Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փոշիացնում են պետական բյուջեի գումարները». անգրագիտությո՞ւն, թե՞ տնտեսությունը միտումնավոր կործանելու նպատակ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկին գնաճ է արձանագրվել: Շարունակական գնաճին զուգընթաց՝ կառավարությունը որոշել է այսօրվանից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները. խոսքն ընդամենը 3000 ու 1900 դրամով բարձրացումների մասին է: Համադրելով գնաճի փաստն ու կառավարության վերոնշյալ նախաձեռնությունը՝ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է.

«Ինչպես միշտ, իշխանությունը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում: Իրենք գնաճը չեն կարողանում կառավարել, մինչդեռ գնաճն արդեն շատ հեշտ կառավարելի պետք է լիներ թե՛ Կենտրոնական բանկի, թե՛ կառավարության, թե՛ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Իրենք պետք է կարողանային միասին աշխատել ու կառավարել: Եվ այս առումով այն լոզունգները, թե սա առաջարկով է պայմանավորված, այսինքն՝ արտաքին աշխարհից եկող գնաճ է, արդեն իսկ իրականությանը չի համապատասխանում: Այդ լոզունգը սուտ է ու կեղծիք: Իսկ որպես գնաճին դիմակայելու միջոց թոշակների ու նպաստների բարձրացումը նման է ծովի մեջ մեկ բաժակ ջուր լցնելուն, ինչն էֆեկտ չի ունենալու: Ավելին՝ մոտ 2000 դրամով կենսաթոշակի բարձրացումը վրդովմունք է առաջացնում: Ասելով, թե գնաճի մեղմման համար են այս քայլն իրականացնում, իրականում դրանով փոշիացնում են պետական բյուջեի գումարները»:

Նաիրի Սարգսյանը շեշտեց՝ գնաճն իր հետ հարկեր է հավաքագրում: «Եթե կա գնաճ, նշանակում է՝ հարկերն ավելի շատ են հավաքագրվել: Նշանակում է՝ գնաճի ֆոնին հավաքագրված գումարի չափով սոցիալական խնդիրների լուծմանը միջոցներ ուղղելը որոշակի չափով կօգներ դիմակայել: Բայց անգամ դա չեն անում, փոխարենը՝ 2000 դրամով թոշակ են բարձրացնում, ինչը սոցիալական խնդիր չի լուծում, տնտեսական խնդիր լուծելու հետ ընդհանրապես աղերս չունի և նշանակում է պետական միջոցների վատնում: Ավելի ճիշտ կլիներ այդ գումարներն ուղղեին տնտեսության որևէ ճյուղի զարգացմանը, որպեսզի այդ գումարներն արդեն ուղղեին կենսաթոշակների էական բարձրացմանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչո՞ւ կառավարությունը նշված ուղղությամբ չի գնում, Ն. Սարգսյանը մատնանշեց հավանական պատճառների մասին: «Առաջին հավանական պատճառն անգրագիտությունն է, չհասկանալը, երկրորդ հավանական սցենարը թուրքական շահի սպասարկումն է, այսինքն՝ միտումնավորություն, ըստ որի՝ նշված ուղղությամբ չպետք է շարժվել ու Հայաստանն այդպիսով տանել համատարած աղքատացման, երկիրը վերջնականապես կործանել: Բացի այդ, մի ճշմարտություն էլ կա. սովորաբար անկիրթներն ու անգրագետները լինում են ամենագոռոզամիտները: Ու այս մարդիկ, բացի նրանից, որ անկիրթ են, անգամ խորհուրդները չեն ընդունում ու ընկալում, ընդհանրապես կոնտակտի մեջ չեն մտնում մասնագիտական հանրույթի, անգամ բիզնեսի հետ: Շատ դեպքերում բիզնեսի ներկայացուցիչների հետ պոպուլիստական հանդիպումներ են իրականացնում, բայց դրանից հետո որևէ քայլ չեն նախաձեռնում»,-հավելեց նա:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տնտեսական ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին, արդեն ընդունված օրենքներին ու դրանց ընդհանուր ազդեցությանը:

«Մի այսպիսի խոսք կա՝ վատ օրենք չկա, կա վատ կատարում: Այսինքն, նույնիսկ ամենավատ օրենքներով հնարավոր է ստանալ ամենալավ արդյունքները, եթե, իհարկե, իրականացվի պատշաճ վարչարարություն, եթե ունենանք զարգացման հեռահար ծրագիր, ռազմավարություն: Եթե ունենանք նպատակ, որին հետևողականորեն հասնելու համար առաջ կշարժվենք, այդ դեպքում հնարավոր է հասնել այդ նպատակին: Այսինքն, մեր երկրի թիվ մեկ խնդիրը ոչ թե օրենքներն են կամ իրավական դաշտն է, այլ վարչարարությունն իրականացնող անձինք են: Եթե վարչարարությունն իրականացվի պատշաճ կերպով ու հաստատակամ դեպի նպատակ գնանք, ապա այդ դեպքում շատ հեշտ կլինի օրենքները փոփոխության ենթարկել, բայց մենք անգամ սահմանված նպատակ չունենք: Մեր խնդիրն օրենքները չեն: Ես անձամբ առաջարկել եմ օրենսդրական դրույթ փոփոխել, երբ պոտենցիալ ներդրողների հետ պայմանավորվածություն, Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն է եղել: Կառավարությունում, սակայն, անհաղորդ են եղել և այդ փոփոխությունը չեն իրականացրել, թեպետ զուգահեռ իրականացրել են տնտեսությանն առնչվող պետականակործան տարբեր քայլեր՝ ընդունելով նոր օրենքներ և փոփոխելով գործողները: Այստեղ էլ ենք գալիս այն եզրահանգմանը, որը խնդիրը ոչ թե օրենքների, այլ իրենց մեջ է: Եվ հարց է՝ խնդիրը մասնավորապես անգրագիտությո՞ւնը, թե՞ միտումնավոր կործանման նպատակն է: Մեր գերխնդիրն է պարզել, թե նշվածներից ո՞րն է այս մարդկանց խնդիրը, ինչո՞ւ Հայաստանն այսքան չեն սիրում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, մեր օրենքները բավականին թերի են, շատ լուրջ օրենսդրական բացեր ունենք, բայց խնդիրը չաշխատելն է. «Մենք իրենց վարքագիծը կարող ենք բնութագրել որպես հանցավոր անգործություն կամ սահմանափակ գործունեություն»:

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին, այդ առումով արվող ամպագոռգոռ հայտարարություններին՝ Նաիրի Սարգսյանը նկատեց. «Այս կառավարությունն ընդհանրապես կապ չունի տնտեսական աճի հետ: Երբ վերլուծում ենք տնտեսական աճը, տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտը աճ է գրանցել բացառապես զբոսաշրջիկների հաշվին: Ընդ որում, առավել աճ գրանցած ոլորտները ռեստորանային, հյուրանոցային և խաղային ուղղություններն են: Այսինքն, մենք ներհոսք ենք ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, ինչի արդյունքում նաև ունենք ռուսական բիզնես հետաքրքրություններ ունեցող անձինք, նաև մշակութային այցով ՀՀ-ում գտնվող զբոսաշրջիկներ, որոնք օգտվում են Երևանի հյուրանոցներից: Կառավարությունը որևէ կապ չունի նշված հանգամանքների հետ: Կառավարության ցանկացած պատասխանատու անձ տնտեսական աճից խոսելուց պետք է գլուխը կախի: Եթե այսքանը չեն հասկանում, ուրեմն գործ ունենք յուրահատուկ պնդերեսության, ամոթի բացակայության հետ»:

Մեր զրուցակիցն այս համատեքստում հավելեց, որ կառավարությունը որևէ ռեֆորմ չի նախաձեռնել: «Կառավարությունը որևէ կերպ բիզնեսին որևէ խթան չի տրամադրել, ինչի արդյունքում մենք կունենայինք տնտեսական աճ: Իսկ ծառայությունների ոլորտում, այս պայմաններում, բնականաբար, շղթայական ռեակցիայով պետք է զարգանար ծխախոտի արտադրությունը, պետք է զարգանար մշակող արդյունաբերությունը: Օրինակ՝ ռեստորանները պետք է, չէ՞, տարբեր պահածոներ ձեռք բերեն, որ կարողանան տարբեր պրոդուկտներ ստանալ և վաճառել այցելուներին: Այսինքն, ծառայությունների ոլորտն իր հետևից քաշելու էր մշակող արդյունաբերության ճյուղերին: Աճ կա նաև շինարարության ոլորտում, ինչի դեպքում, այո, կառավարությունն իր, այսպես ասած, դերն ունի: Օրինակ՝ Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մեր հայրենակիցների շրջանում առաջացել է բնակարանների ձեռքբերման բնական պահանջարկ, ինչը նպաստել է շինարարության աճին: Շինարարության աճի վրա ազդեցություն են ունեցել նաև ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերող մեր հայրենակիցները: Կառավարության կամքից անկախ նաև մշակութային ու մտածելակերպի մի փոփոխություն էլ ունենք, որն իր հերթին նպաստել է շինարարության աճին. նոր ընտանիք կազմող երիտասարդ զույգերը սովորաբար այլևս չեն ցանկանում բնակվել տղայի ծնողների հետ ու պարտադիր ապրում են առանձին և բնակարաններ են ձեռք բերում: Նշված մի քանի պատճառների ֆոնին բնակարանային պահանջարկը բարձրանում է և, բնականաբար, շինարարությունը աճ է գրանցում: Կառավարությունն այդ թվարկվածներից միայն մեկի մեջ իր, այսպես ասած, մասնակցությունն ուներ, այն էլ՝ բացասական իմաստով: Արցախից մեր հայրենակիցները տեղափոխվել են Հայաստան: Մի խոսքով, մեծ հաշվով՝ տնտեսության հետ այս մարդիկ որևէ կապ չունեն»,եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни