Yerevan, 17.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պանիրների թագուհին՝ մոցարելլա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պարմեզանը համարվում է պանիրների արքան, ապա մոցարելլան իրավամբ զբաղեցնում է թագուհու տեղը: Այն երիտասարդ պանիր է՝ ծնված Իտալիայում, Կամպանիայի մարզում: Մոցարելլան կարելի է ճանաչել իր տեսքով` փոքրիկ գնդիկներ, որոնք ներծծված են աղաջրով և ունեն թարմ, նուրբ համ: Այս պանրի շատ արտադրողներ կան ամբողջ աշխարհում: Շատ տնային տնտեսուհիներ նույնիսկ տանն են մոցարելլա պանիր պատրաստում: Բայց ամենահամեղ մոցարելլան ծնվում է միայն Իտալիայում, և այն կարելի է ուտել արտադրելուց անմիջապես հետո: Իսկ ո՞րն է այդ պանրի պատմությունը։

Ըստ հնագույն աղբյուրների, արդեն մեր թվարկության 1-ին դարի կեսերին հռոմեացիները պատրաստել են նման պանիր՝ հիմք ընդունելով միայն ոչխարի կաթը: Նաև հայտնաբերվել են գրառումներ, որոնցում նշվում է, որ 3-րդ դարում Կապուայի Սան Լորենց վանքի վանականները պատրաստել են իրենց սեփական մոցարելլա պանիրը, որը նրանք բաժանել են Իտալիայի փողոցներում գտնվող աղքատներին ու կարիքավորներին: Դրանից էլ բխում է «մոցարելլա» անվանումը, ինչը նշանակում է «mozzare» (իտալերենից թարգմանաբար՝ առանձնացնել, կտրել): Իսկ ընդհանուր առմամբ, պանիրը ստեղծվել է պատահականորեն: Քոչվորները կաշվե տիկերով կաթ էին վերցնում ճանապարհի համար: Մի անգամ նրանք մոռացել են այդ կաթի մասին, իսկ հետո կաթի տեղը պանիր գտել: Պարզվել է, որ անընդհատ «տեղաշարժումից» կաթը ենթարկվել է բարձր ջերմաստիճանի և ցնցումների, ինչպես նաև ոչխարների ստամոքսներից ստեղծված տիկերում առկա ստամոքսահյութի ֆերմենտների ազդեցությանը: Արդյունքում, կաթից առաջացել է նուրբ համով առաձգական կաթնաշոռ:

Երբ 16-րդ դարում Իտալիայում հայտնվել են ասիական սև գոմեշները, պանիր սկսել են պատրաստել գոմեշի կաթից: Այդ պանիրը սկսել են անվանել «Մոցարելլա դի Բուֆալա», և մինչ օրս էլ այդ տեսակի պանիրը ճանաչված է: 20-րդ դարում պանրի ժողովրդականությունը մեծացել է: Եվ քանի որ գոմեշները կովերից շատ քիչ կաթ են տալիս, պանիրները գրեթե ամենուր սկսել են պատրաստել կովի կաթով: Դա առանձնապես չի ազդել պանրի որակի վրա. պանրի համը պարզապես դարձել է ավելի մեղմ: Ներկայումս արտադրվում են մոցարելլա պանրի տարբեր տեսակներ:

Առավել տարածվածներն են՝ դասականը՝ պատրաստված իտալական գոմեշի կաթով, ապխտածը, կիսաապխտածը, թարմը՝ պատրաստված կովի կաթով, ըստ արտաքին տեսքի՝ պեռլինին՝ սիսեռի չափի գնդաձև, չիլեջինին՝ սֆերիկ բալի չափսերով, բոկկոնչինին՝ մեծ տրամագծի գնդակներ, տրեչչան՝ հյուսած և այլն։ Մոցարելլայի արտադրության մեջ ամենակարևորն այն է, որ ամեն ինչ գրեթե ամբողջությամբ ձեռքի աշխատանքի արդյունք է: Նախևառաջ, կաթը զտվում է, պաստերիզացվում, խմորվում է հացահատիկի բաղադրիչներով և այնուհետև տաքանում 34- 38 օ C ջերմաստիճանում գտնվող տարաների մեջ: Ավելին, դրանք ջեռուցվում են ոչ թե կրակով, այլ գոլորշիով:

Մեկ ժամ անց կաթնաշոռից կաթը բաժանում են և կարճ ժամանակ թողնում հանգստանա: Հետո խտացված մասը մասնատում են և որոշակի ժամանակով թողնում շիճուկի մեջ: Հաջորդիվ պանիրը հանում և կես ժամ չորացնում են սեղանի վրա՝ զգոն հսկողության ներքո: Այդ ժամանակահատվածում պանիրը հասունանում է և ձեռք բերում թթու համ: Իտալիան և մոցարելլան հոմանիշներ են: Այդ փափուկ պանիրը շատ երկրպագուներ է գտել ամբողջ աշխարհում: Պատրաստման հեշտությունն ու բազմակողմանիությունը թույլ են տվել այդ պանրին հիմնական դերերից մեկը խաղալ իտալական խոհանոցում և ամրանալ եվրոպական խոհանոցում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure