Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կարողացա մեկտեղել ուժերս, ստեղծել ու ներկայացնել այս աշխատանքները». Րաֆֆի Մուսախանյանի անհատական ցուցահանդեսը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնում

КУЛЬТУРА

Մինչև սեպտեմբերի 13-ը Երևանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում կշարունակվի  ամերիկահայ գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանի անհատական՝ «Անորոշություն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի բացման օրը համընկել էր Գիտելիքի օրվա հետո: Մի քանի տասնամյակ առաջ Լոս Անջելեսում բնակություն հաստատած արվեստագետը հանրությանը հայտնի է դարձել իր բազմաթիվ ցուցահանդեսներով, որոնք կազմակերպվել են ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Մուսախանյանը ճանաչում է ձեռք բերել նաև իբրև դեկորատոր նկարիչ՝ իր մասնակցությունը բերելով հոլիվուդյան կինոարտադրության հայտնի ֆիլմերում: Ցուցահանդեսի բացման օրը մշակութային կենտրոնը բազմամարդ էր, ու բազմաթիվ էին շնորհավորանքները ներկայացված աշխատանքների և հայրենիքում նման ցուցահանդես կազմակերպելու առիթով:

Нет описания.

Փոքրիկ զրույց ունեցա գեղանկարչի հետ: Հետաքրքրվում եմ՝ չնայած բազմաթիվ ցուցահանդեսներին, որ ունեցել է ԱՄՆ-ում, Հայաստանում ներկայանալն ավելի պարտավորեցնո՞ղ է: Դրական պատասխանը միանշանակ է: «Բավարարված լինելով նրանից, ինչ ունես, կարծես նոր բաներ ես փնտրում: Եվ պետք է լիներ այն, ինչի արդյունքը հիմա տեսնում եք: Հակառակ դեպքում՝ ի՞նչ գործ ունեի այստեղ: Շատ բաներ ինքնահոսի եմ թողնում, չեմ փորձում արհեստական դասավորել, զգացմունքային աշխատանքների դեպքում ինչ-որ բան պետք է քեզ ձգի, որ կարողանաս մատուցել իրավիճակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մուսախանյանը:

Нет описания.

Հեղինակի խոսքով, ներկայացված են վերջին վեց տարվա աշխատանքները, պատահաբար չէ ընտրվել նաև «Անորոշություն» խորագիրը: «Հեղափոխություն, համաճարակ, պատերազմ տեսանք այս ընթացքում: Ժողովուրդը, ղեկավարությունը և մնացյալ ամենն անորոշության մեջ են: Ոչ ոք չէր սպասում, թե ինչի ենք դիմադրելու, ինչ արդյունք ենք ստանալու այդ ամենից: Այսօր էլ նույնիսկ այդ վիճակը կա: Բայց ուրախ եմ, որ իմ շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, որոնք պատրաստ են, որպես անհատներ, առանց քաղաքական և այլ այլևայլությունների ծառայել երկրին ու ազգին: Գուցե նաև դրա արդյունքում կարողացա մեկտեղել ուժերս և ստեղծել ու ներկայացնել այս աշխատանքներս: Ամեն մարդ պետք է իր աշխատանքը կատարի: Դրականը զգալով, ժամանակի էներգիան զգալով՝ պետք է հաճույքով քո աշխատանքը կատարես՝ առանց ինչ-որ բան արհեստականորեն ներկայացնելու, առանց ինչ-որ մեկին խաբելու: Իմ աշխատանքներում այդ ամենը ներկայացրել եմ՝ ինչ է կատարվել և ինչ սպասելիքներ ունեմ: Ստեղծագործությունների անվանումներն անգամ հուշում են այդ մասին»,-եզրափակեց Րաֆֆի Մուսախանյանը:

Արվեստի քննադատ, ցուցահանդեսի համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի և Րաֆֆի Մուսախանյանի ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ տարի: «Դիմել էին ՀայԱրտ մշակութային կենտրոն ցուցահանդես կազմակերպելու համար: Տնօրենն ինձ ասաց՝ եթե ստանձնեմ ցուցահանդեսի կուրատորությունը, ապա ինքը դրական պատասխան կտա: Սա մեր ամենանշանավոր հարթակների մեկն է, և այստեղ որևէ պատահական բան չի կարող լինել: Դաշտի փորձագետ եմ և իմ «այո»-ն հավաստում է, որ արժեքավոր աշխատանքներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարոյանը:

Нет описания.

 

 Հեղինակի և նրա աշխատանքների հետ ծանոթությունից հետո սկսվել են ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Խոսելով Մուսախանյանի աշխատանքների յուրահատկության մասին՝ Կարոյանն ընդգծում է, որ «զուտ կենսագրական իմաստով 60+ տարիքով մարդը նոր ծաղկման փուլ է մտնում»: «Այն, ինչ անում է վերջին 3-4 տարում, իր ստեղծագործության համար նոր ձևեր են, նոր հայեցակարգեր, նոր զգացականություն, խառնվածքի իմաստով Րաֆֆին շարունակում է իր անցյալը: Իր խառնվածքը չի փոխվել, բայց ֆորմալ, թեմատիկ, որոնումների ուղղորդվածության, թիրախավորվածության իմաստներով ամբողջովին նոր իրադրություն է իր ստեղծագործության մեջ: Հենց դա ինձ գրավեց, և փորձեցի կառուցել, ցույց տալ, թե ինչ և ինչպես է անում արվեստագետը և, դա անելով, ինչ է ասում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նկատում եմ՝ շատ են գույները: Ցուցահանդեսի համադրողն ընդգծում է՝ նախկինում էլ Մուսախանյանի գույները բուռն են եղել: «Տարբերությունները կառուցվածի և նյութի մեջ խորանալու տեսակետից են: Եթե նախկինում ինքն արվեստի, արվեստի ֆորմաների ու պատմության մեջ էր, ապա հիմա գնում է բնության կառուցվածքները արվեստի ձևեր դարձնելուն. այն կառուցվածքները, որոնք մեր աչքին տեսանելի չեն կամ տեսանելի են դրանց հետևանքները, երբ դրանք շարժման մեջ են: Ասենք՝ ծովն ալեկոծվում է, հրաբուխը ժայթքում է: Ինքն այդ բնության շարժման պահերն է որսում և նյութի մի վիճակից մյուսին անցումը փորձում է բերել կերպարվեստի ձևերի: Շատ հետաքրքիր ձևով Րաֆֆին ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ամբողջովին վերացական լեզվով խոսել բնության կառուցվածքների մասին»,-եզրափակում է Նազարեթ Կարոյանը:

Լուսինե Առաքելյան

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна