Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 29-ին Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ գիտակցությունը կորցրել, այնուհետև հիվանդանոցում մահացել է 7-րդ դասարանի աշակերտուհի։

Iravaban.net-ը խոսել է դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանի հետ։

Նա ընդգծել է, որ 13-ամյա Լիլիան սրտի հետ կապված խնդիր չի ունեցել։

«Նման բան չի եղել, ո՛չ իր բժշկական թղթերում դպրոցի, ո՛չ էլ պոլիկլինիկայի թղթերում նման նշում չկա, ոչ էլ ծնողն է որևէ անգամ նման բան ասել։ Երեխան առաջին դասարանից պարի է գնում։

Իր ծնողները շատ ուշադիր, հետևողական են եղել։ Իր մայրն ամեն օր երեխային բերել և տարել է դպրոցից։ Ամեն ինչին երեխան մասնակցում էր, բոլոր նախագծերին ակտիվ մասնակցություն ուներ, միշտ բեմերում պարել է։ Որևիցե անգամ այդ երեխան չի բողոքել, ո՛չ սրտից, ո՛չ էլ այլ տեղից»,-նշել է նա։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ դեպքի օրն էլ երեխան չի դժգոհել, որ իրեն վատ է զգում։

«Այդ օրը Պարի միջազգային օրն էր, մեր պարի խմբավարը նույնիսկ երեխաներին շուտ չի կանչել, թույլ է տվել, որ երեխաները տանը հաց ուտեն, ջուր խմեն, նոր գան, որ չհոգնեն։ Միջոցառումը սկսվել է 14։20։ Բոլորս նստած էինք դահլիճում։ Երեխան առաջին պարը պարել է։ Հետո 3-րդ, թե 4-րդ պարը պետք է պարեր ինքը, պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ։ Այնքան հանգիստ ընկավ, որ բոլորը մտածեցին պարի ինչ-որ շարժում է։ Այդ պահին բոլորը բարձրացան բեմ, երեխային ուշքի բերեցին ու հանեցին դահլիճից դուրս։

Ինքը գիտակցության եկավ։ Մտածեցինք երևի հուզվել է, հազար բան կարող էր լինել։ Դրսում ինքը իր քրոջն ասել է՝ թողեք, ինձ ոչ մի բան պետք չի ու նորից կտրուկ վատացել է։ Արագ շտապ օգնություն են զանգել։ Այս ամենը տևել է 8-9 րոպե, սյդ ընթացքում նույնիսկ հասցրել են հիվանդանոց։ Մինչև շտապ օգնության հասնելը մենք անընդհատ կապի մեջ ենք եղել բժիշկների հետ, ասել են, թե ինչ անենք, ինչ օգնություն ցույց տանք։ 2 րոպեում հասցրել են հիվանդանոց։ Ուղիղ ժամ ու կես բժիշկները աշխատեցին, բոլոր բժիշկները այդտեղ էին»,-նշել է տիկին Խոցանյանը։

Տնօրենն ընդգծել է, որ մինչև դեպքը չի եղել, որ աղջիկը դժգոհի իր առողջական վիճակից։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ կավարտվի դատաբժշկական փորձաքննությունը բոլորն էլ կիմանան, թե ինչ է եղել, այս պահին ոչ ոք չի կարող հստակ ասել։

ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր