Երևան, 05.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երկաթյա վարագույր». ո՞վ է այս արտահայտության իրական հեղինակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համարվում է, որ «երկաթյա վարագույր» արտահայտությունը պատկանում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, որը, 1946 թվականի մարտի 5-ին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Վեստմինստերյան քոլեջում բացատրելով ֆաշիզմին հաղթած երկրների միջև ծագած և զարգացող տարաձայնությունները, ասել է. «Սկսած Բալթիկ ծովում գտնվող Շտետինից մինչև Ադրիատիկում գտնվող Տրիեստա, ամբողջ Եվրոպայով մեկ իջեցվել է երկաթյա վարագույր»: Իրականում այս արտահայտության «հեղինակային իրավունքը» Չերչիլինը չէ:

Պարզվում է, «երկաթյա վարագույր» արտահայտությունը, որը նշանակում է ինչ-որ երկրի կամ երկրների հետ կապերի խզում և մեկուսացում, մինչև Ուինսթոն Չերչիլը այլ քաղաքական գործիչներ էլ են ասել: Ուղղակի Չերչիլի դեպքում «սառը պատերազմը» նորնոր էր սկսվել, և այդ հիշվող բառերը արտատպվել են բոլոր առաջատար թերթերի հոդվածների գլխագրերում: Արդյունքում էլ «երկաթյա վարագույր» արտահայտությունը սխալմամբ վերագրվել է Չերչիլին:

Չերչիլը «երկաթե վարագույր» ասելով նկատի է ունեցել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ -ն ու սոցիալիստական ճամբարի պետություններին մեկուսացրել է կապիտալիստական պետություններից: Մեկուսացման այս քաղաքականությունը ունեցել է փոխադարձ բնույթ: Իսկ ո՞վ է առաջինը ձևակերպել այդ քաղաքական արտահայտությունը: Պարզվում է, որ «երկաթյա վարագույր» արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է Բելգիայի թագուհի Ելիզավետան 1914 թվականին: Բանն այն է, որ այն ժամանակ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, գերմանական բանակը հարձակվում էր, և այդ առիթով Ելիզավետան ասել է. «Այժմ իմ և Գերմանիայի միջև կարծես թե երկաթյա վարագույր է ընկել»:

Դրանից հետո՝ 1917 թվականին, այս արտահայտությունը օգտագործել է ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը, որը Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը համեմատել է թատերական ներկայացման հետ, որից հետո «ճռռալով» ռուսական պետության վրա է իջել երկաթե հսկայական վարագույրը՝ նկատի առնելով ԽՍՀՄ-ի ինքնամեկուսացումը այն տարիներին: 1919 թվականին Բեռլինում անգլիական դեսպան Ժորժ Կլեմանսոն այսպես է բացատրել նախատեսվող փոխադարձ չհարձակվելու պայմանագրի կնքումը ֆրանսիացիների և գերմանացիների միջև. «Ես մնում եմ այն կարծիքին, որ լավագույն պաշտպանությունը ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ գերմանացիների համար կարող է դառնալ երկաթյա վարագույրը: Այսինքն, ես նկատի ունեմ այնպիսի չեզոք գոտին, որը խախտել ոչ մեկը չի համարձակվի:

Ընդ որում, նման երկաթյա վարագույր կարող է դառնալ Լա -Մանշ նեղուցը»: Իսկ 1945 թվականի փետրվարի 8-ին գերմանական «Դաս Ռայխ» թերթում լույս է տեսնում «Երկաթյա վարագույրից այն կողմ» վերնագրով հոդված, իսկ նույն տարվա փետրվարի 25-ին այս թերթը հրատարակել է Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսի ճառը, որտեղ նա երկու անգամ հիշատակել է «Ռուսաստանի և Գերմանիայի միջև առկա երկաթյա վարագույր» արտահայտությունը: Ամենահավանականը, հավանաբար, այն է, որ Չերչիլը «երկաթյա վարագույր» արտահայտությունը վերցրել է հենց Գեբբելսի այդ ճառից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ո՞ր հասցեները կհոսանքազրկվենՈրոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՕդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Ռեալի և Ատլետիկի կազմերը վերջին տուրում․ Մադրիդից հեռացող Բենզեման մեկնարկում է, իսկ Ազարը, Ասենսիոն, Մարիանոն՝ պահեստային Երկրաշարժ է գրանցվելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱռաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆՄարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Ջերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Վահան Քերոբյան Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում․ Վարուժան ԳեղամյանՓրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել ՊՍԺ-ն Նագելսմանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածու Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան «Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)7 անձ ձերբակալված է․ առանց կտրոնի լիցքավորումը խուլիգանության պատճառ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավորԱվարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհվել է 280-ամյա եկեղեցին (լուսանկարներ)Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Լայպցիգում ցույցերի ժամանակ տուժել է շուրջ 50 ոստիկան Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել ՌԴ 16-ամյա աշակերտը մահացել է գլխի հարվածից՝ MMA մրցման ժամանակ (տեսանյութ 18+)Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը ՀԷՑ-ը հունիսի 5-ին սպասվող հոսանքազրկումների մասին է հայտնում Հայտնի է՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատական նիստի օրը Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ) Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Գառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել Բարձունքը պետք է հաղթահարենք ամբողջ թիմով․ զինծառայողները Հատիսի գագաթին բարձրացրին ՀՀ դրոշը Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ Հունիս ամսվա հիշատակի և տոնական օրերը Ճանապարհ դեպի բարձունք․ զինվորական շրջանավարտները հեռանում են ռազմական հարուստ գիտելիքներով Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին Սերբիայի նախագահն ասել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ Սաղյանը Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում հրդեհ է բռնկվել Իրանում երկրաշարժ է եղել Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Լոռու մարզում գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. նա տեղում մահացել է Մինչև 6 ժամ ջուր չի լինի Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ