Երևան, 20.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երգեհոն՝ մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ և «երաժշտական գործիքների արքա»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երգեհոնը եզակի երաժշտական գործիք է և ունի շատ երկար պատմություն: Երգեհոնի մասին միշտ էլ կարելի է խոսել գերադրական աստիճանով. այն ամենամեծ չափերն ունի, ամենահզոր ձայնային ուժն ունի, հնչյունների ամենալայն տիրույթը, ինչպես նաև տեմբրի հսկայական քանակություն: Այդ պատճառով էլ այդ երաժշտական գործիքն իրավամբ համարում են «երաժշտական գործիքների արքա»: Ժամանակակից երգեհոնի նախատիպը համարվում է պանա սրինգը, որն առաջին անգամ հայտնվել է Հին Հունաստանում: Կա լեգենդ, որ վայրի բնության, հովվության և անասնապահության աստված Պանը, միացնելով տարբեր չափերի մի քանի եղեգնյա խողովակներ, հորինել է երաժշտական գործիք, որով նվագել է հոյակապ երաժշտություն՝ զվարճանալով ուրախ նիմֆաների հետ գեղեցիկ հովիտներում և պուրակներում:

Նման գործիքի վրա հաջող նվագելու համար անհրաժեշտ է եղել մեծ ֆիզիկական ջանք գործադրել և ունենալ լավ շնչառական համակարգ: Հենց այդ պատճառով էլ երաժիշտների աշխատանքը թեթևացնելու համար մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում հույն Քտեսիբին ստեղծել է հիդրովլոսը՝ ջրային երգեհոնը, որն էլ ժամանակակից երգեհոնի նախատիպն է դարձել: Հետագայում երգեհոնը անընդհատ կատարելագործվել է և 11-րդ դարում սկսել է լայն տարածում ստանալ ամբողջ Եվրոպայում: Երգեհոնաշինության ամենամեծ ծաղկումը եղել է 17-18-րդ դարերում Գերմանիայում, որտեղ երգեհոնի համար երաժշտական գործեր են ստեղծվել այնպիսի մեծ կոմպոզիտորների կողմից, ինչպես Յոհան Սեբաստիան Բախը և Դիտրիխ Բուխտեհուդեն, որոնք եղել են երգեհոնային երաժշտության անգերազանցելի վարպետներ:

Երգեհոնները աչքի են ընկել ոչ միայն ձայնի գեղեցկությամբ և բազմազանությամբ, այլ նաև իրենց ճարտարապետությամբ և դեկորով. յուրաքանչյուր երաժշտական գործիք ունեցել է իր «անհատականությունը», ստեղծվել է հատուկ նպատակով, ներդաշնակորեն տեղադրվել է շինության ներքին միջավայրում: Նրա համար միշտ առանձնացվել է միայն բարձր ակուստիկայով օժտված տարածք: Ի տարբերություն այլ երաժշտական գործիքների, երգեհոնի ձայնի առանձնահատկությունը կախված է ոչ թե գործիքի «կորպուսից», այլ տարածությունից, որտեղ այն գտնվում է: Երգեհոնի հնչյունները չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ըստ երաժշտագետների գեղարվեստական բնորոշումների, դրանք խոր ներթափանցում են մարդու սրտի մեջ, տարաբնույթ զգացումներ առաջացնում, ստիպում մտածել կյանքի փխրունության մասին և մտքերն ուղղել առ Աստծուն: Ըստ այդմ, կաթոլիկ եկեղեցիներում և տաճարներում երգեհոններ ամենուր են եղել, լավագույն կոմպոզիտորներն են սուրբ երաժշտություններ գրել և նվագել այն իրենց ձեռքերով այդ տաճարներում:

Ներկայիս ժամանակակից երգեհոնը իրենից ներկայացնում է շատ բարդ համակարգ: Այն փաստացի և՛ փողային, և՛ ստեղնաշարային երաժշտական գործիք է, ունի ոտնակների ստեղնաշար, մի քանի ձեռքի ստեղնաշար, հարյուրավոր ռեգիստրներ և մինչև երեսուն հազարի հասնող խողովակներ: Խողովակները բազմազան են երկարությամբ, տրամագծով, կառուցվածքով և արտադրության նյութով: Դրանք կարող են լինել պղնձե, կապարե, անագե կամ տարբեր այլ համաձուլվածքներից: Բարդ կառուցվածքը թույլ է տալիս երգեհոնին ձայների, հնչյունների և ձայնային էֆեկտների հսկայական քանակ ունենալ: Երգեհոնով կարելի է ընդօրինակել այլ գործիքների ձայնը, ուստի այդ գործիքը հաճախ նույնացվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ամենամեծ երգեհոնը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթիի Բորդվոլկ համերգասրահում: Այն ունի 7 ձեռքի ստեղնաշար, 33112 խողովակ և 455 ռեգիստր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ. «Փաստ»15 հայ դպրոցականներ մեկնում են Մոսկվա՝ մասնակցելու «Հիշողության գնացք» նախագծին Հունաստանում շոգի ու բուռն քամիների պատճառով 62 վայր է հրդեհվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Բախվել են մեքենան ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինելու․ հասցեներ«Ռուսաց լեզու» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 32 տոկոսը, իսկ 20 միավոր ոչ ոք չի հավաքել Վիետնամը պատրաստ է ընդունելու ՌԴ նախագահին․ նրա ինքնաթիռը ժամանեց Փհենյանից Ադրբեջանում ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ենթարկվել են հետապնդումների Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա Մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Հրաչ Գաբրիելյանի մայրը Գերմանիան 2-0 հաղթեց Հունգարիային ու վաստակեց պլեյ-օֆֆի ուղեգիր «Как только, так сразу". տրանսպորտի թանկացումը հետաձգվում է Կուրգանում կինն ընկել է հինգերորդ հարկի պատուհանից, կյանքը փրկել չի հաջողվել Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի. Սուրենյանց Ծաղկալանջ գյուղում այրվել է ավտոմեքենա Փաշինյանը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանը Մեր օրերում հայրենիքը սիրելու համար մարդիկ դատապարտվում են ազատազրկման Մարդկանց նվաստացնում են, որ նրանք իրենց տարածքները հանձնեն Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն ամփոփվել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը Տեսանյութ․ Ինչ է ասել Կարապետյանը և ինչու են աղմկում նիկոլական «թնդանոթները» Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը Գազ չի լինի Հիմա մի փոսի մեջ ենք, որտեղից պետք է դուրս գանք. մարդիկ կան, հուսալքված են, բայց գյուղը չպետք է լքենք. Կիրանցի վարչական ղեկավար Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. «BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ, զnh կա ՀԱՊԿ-ից հեռանալու հիմքերը դրվել են Խաչատուրովի ձերբակալության պահին Էրդողանը զանգել է Փաշինյանին. նոր նախապայմանների սպասումո՞վ Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ անուղեղ և անհայրենիք Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հայաստանի համար սրվում է «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելն անընդունելի է». Հաջիև Հարյուրավոր հասցեներ ժամեր շարունակ առանց ջրի կմնան Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում․ Զախարովա Ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը կայուն է լինելուԳնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են․ Բագրատ Սրբազան Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է Ալիևը Նիկոլից անկլավներ ու միջանցք է պահանջում, Նիկոլն էլ համաձայն է. Արամ ՊետրոսյանԱռինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվել Տեղումներ են սպասվում Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» միկրոավտոբուսը և «VAZ»-ը. կան տnւժածներ 17-ամյա պատանին հետախուզվում էր կողոպուտի փորձի մեղադրանքով Արտառnց դեպք՝ Երևանում․ քաղաքացին հայտնել է, որ ավտnբnւսի վարnրդը կիթառnվ hարվածել է իր գլխին Մայրաքաղաքում նորոգվում են բակային տարածքները Սուրեն Պետրոսյանի հետ պետք է որոշենք՝ ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՞ ոչ․ Սրբազան Մինչև այսօր ունենք կալանավորվածներ, այսօր էլ շարունակում են hալածանքները, ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան Հունիսի 12-ը ջրբաժան էր. իշխանությունը պահելու համար՝ այս խումբը պատրաստ է ամեն ինչի