Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Օրվա իշխանությունը բանակի թուլացման գործընթաց է իրականացնում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամբողջովին պայմանագրային ծառայության անցնում են այնպիսի երկրներում, որի բյուջեն թույլ է տալիս: Այն բավականին ծախսատար է: Բացառվում է, որ այս պահին ու բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու նման պայմաններում մենք ունենանք բանակ, որի հիմքը կկազմեն բացառապես պայմանագրային զինծառայողները:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով իշխանության կողմից բանակին առնչվող նախաձեռնություններին: Նշենք, որ վերջինը ՊՆ-ի՝ աղմուկ հանած նախագիծն է, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից:

«Մեր բանակի հիմքն ու կորիզը սպայակազմն է՝ որպես հրամանատարական կազմ, և ժամկետային զինծառայողներն են, որոնք նվազագույնը 6 ամսում ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, հետո ուսումնական զորամասերում անձնակազմի մի մասն անցնում է համապատասխան պատրաստվածություն: Դրանից հետո է միայն զինծառայողը պատրաստ զորամասերում կատարել մարտական խնդիր՝ իր ստացած գիտելիքի ու զբաղեցրած հաստիքի համապատասխան: Ի դեպ, ոչ բարեկամ և թշնամիներով շրջապատված երկրներում ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը սովորաբար իրավիճակն է թելադրում: Ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ պետությունն ինքն է որոշում, թե իր ժամկետային զինծառայողների քանակը որքանով է բավարարում երկրի անվտանգությունն ապահովելուն և արտաքին ազդեցությանը դիմագրավելուն: Այս տրամաբանությամբ մեզ մոտ բավականին երկար ժամանակ ժամկետային զինծառայողների թվաքանակը չէր բավականացնում իրականացնելու այն մարտական խնդիրը, որը բանակի առջև դրված էր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Ուստի, ժամկետային զինծառայողներին զուգահեռ՝ մեզ մոտ ստեղծվեցին պայմանագրային ստորաբաժանումներ՝ սկզբից վաշտեր, հետո գումարտակներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մյուս տարբերակը ժամկետային ծառայությունը երկարաձգելն էր, ինչպես, օրինակ՝ ժամանակին Իսրայելում են իրականացրել:

«Մեր բանակի հիմնական կազմը ժամկետային ծառայողներն են, ու երբ առաջարկվում է այդ ժամկետը կրճատել, մասնավորապես, երկու տարին 4,5 ամիս դարձնել, սա նշանակում է՝ բանակը, որպես ինստիտուտ, փակվում է: Թե՛ ծառայության ժամկետը, թե՛ պայմանագրային զինծառայողների քանակն ավելացնելու փոխարեն կրճատում են, ինչի հետևանքով բանակն աստիճանաբար չի կարողանա կատարել այն մարտական խնդիրը, որը կարող է տալ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իսկ ինչո՞ւ է նման բան արվում, ինչո՞ւ են թուլացնում բանակը, ինչո՞ւ են անձնակազմի թվաքանակն ավելացնելու փոխարեն՝ պակասեցնում: Կարծում եմ՝ միտում կա, այն է՝ համապատասխան զիջումներ կատարելու ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված որոշ պահանջների կատարման համատեքստում քարոզչական դաշտում հիմնավորել, որ մեր անձնակազմը բավականին քիչ է, չի կարողանում մարտական խնդիր կատարել, դրա համար որոշակի առումներով զիջումների ենք գնում»,-հավելեց ռազմական փորձագետը:

Վերոնշյալ նախագծի առումով Հայկ Նահապետյանը մեկ այլ միտում է տեսնում: «Անապահով խավի զավակները երկու տարի պետք է ծառայեն, իսկ ունևոր խավը՝ 4,5 ամիս: Եթե նախկինում կային որոշակի սողանցքեր, մասնավորապես, գիտությանը ծառայելու պատրվակով որոշ բուհեր հնարավորություն էին տալիս մագիստրատուրան ավարտելուց հետո նաև ասպիրանտուրան ավարտել ու դրանով իսկ ազատվել զինծառայությունից, ապա հիմա դրան գումարվում է կոնկրետ վճար՝ մոտ 60 հազար դոլար, որի միջոցով ունևոր խավի զավակները չեն ծառայի բանակում: Չեն ծառայի, քանի որ 4,5 ամիսը ծառայություն չէ: Էլ չեմ ասում, որ եթե պատերազմ լինի, ու 4,5 ամիս ծառայածները որպես պահեստազորի զինծառայող զորակոչվեն, ապա նրանց ստացած գիտելիքների արդյունավետությունը, փորձառությունը պատերազմի ժամանակ զրոյական է լինելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ որոշակի առումով, կարելի է ասել, օրինականացվում է նաև զինծառայությունից ազատվելու համար տրվող կաշառքը:

«Հաշվի առնենք նաև, որ գինը բավականին բարձր է՝ 60 հազար դոլար: Սա հայրենիքի պաշտպանության տեսանկյունից անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծում երկրում: Ավելին, այդ 60 հազար դոլարը չի ուղղվելու այն զինծառայողին ու իրենց ընտանիքներին, ովքեր երկու տարի ծառայելու են: Այդ գումարը մտնելու է բյուջե, ինչը, գիտենք, թե ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է այժմ ծախսվում. պարգևավճարներ, իրավապահ համակարգի բարձր աշխատավարձեր և այլն: Մինչդեռ սահմանում կանգնած պայմանագրային զինծառայողների ստացած գումարն անգամ չափելի չէ ոստիկանության իրավապահ համակարգի այն ծառայողների աշխատավարձի հետ, որոնք գրասենյակային աշխատանքներ են կատարում, անվտանգության հետ որևէ աղերս չունեն ու իբր օրենք են պաշտպանում: Մեծ հաշվով՝ օրվա իշխանությունը բանակի թուլացման գործընթաց է իրականացնում»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США