Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանությո՞ւն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ է ժողովրդավարությունը, ե՞րբ է առաջացել այդ գաղափարը, երևույթը, սկզբունքը, ինչպես կուզեք: Տարբեր մարդիկ ժողովրդավարությունը տարբեր կերպ են ընկալում: Ներկայումս ժողովրդավարության տակ հասկացվում է ժողովրդական կառավարում: Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով. առաջնորդների նշանակում, որը տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով, ժողովուրդը լեգիտիմ իշխանության միակ աղբյուրն է, և հասարակությունը, հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության, իրականացնում է ինքնակառավարում: Սակայն բանն այն է, որ անգամ Վիքիպեդիայում ժողովրդի (demos) սահմանումը հետևյալն է. ազատ քաղաքացիներ, ովքեր ունեն ստրուկներ:

Հարց է ծագում, թե ո՞ւմ համար է այդ դեպքում ժողովրդավարությունը, եթե այն վերաբերում է միայն մի խավի: Իսկ ըստ Բրոքհաուզի բառարանի, ժողովրդավարության սահմանումը անգամ ծիծաղելի է հնչում. «Ժողովրդավարությունը քաղաքական կացության այն ձևն է, որտեղ հասարակության կամ պետության կամքը թելադրված է ամբողջ ժողովրդի կամքով»: Բանն այն է, որ անհնար է համաձայնել այդ սահմանմանը: Ըստ ականավոր փիլիսոփա Կարլ Պոպպերի, կա կառավարման երկու ձև, մեկը՝ երբ կառավարողները հեռացվում են կառավարումից առանց արյունահեղության, և երկրորդը՝ երբ առանց արյուն թափելու դա հնարավոր չէ: Եվ այստեղ առաջինը ժողովրդավարությունն է, իսկ երկրորդը՝ բռնապետությունը:

Եթե հարցը այդպես է դրվում, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ամենաժողովրդավարական երկրներից է, քանի որ Պուտինը փոխարինել է Ելցինին առանց արյուն թափելու: Ըստ այս փիլիսոփայական մտքի, կարևոր չէ, թե ինչ քանակի մարդիկ են մասնակցել նման գործընթացին: Իհարկե, միամտություն կլինի մտածել, որ մեր մասնակցությունը կամ չմասնակցելը ընտրություններում կարող է էական որևէ բան փոխել, բանն այն է, որ բոլոր կուսակցություններն ընդամենը «ժողովրդավարություն» են խաղում: Պատմականորեն առաջինը հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունն է եղել։

Այն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում, որի որոշակի տարրերն առկա են եղել նաև միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններում, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։

Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 անձը, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրովի էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում էլ է եղել փիլիսոփայական մտորումների առարկա:

Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Նա նաև պնդել է, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնության։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է, որոնք ցանկանում են բավարարել իրենց անձնական շահերը։ Նա ևս նշել է, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության կատարյալ խեղաթյուրման։ Այսինքն, ստացվում է, որ ժողովրդավարություն, որպես այդպիսին, չի եղել ու ներկայումս էլ չկա… Ինչը, ի դեպ, հաստատվում է ներկայիս տարբեր գործընթացներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьером