Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մահացել է նախկին նախարար Յուրի Ջավադյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա ս. թ. մայիսի 22-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, ս. թ. մայիսի 23-ին ժամը 13:00-ին:

Կենսագրություն

Ծնվել է 1935 թվականի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում:

Բնունիսի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ. ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի հողաշինարարական բաժին, գերազանցության դիպլոմով ավարտել 1954 թ.: Նույն թվականին ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորատիվ ֆակուլտետ, ավարտել 1959 թվականին` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտություն:

1997թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

1959 թ. աշխատանքի է ընդունվել Երևան քաղաքի նախկին Լենինյան շրջանի թիվ 2 բնակարանային շահագործման գրասենյակում՝ որպես ինժեներ, նույն թվականին նշանակվել է բնակարանային տնտեսության վարչության գլխավոր ինժեներ:

1963 թ. նշանակվել է կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ:

Ընտրվել է նախկին Լենինյան շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1971 թվականին ղեկավարել է կրթության և կապիտալ շինարարության, ջրամատակարարման, ջերմամատակարարման աշխատանքները:

1974 թվականին ընտրվել է նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի նախագահ, 1976-1986թ.թ.` Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ:

1986-1990 թթ. եղել Հայաստանի Հանրապետության Ջրային տնտեսության և մելիորացիայի նախարար:

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության և մելիորացիայի մինիստրությունը Գյուղատնտեսության մինիստրությանը միանալուց հետո, 1990 թ. նոյեմբերից մինչև 1991 թ. հունվար ամիս աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ, 1991 թ. հունվարից մինչև 1992 թ. վերջ` գյուղնախարար:

1992-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի տեղակալ:

1995-1997թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

1997-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բարեփոխումների և սպասարկման գլխավոր վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, կոլեգիայի անդամ:

2000-2001 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:

2001-2018 թ.թ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

2018-ից առ այսօր աշխատում է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահ և ընկերության ընդհանուր ծրագրերի ղեկավար:

Այլ գործունեություն

1976-1991 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի անընդմեջ 3 նստաշրջանների պատգամավոր:

1994-1996 թթ. ՝ Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի ղեկավար, խորհրդի նախագահ:

1996-1998 թթ.՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրի մշակման ենթախմբի ղեկավար:

2000-2001 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ ծրագրի մշակման տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի նախագահ:

2000-2001 թթ.՝ Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ Ծրագրի խորհրդատվական խորհրդի նախագահ:

2000-2001 թթ.՝ Մատաղ սերնդի էկոլոգիական իրազեկության բարձրացման ծրագրի ղեկավար:

ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական մշտական գործող հանձնաժողովի անդամ:

2008-2018՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2009-2018 թթ.՝ ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ

Մի շարք հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ է:

Պարգևներ

1981 թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

2008 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով:

2016 թ. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել եմ 1-ին աստիճանի մեդալով:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Փրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները