Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծում ենք՝ յուրաքանչյուր տրամաբանող մեկի համար ակնհայտ է, որ անվտանգության խնդիրը Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունի, որը պետք է մշտապես բարձրացնել։ Ու հանրությանը հուզող հիմնական հարցերից մեկն այն է, որ պատերազմից անցել է արդեն մեկուկես տարի, բայց մեր անվտանգային համակարգը վերականգնված չէ, եթե չասենք ընդհակառակը։ Քանի որ անվտանգային ճարտարապետությունը բազմաճյուղ և բազմապրոֆիլ ուղղվածություն ունի, վերականգնումը մեծ ռեսուրսներ, ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Եվ այս ուղղությամբ քայլերը պետք է սկսել բանակի տարբեր օղակներից, սակայն բանակն արդիականացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխան ձևափոխելու ուղղությամբ մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի արվել և չի արվում։

Բազմաթիվ սպաներ ու ռազմական ոլորտի մասնագետներ մեկուսացված են բանակից։ Իսկ պատերազմի արդյունքում հայկական կողմից զոհվել են մեծ թվով զինվորականներ ու սպաներ։ Այսինքն, անձնակազմի առումով մեր բանակը լուրջ կորուստներ է ունեցել, և այդ զինվորականների տեղը լրացնելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում։ Այս իշխանությունների «ջանքերի» արդյունքում զինվորականի մասնագիտությունն այլևս կորցրել է իր գրավչությունը։ Իշխանությունները զինվորականի մասնագիտական ընտրության համար խրախուսական քայլեր ձեռնարկելու փոխարեն շարունակում են վարկաբեկել բանակը՝ անհաջողությունների ու պարտությունների մեղքը բարդելով զինծառայողների վրա, միևնույն ժամանակ բարձրաստիճան զինվորականներին մեղադրելով ներքաղաքական գործընթացներում ներգրավվելու մեջ։ Եվ հիմա ո՞վ կհավատա պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ահրաժեշտության մասին իշխանական հայտարարություններին, թե դրա արդյունքում վերականգնելու են բանակը։ Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը առաջին հերթին ենթադրում է բանակի կորիզի ունեցած փորձի ու գիտելիքների կիրառում։

Դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է նաև արտերկրյա գործընկերների հետ փորձի ու գիտելիքների փոխանակումը և կիրառումը, սակայն ցանկանալով ամեն կերպ արժանանալ հակառակորդի բարեհաճությանը՝ իշխանությունները որևիցե նման քայլի չեն գնում, ինչի արդյունքում մեր գործընկերների հետ ռազմական փոխգործակցության մասին նոր պայմանավորվածություններ չկան։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ պետության անվտանգային շահերից է բխում, որ ժամկետային ծառայության համակարգը պահպանվի, սակայն իշխանությունները նախատեսում են դրա ժամանակահատվածը կրճատել։ Թերևս, եթե մնա իրենց կամքին, ապա, ըստ երևույթին, պրոֆեսիոնալ բանակի անվան տակ միայն սահմանապահ ծառայություն կստեղծեն, ու հարցը փակված կլինի։ Բայց հարցն այն է, որ մինչ այդ Հայաստանը նոր և անդառնալի կորուստներ կարող է ունենալ։

Մասնավորապես Սյունիքը գտնվում է անմիջական վտանգի տակ, մեկ անգամ չէ, որ հակառակորդի կողմից հնչում են Սյունիքի տարածքն օկուպացնելու մտադրության մասին հայտարարություններ։ Ուստի, այդպիսի սցենարը կանխելու համար ոչ միայն պետք է կարգի բերել բանակը, բարձրացնել բանակի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, այլև արտաքին անվտանգային երաշխիքներ ստանալ։ Օրինակ՝ օրերս ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում Փաշինյանը բողոքեց, որ այդ կազմակերպությունն ինչպես հարկն է չի արձագանքել ՀՀ-ի դիմումին, որը 2021 թվականին ուղարկվել էր հայկական տարածքներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ կապված։ Միշտ էլ կարելի է բողոքել, բայց գլխավոր հարցն այն է, որ եթե, օրինակ՝ Ադրբեջանը որոշի արդեն խորանալ Սյունիքի տարածքում, ապա Հայաստանի վրա փաստացի հարձակման դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքի ուղղությամբ ի՞նչ երաշխիքներ են տրվելու հայկական կողմին։ Հենց այս խնդիրը պետք է կազմակերպության շրջանակներում անընդհատ բարձրացվի, որպեսզի կոնկրետ պատասխաններ ստանանք։

Բացի ՀԱՊԿ-ի ձևաչափի օգտագործումից, ակտիվ աշխատանք է պետք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որը կարող է մեզ օգնել մեր անվտանգության համակարգը վերականգնելու և նոր սպառազինությունների ձեռքբերում ունենալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ հայկական կողմի համար անվտանգային կարևոր խնդիր է թույլ չտալ, որ մեր երկրի անվտանգությունը տուժի Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական առճակատումից։ Անվտանգային բարենպաստ միջավայրի ստեղծումը նախատեսում է նաև այլ առանցքային գործընկերների և ռազմաքաղաքական միավորների հետ ակտիվ դիվանագիտական աշխատանք, որոնք դրականորեն կտրամադրվեն Հայաստանի նկատմամբ։

Պատահական չէ, որ հակառակորդը հսկայական ջանքեր ու ռեսուրսներ է գործադրում, որ մի շարք հարևան երկրներ թույլ չտան, որպեսզի իրենց տարածքով ՌԴ-ն սպառազինություններ մատակարարի ՀՀ-ին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ