով և ունեն թարմ, նուրբ համ: Այս պանրի շատ արտադրողներ կան ամբողջ աշխարհում: Շատ տնային տնտեսուհիներ նույնիսկ տանն են մոցարելլա պանիր պատրաստում: Բայց ամենահամեղ մոցարելլան ծնվում է միայն Իտալիայում, և այն կարելի է ուտել արտադրելուց անմիջապես հետո: Իսկ ո՞րն է այդ պանրի պատմությունը։

Ըստ հնագույն աղբյուրների, արդեն մեր թվարկության 1-ին դարի կեսերին հռոմեացիները պատրաստել են նման պանիր՝ հիմք ընդունելով միայն ոչխարի կաթը: Նաև հայտնաբերվել են գրառումներ, որոնցում նշվում է, որ 3-րդ դարում Կապուայի Սան Լորենց վանքի վանականները պատրաստել են իրենց սեփական մոցարելլա պանիրը, որը նրանք բաժանել են Իտալիայի փողոցներում գտնվող աղքատներին ու կարիքավորներին: Դրանից էլ բխում է «մոցարելլա» անվանումը, ինչը նշանակում է «mozzare» (իտալերենից թարգմանաբար՝ առանձնացնել, կտրել): Իսկ ընդհանուր առմամբ, պանիրը ստեղծվել է պատահականորեն: Քոչվորները կաշվե տիկերով կաթ էին վերցնում ճանապարհի համար: Մի անգամ նրանք մոռացել են այդ կաթի մասին, իսկ հետո կաթի տեղը պանիր գտել: Պարզվել է, որ անընդհատ «տեղաշարժումից» կաթը ենթարկվել է բարձր ջերմաստիճանի և ցնցումների, ինչպես նաև ոչխարների ստամոքսներից ստեղծված տիկերում առկա ստամոքսահյութի ֆերմենտների ազդեցությանը: Արդյունքում, կաթից առաջացել է նուրբ համով առաձգական կաթնաշոռ:

Երբ 16-րդ դարում Իտալիայում հայտնվել են ասիական սև գոմեշները, պանիր սկսել են պատրաստել գոմեշի կաթից: Այդ պանիրը սկսել են անվանել «Մոցարելլա դի Բուֆալա», և մինչ օրս էլ այդ տեսակի պանիրը ճանաչված է: 20-րդ դարում պանրի ժողովրդականությունը մեծացել է: Եվ քանի որ գոմեշները կովերից շատ քիչ կաթ են տալիս, պանիրները գրեթե ամենուր սկսել են պատրաստել կովի կաթով: Դա առանձնապես չի ազդել պանրի որակի վրա. պանրի համը պարզապես դարձել է ավելի մեղմ: Ներկայումս արտադրվում են մոցարելլա պանրի տարբեր տեսակներ:

Առավել տարածվածներն են՝ դասականը՝ պատրաստված իտալական գոմեշի կաթով, ապխտածը, կիսաապխտածը, թարմը՝ պատրաստված կովի կաթով, ըստ արտաքին տեսքի՝ պեռլինին՝ սիսեռի չափի գնդաձև, չիլեջինին՝ սֆերիկ բալի չափսերով, բոկկոնչինին՝ մեծ տրամագծի գնդակներ, տրեչչան՝ հյուսած և այլն։ Մոցարելլայի արտադրության մեջ ամենակարևորն այն է, որ ամեն ինչ գրեթե ամբողջությամբ ձեռքի աշխատանքի արդյունք է: Նախևառաջ, կաթը զտվում է, պաստերիզացվում, խմորվում է հացահատիկի բաղադրիչներով և այնուհետև տաքանում 34- 38 օ C ջերմաստիճանում գտնվող տարաների մեջ: Ավելին, դրանք ջեռուցվում են ոչ թե կրակով, այլ գոլորշիով:

Մեկ ժամ անց կաթնաշոռից կաթը բաժանում են և կարճ ժամանակ թողնում հանգստանա: Հետո խտացված մասը մասնատում են և որոշակի ժամանակով թողնում շիճուկի մեջ: Հաջորդիվ պանիրը հանում և կես ժամ չորացնում են սեղանի վրա՝ զգոն հսկողության ներքո: Այդ ժամանակահատվածում պանիրը հասունանում է և ձեռք բերում թթու համ: Իտալիան և մոցարելլան հոմանիշներ են: Այդ փափուկ պանիրը շատ երկրպագուներ է գտել ամբողջ աշխարհում: Պատրաստման հեշտությունն ու բազմակողմանիությունը թույլ են տվել այդ պանրին հիմնական դերերից մեկը խաղալ իտալական խոհանոցում և ամրանալ եվրոպական խոհանոցում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պղնձի արժեքը կայուն է «Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհինԱդրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում․ իրավիճակը՝ սահմանին Նավթը թանկանում է «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Թուրքական լիրան շարունակում է էժանանալ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակՌուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Զախարովա Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Դոլարն էժանացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան Արցախի հարցը համայն հայության հարցն է. Ռուբեն ՎարդանյանՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի 18 վագոն տեղափոխող էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով (լուսանկար) Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները