Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին օրեր առաջ մեղադրանք առաջադրվեց մի հոդվածով, որը իրավաբանները դատավարական սխալ են համարում, ապա և որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս հանգամանքը շատերը գնահատում են որպես քաղաքական ճնշում գործող իշխանությունների կողմից:

«Ավետիք Չալաբյանի համար էլ է ակնհայտ բուն կալանավորման քաղաքական ենթատեքստը, ինքը դրան պատրաստ է եղել հոգեպես՝ հասկանալով, որ այն իշխանությունը, որի դեմ պայքար է մղվում, ամեն հնարավոր ստորության պատրաստ է իր իշխանավարումը երկարաձգելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փոխգործակցության շրջանակներում «խաղաղության դարաշրջանի» պրոյեկտը բարեհաջող իրագործելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Այն դիտարկմանը՝ ինչո՞ւ հենց նրա դեմ նման քաղաքական հետապնդում սկսվեց, և նա հայտնվեց թիրախում, փաստաբանը նշում է՝ դա պարզելու համար կարելի է, օրինակ՝ դիտել մինչև կալանավորումը վերջինիս քաղաքական հայտարարությունները, մասնավորաբար՝ Արցախյան հիմնախնդրի լուծման կապակցությամբ արտահայտվող դիրքորոշումը, որը բովանդակային առումով հակասում է իշխանությունների ուղեգծին: «Ավետիք Չալաբյանը երբեք չի եղել որևէ իշխանության մաս, հնարավոր չէ նրան պիտակավորել որպես «նախկին թալանչի» և այլն, նա ինքնուրույն, իր ուժերով բավականին մեծ բարձունքների հասած, կենսագրական լուրջ հետագիծ թողած անձնավորություն է, ում խոսքի կշիռը պայմանավորվում է նաև իր անձի կշռով: Իսկ ապաշնորհ իշխանությունները հիմնականում վախենում են իրենց հետ համեմատության մեջ էապես տարբերվող մարդկանցից, որովհետև ժողովրդի համար բավականին առարկայական ու շատ շոշափելի է, երբ երկու հոգու կամ երկու ուղղության համեմատության մեջ էական տարբերություններ են տեսնում:

Ընդհանրապես, ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունը և ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»,-հավելում է մեր զրուցակիցը: Հարցրեցինք՝ իսկ ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրությունը ու հոգեվիճակն անազատության մեջ: «Նրա հետ հանդիպել եմ մայիսի 24-ին, տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ նորմալ է, կարելի է ասել՝ մարտական, ոգին տեղն է, կամքն՝ ամուր, իր դիրքորոշումներում՝ հաստատակամ»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ