Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երգեհոն՝ մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ և «երաժշտական գործիքների արքա»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երգեհոնը եզակի երաժշտական գործիք է և ունի շատ երկար պատմություն: Երգեհոնի մասին միշտ էլ կարելի է խոսել գերադրական աստիճանով. այն ամենամեծ չափերն ունի, ամենահզոր ձայնային ուժն ունի, հնչյունների ամենալայն տիրույթը, ինչպես նաև տեմբրի հսկայական քանակություն: Այդ պատճառով էլ այդ երաժշտական գործիքն իրավամբ համարում են «երաժշտական գործիքների արքա»: Ժամանակակից երգեհոնի նախատիպը համարվում է պանա սրինգը, որն առաջին անգամ հայտնվել է Հին Հունաստանում: Կա լեգենդ, որ վայրի բնության, հովվության և անասնապահության աստված Պանը, միացնելով տարբեր չափերի մի քանի եղեգնյա խողովակներ, հորինել է երաժշտական գործիք, որով նվագել է հոյակապ երաժշտություն՝ զվարճանալով ուրախ նիմֆաների հետ գեղեցիկ հովիտներում և պուրակներում:

Նման գործիքի վրա հաջող նվագելու համար անհրաժեշտ է եղել մեծ ֆիզիկական ջանք գործադրել և ունենալ լավ շնչառական համակարգ: Հենց այդ պատճառով էլ երաժիշտների աշխատանքը թեթևացնելու համար մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում հույն Քտեսիբին ստեղծել է հիդրովլոսը՝ ջրային երգեհոնը, որն էլ ժամանակակից երգեհոնի նախատիպն է դարձել: Հետագայում երգեհոնը անընդհատ կատարելագործվել է և 11-րդ դարում սկսել է լայն տարածում ստանալ ամբողջ Եվրոպայում: Երգեհոնաշինության ամենամեծ ծաղկումը եղել է 17-18-րդ դարերում Գերմանիայում, որտեղ երգեհոնի համար երաժշտական գործեր են ստեղծվել այնպիսի մեծ կոմպոզիտորների կողմից, ինչպես Յոհան Սեբաստիան Բախը և Դիտրիխ Բուխտեհուդեն, որոնք եղել են երգեհոնային երաժշտության անգերազանցելի վարպետներ:

Երգեհոնները աչքի են ընկել ոչ միայն ձայնի գեղեցկությամբ և բազմազանությամբ, այլ նաև իրենց ճարտարապետությամբ և դեկորով. յուրաքանչյուր երաժշտական գործիք ունեցել է իր «անհատականությունը», ստեղծվել է հատուկ նպատակով, ներդաշնակորեն տեղադրվել է շինության ներքին միջավայրում: Նրա համար միշտ առանձնացվել է միայն բարձր ակուստիկայով օժտված տարածք: Ի տարբերություն այլ երաժշտական գործիքների, երգեհոնի ձայնի առանձնահատկությունը կախված է ոչ թե գործիքի «կորպուսից», այլ տարածությունից, որտեղ այն գտնվում է: Երգեհոնի հնչյունները չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ըստ երաժշտագետների գեղարվեստական բնորոշումների, դրանք խոր ներթափանցում են մարդու սրտի մեջ, տարաբնույթ զգացումներ առաջացնում, ստիպում մտածել կյանքի փխրունության մասին և մտքերն ուղղել առ Աստծուն: Ըստ այդմ, կաթոլիկ եկեղեցիներում և տաճարներում երգեհոններ ամենուր են եղել, լավագույն կոմպոզիտորներն են սուրբ երաժշտություններ գրել և նվագել այն իրենց ձեռքերով այդ տաճարներում:

Ներկայիս ժամանակակից երգեհոնը իրենից ներկայացնում է շատ բարդ համակարգ: Այն փաստացի և՛ փողային, և՛ ստեղնաշարային երաժշտական գործիք է, ունի ոտնակների ստեղնաշար, մի քանի ձեռքի ստեղնաշար, հարյուրավոր ռեգիստրներ և մինչև երեսուն հազարի հասնող խողովակներ: Խողովակները բազմազան են երկարությամբ, տրամագծով, կառուցվածքով և արտադրության նյութով: Դրանք կարող են լինել պղնձե, կապարե, անագե կամ տարբեր այլ համաձուլվածքներից: Բարդ կառուցվածքը թույլ է տալիս երգեհոնին ձայների, հնչյունների և ձայնային էֆեկտների հսկայական քանակ ունենալ: Երգեհոնով կարելի է ընդօրինակել այլ գործիքների ձայնը, ուստի այդ գործիքը հաճախ նույնացվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ամենամեծ երգեհոնը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթիի Բորդվոլկ համերգասրահում: Այն ունի 7 ձեռքի ստեղնաշար, 33112 խողովակ և 455 ռեգիստր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении