Ереван, 22.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծում ենք՝ յուրաքանչյուր տրամաբանող մեկի համար ակնհայտ է, որ անվտանգության խնդիրը Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունի, որը պետք է մշտապես բարձրացնել։ Ու հանրությանը հուզող հիմնական հարցերից մեկն այն է, որ պատերազմից անցել է արդեն մեկուկես տարի, բայց մեր անվտանգային համակարգը վերականգնված չէ, եթե չասենք ընդհակառակը։ Քանի որ անվտանգային ճարտարապետությունը բազմաճյուղ և բազմապրոֆիլ ուղղվածություն ունի, վերականգնումը մեծ ռեսուրսներ, ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Եվ այս ուղղությամբ քայլերը պետք է սկսել բանակի տարբեր օղակներից, սակայն բանակն արդիականացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխան ձևափոխելու ուղղությամբ մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի արվել և չի արվում։

Բազմաթիվ սպաներ ու ռազմական ոլորտի մասնագետներ մեկուսացված են բանակից։ Իսկ պատերազմի արդյունքում հայկական կողմից զոհվել են մեծ թվով զինվորականներ ու սպաներ։ Այսինքն, անձնակազմի առումով մեր բանակը լուրջ կորուստներ է ունեցել, և այդ զինվորականների տեղը լրացնելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում։ Այս իշխանությունների «ջանքերի» արդյունքում զինվորականի մասնագիտությունն այլևս կորցրել է իր գրավչությունը։ Իշխանությունները զինվորականի մասնագիտական ընտրության համար խրախուսական քայլեր ձեռնարկելու փոխարեն շարունակում են վարկաբեկել բանակը՝ անհաջողությունների ու պարտությունների մեղքը բարդելով զինծառայողների վրա, միևնույն ժամանակ բարձրաստիճան զինվորականներին մեղադրելով ներքաղաքական գործընթացներում ներգրավվելու մեջ։ Եվ հիմա ո՞վ կհավատա պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ահրաժեշտության մասին իշխանական հայտարարություններին, թե դրա արդյունքում վերականգնելու են բանակը։ Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը առաջին հերթին ենթադրում է բանակի կորիզի ունեցած փորձի ու գիտելիքների կիրառում։

Դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է նաև արտերկրյա գործընկերների հետ փորձի ու գիտելիքների փոխանակումը և կիրառումը, սակայն ցանկանալով ամեն կերպ արժանանալ հակառակորդի բարեհաճությանը՝ իշխանությունները որևիցե նման քայլի չեն գնում, ինչի արդյունքում մեր գործընկերների հետ ռազմական փոխգործակցության մասին նոր պայմանավորվածություններ չկան։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ պետության անվտանգային շահերից է բխում, որ ժամկետային ծառայության համակարգը պահպանվի, սակայն իշխանությունները նախատեսում են դրա ժամանակահատվածը կրճատել։ Թերևս, եթե մնա իրենց կամքին, ապա, ըստ երևույթին, պրոֆեսիոնալ բանակի անվան տակ միայն սահմանապահ ծառայություն կստեղծեն, ու հարցը փակված կլինի։ Բայց հարցն այն է, որ մինչ այդ Հայաստանը նոր և անդառնալի կորուստներ կարող է ունենալ։

Մասնավորապես Սյունիքը գտնվում է անմիջական վտանգի տակ, մեկ անգամ չէ, որ հակառակորդի կողմից հնչում են Սյունիքի տարածքն օկուպացնելու մտադրության մասին հայտարարություններ։ Ուստի, այդպիսի սցենարը կանխելու համար ոչ միայն պետք է կարգի բերել բանակը, բարձրացնել բանակի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, այլև արտաքին անվտանգային երաշխիքներ ստանալ։ Օրինակ՝ օրերս ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում Փաշինյանը բողոքեց, որ այդ կազմակերպությունն ինչպես հարկն է չի արձագանքել ՀՀ-ի դիմումին, որը 2021 թվականին ուղարկվել էր հայկական տարածքներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ կապված։ Միշտ էլ կարելի է բողոքել, բայց գլխավոր հարցն այն է, որ եթե, օրինակ՝ Ադրբեջանը որոշի արդեն խորանալ Սյունիքի տարածքում, ապա Հայաստանի վրա փաստացի հարձակման դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքի ուղղությամբ ի՞նչ երաշխիքներ են տրվելու հայկական կողմին։ Հենց այս խնդիրը պետք է կազմակերպության շրջանակներում անընդհատ բարձրացվի, որպեսզի կոնկրետ պատասխաններ ստանանք։

Բացի ՀԱՊԿ-ի ձևաչափի օգտագործումից, ակտիվ աշխատանք է պետք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որը կարող է մեզ օգնել մեր անվտանգության համակարգը վերականգնելու և նոր սպառազինությունների ձեռքբերում ունենալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ հայկական կողմի համար անվտանգային կարևոր խնդիր է թույլ չտալ, որ մեր երկրի անվտանգությունը տուժի Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական առճակատումից։ Անվտանգային բարենպաստ միջավայրի ստեղծումը նախատեսում է նաև այլ առանցքային գործընկերների և ռազմաքաղաքական միավորների հետ ակտիվ դիվանագիտական աշխատանք, որոնք դրականորեն կտրամադրվեն Հայաստանի նկատմամբ։

Պատահական չէ, որ հակառակորդը հսկայական ջանքեր ու ռեսուրսներ է գործադրում, որ մի շարք հարևան երկրներ թույլ չտան, որպեսզի իրենց տարածքով ՌԴ-ն սպառազինություններ մատակարարի ՀՀ-ին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация пытается сорвать митингКто станет новым президентом Ирана?Позорное разъяснение от Министерства юстицииРезультаты посадки деревьев совместно с организацией Мой Лес Армения: Сила одного драмаТвой дом в Армении – Америабанк предлагает ипотечные кредиты для диаспоры ВТБ (Армения) выступил генеральным спонсором концерта в честь 100-летия Шарля АзнавураСоросовского кандидата члены «Гражданского договора» не завалят вопросамиПри содействии компании Ucom в Армении пройдет очередной фестиваль «Дети солнца» Почему не хотят регистрировать партию, основанную Аршаком Карапетяном? «Паст»Аршак Карапетян: Народы, которые проигрывают в битве, вновь возрождаются, а те, кто сдаются, исчезаютМузей вновь открылся: что там можно увидеть? «Паст»«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»