Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հատվածականություն ու կիսատ-պռատություն. Սևանա լճի հիմնախնդիրը սրվում է, իսկ իշխանությունները քնած են. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Սևանա լճի հարցը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, քանի որ այն պարունակում է երկրի ամենախոշոր քաղցրահամ ջրի պաշարը։ Իսկ կլիմայական փոփոխությունների պարագայում այսօր աշխարհում հրատապ է դարձել ջրի ու հատկապես քաղցրահամ ջրի պաշարների հարցը։ Յուրաքանչյուր երկիր փորձում է ինչքան հնարավոր է շատ ջրային պաշարներ կուտակել ու լուծել ջրային ինքնաբավության հարցը։ Եվ պատահական չէ, որ ներկայում նաև պետությունների միջև վեճեր են առաջանում ջրային պաշարների հետ կապված։ Հատկապես գետերի վրա ջրամբարների կառուցումը դառնում է միջազգային հարաբերությունների օրակարգի հարց։ Օրինակ՝ Եթովպիան Կապույտ Նեղոսի վրա մեծ ամբարտակ է կառուցում, ինչը սրում է այդ երկրի հարաբերությունները Սուդանի ու Եգիպտոսի հետ, որոնք կախվածություն ունեն Նեղոսի ջրային պաշարներից։

Իսկ Թուրքիան, Տիգրիս և Եփրատ գետերի վրա ջրամբարներ կառուցելով, արհեստականորեն ջրային սակավություն է ստեղծում Սիրիայում և Իրաքում։ Եվ խնդիրը հատկապես սրվում է չոր եղանակների կամ երաշտի ժամանակ, քանի որ Սրիայի և Իրաքի գյուղատնտեսությունը ահռելի վնասներ է կրում։ Մեծամասամբ Սևանի շնորհիվ է, որ Հայաստանը իր ջրային ինքնաբավության հարցում շատ քիչ է կախված արտաքին աշխարհից։ Միաժամանակ, պետք է գնահատել լճի ընձեռած առանձնահատուկ դերակատարությունը, քանի որ այն ջրային պաշարների հետ մեկտեղ նաև էներգետիկ, գյուղատնտեսական և պարենային խնդիր է լուծում։ Դրանով է պայմանավորված, որ լիճը պետական հոգածության առարկա է դարձել, բայց իշխանությունները, «առավել հրատապ նշանակություն ունեցող հարցերով» զբաղված լինելով, որպես կանոն, անտեսում են Սևանի էկոլոգիական խնդիրները։ Օրինակ՝ երբ 2018-2019 թվականներին լճի ջուրը «ծաղկեց», բնապահպանները մեծ աղմուկ բարձրացրեցին, թե Սևանին էկոլոգիական աղետ է սպասում, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Պատասխանատու պաշտոնյաները շտապեցին խոստումներ տալ, որ անպայման քայլեր են ձեռնարկվելու Սևանը սպասվող աղետից փրկելու համար։ Անգամ խոստումներ հնչեցին Հայաստանի միջազգային գործընկերների ներուժն այս հարցում ներդնելու մասին։ Եվ բավական խորհրդանշական է, որ այս հարցում ԵՄ-ից աջակցություն ստանալու նպատակով 2019 թվականին տեղի ունեցավ նաև այն ժամանակվա Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Սևանա լիճ։ Բայց արդեն երկու տարի անցել է, ու ոչինչ արված չէ։ Դրա արդյունքում էլ այսօր լճի ջուրը «ծաղկում» է և կտրուկ ավելանում է ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների քանակը։ Այսպիսի իրավիճակը վտանգավոր է նաև Սևանի շրջակա միջավայրի՝ հատկապես մարդկանց ու կենդանիների համար։

Օրինակ՝ 2019 թվականին լճի ջուրը խմելու արդյունքում կենդանիների անկման դեպքեր գրանցվեցին։ Բազմաթիվ մասնագետներ ահազանգում են, որ անգործությունը ծանր հետևանքներ է ունենում, լճին ճահճացում է սպառնում, որը կհանգեցնի միկրոկլիմայի փոփոխության և ձկնային պաշարների կրճատման։ Իսկ ի՞նչ քայլեր կարող էին կատարել իշխանությունները, որ 2018 թվականից ի վեր չեն արել՝ լիճը հասցնելով ծայրահեղ վիճակի։ Օրինակ՝ լուծված չէ Սևանը աղտոտումից պաշտպանելու հարցը, քանի որ բնապահպանները լճի ջրի ծաղկումն առաջին հերթին կապում են աղտոտման ու կեղտաջրերի հետ, քանի որ կոյուղու համակարգի ջրերը լցվում են լիճ։ Եվ չնայած կենսաբանական մաքրման կայանների կառուցման ու շահագործման հարցերը ներառված են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման միջոցառումների տարեկան ծրագրերում, սակայն դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում։ Եթե իշխանությունները Սևանա լճի համար ինչ-որ քայլեր էլ ձեռնարկում են, ապա դրանք, որպես կանոն, հատվածական ու կիսատ-պռատ բնույթ են կրում։ Սակայն դա չի խանգարում, որ Սևանի հաշվին Փաշինյանը փիառվի։

Օրինակ՝ կառավարության նիստերի ընթացքում վերջինս Սևանի մակարդակի մի փոքր բարձրացումը ամեն անգամ ներկայացնում էր որպես աննախադեպ երևույթ և ընդգրկում կառավարության ամենակարևոր ձեռքբերումների շարքում։ Իսկ 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը իր իշխանությանը քննադատողներին ի պատասխան հայտարարեց, որ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, ինչը ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի արդյունք է։

Բայց, ի հակառակ Փաշինյանի խոսքերի, լճի մակարդակը շարունակում է իջնել։ Ջրառի համար օրենքով նախատեսված տարեկան առավելագույն ջրի դուրս թողնման քանակը տարեկան 170 մլն խմ է, և միայն 2021 թվականին հավել յալ 75 մլն խմ ջուր է բաց թողնվել, ինչի հետևանքով ջրի մակարդակը էականորեն նվազեց։ Անխնա ջրառի արդյունքում լճի մակարդակը շարունակում է նվազել նաև այս տարի։ Սա փաստորեն Փաշինյանի հայտարարած «ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի» արդյունքն է, երբ ժամանակին քայլեր չեն ձեռնարել ջրամբարները պատշաճ քանակությամբ ջրով լցնելու համար, իսկ հիմա ոռոգման ջրի ապահովման գլխավոր ծանրությունն ընկնում է Սևանի «ուսերին»։ Մյուս կողմից էլ՝ ոռոգման համար բաց թողնված ջուրն արդյունավետորեն չի օգտագործվում, քանի որ դրա էական հատվածը Հրազդան գետով լցվում է Արաքս։ ՀՀ իշխանությունները կա՛մ չեն գիտակցում ջրային ռեսուրսների կառավարման նշանակությունը, կա՛մ էլ, երբ սկսում են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, արդեն ուշ է լինում։

Օրինակ՝ տևական ժամանակ է, ինչ Սևանի «ծաղկման» թեման բարձրացվում է, շրջակա միջավայրի նախարարությունը նոր է «քնից զարթնել»՝ հայտարարություն տարածելով, թե տեղյակ են խնդրից ու միջոցառումներ են ձեռնարկում այն լուծելու նպատակով։ Բայց պատասխանատու կառույցը առաջնորդվել է միայն բարի ցանկություններով, քանի որ խնդրի լուծման ուղղությամբ ո՛չ համապատասխան մեխանիզմների մասին է նշել, ո՛չ էլ կոնկրետ ժամկետներ սահմանել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей