Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս իշխանություններն ունակ չեն որևէ ձևով սպասարկել ազգային ու պետական շահը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձել ենք Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հերթական հանդիպմանը, ամփոփել բանակցային գործընթացում առկա իրողությունները: Ըստ վերջին հանդիպման վերաբերյալ հայտարարության, կա որոշակի գործընթաց՝ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ:

«Վերջին մոտ 2 տարում՝ պատերազմի պարտությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրվել է գաղտնի և ժողովրդի թիկունքում վարվող բանակցությունների քաղաքականություն, որի հետևանքով տարբեր ժամանակահատվածներում պոստ ֆակտում արձանագրում ենք, որ Հայաստանի, Արցախի տարբեր տարածքներ անցնում են թշնամի Ադրբեջանին: Իսկ հերթական եռակողմ հանդիպումից հետո ընդգծվեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այսինքն, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի բանակցություններ էին տանում խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ, ինչը պարզ դարձավ Շառլ Միշելի հայտարարության տեքստից»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Կարևոր համարելով Շառլ Միշելի հայտարարության մեջ գերիների խնդրին առնչվող անդրադարձը՝ նա հավելեց.

«Այդուհանդերձ, դա Ն. Փաշինյանի «գեղեցիկ աչքերի» համար չէր: Առաջին հերթին սա ՀՀ ներքին քաղաքական դաշտի ճնշման արդյունքն է: Անընդհատ խոսվում էր, այս իշխանությունը պահանջատեր չէ իր երկրի քաղաքացիներին թշնամի պետությունից վերադարձնելու հարցում, և, փաստացի, քննադատությունների, հայտարարությունների, բողոքի ակցիաների արդյունքում Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտավ նաև գերիների խնդիրը: Բայց ավելի մեծ խնդիր կա, որը հայկական իրականության համար գերվտանգ է ներկայացնում. Արցախի մասով հայտարարությունը լղոզված էր: Պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ հայերի հետ խաղաղ ապրելու նպատակ չունի, բայց հայտարարության մեջ ընդգծվել է, թե «պատրաստ են ժողովուրդներին խաղաղության տանելու նոր գործընթաց սկսել»:

Սա ևս մեկ փչված փուչիկ է, որը ևս պայթելու է»: Գ. Դավթյանը նշեց՝ թեպետ մեզ մոտ ավելի մեղմ, խաղաղասիրական քաղաքականություն է, բայց Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել իր ռազմատենչ, նաև հայերին ոչնչացնելու քաղաքականությամբ.

«Վերոնշյալ վերջին հայտարարությունը, ըստ երևույթին, ավելի շատ ադրբեջանական օրակարգ էր սպասարկում: Այս առումով երկու խնդիր կա: Մեկը Հայաստանի՝ կապիտուլացված ղեկավարություն ունենալու փաստն է, երկրորդը՝ Ադրբեջան-Արևմուտք շահերի՝ բարձր մակարդակում գտնվելու փաստը: Եվրոպայում կա էներգետիկ խնդիր, և այս իմաստով, տեսնելով Ադրբեջանի պոտենցիալը, Եվրոպան, անտեսելով հայկական շահը, իր արտաքին ուժերը հօգուտ Ադրբեջանի է ծառայեցնում»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Գ. Դավթյանը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, փաստացի, այս պահին չի գործում. «Կան տարբեր հայտարարություններ եռանախագահող երկրներից, կա ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ ներկայացուցչի փոփոխություն, բայց գործընթացները շատ ցածր մակարդակում են: Որպես այդպիսին, Արցախի մասով բանակցային գործընթաց չկա: Խնդիրն այն չէ, որ ԵԱՀԿ ՄԽ-ում այդ ցանկությունը չունեն: ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացնելու առաջին փորձը պետք է Հայաստանն անի, օրինակ՝ պաշտոնական այցով Հայաստան հրավիրի համանախագահողներին՝ քննարկելու Արցախի մասով բանակցություններ սկսելու պոտենցիալները: Հայաստանն այդ քայլը չի անում, որովհետև այս իշխանությունն Արցախը պահպանելու նպատակ չունի: Հետևաբար, բոլոր այն գործընթացները, որոնք կարող են Արցախին նոր շունչ տալ, իրենց համար անընդունելի են»:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա կտրվածքով տարբեր փաստաթղթեր է ընդունել, ամեն դեպքում, աշխատանք է կատարել և ունի լուրջ միջազգային պլատֆորմ, որի վրա կարողացել է կառուցել գոնե բանակցությունների պատմությունը: «Այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկացել հարցը լուծել, այլ Ադրբեջանը չի ցանկացել հարցը լուծել փոխզիջման համատեքստում: Ադրբեջանը ձգտել է, որ ամբողջն իրեն վերադարձնեն՝ առանց նախապայմանների կամ պահանջների: Այսինքն, խնդիրը ոչ միայն արտաքին աշխարհը, այլ հենց Ադրբեջանն է: Հայաստանի կողմից էլ չեն արվում անհրաժեշտ քաղաքական հայտարարություններ, քաղաքական քայլեր: Շրջանակն իրականում շատ լայն է, և պարզապես ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում զուտ այն պատճառով, որ Ադրբեջանը չի ցանկանում, սխալ է:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները տարբեր մակարդակներում ցույց են տալիս, որ Արցախի մասով Ադրբեջանի դիրքորոշման հետ կոնկրետ անհամաձայնություն ունեն, որը թեկուզ փոքր իրավիճակներում, բայց գործի է դրվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ահա այստեղ էլ խնդիրը Հայաստանի դաշտում է:

«Հայաստանը շատ մեծ ջանք պետք է գործադրի նշված անհամաձայնությունից բխող յուրաքանչյուր առիթ ու իրավիճակ օգտագործելու տեսանկյունից, դա որպես ճնշում, որպես հնարավորություն օգտագործելով՝ ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը մեկն է՝ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը, սպասարկել Թուրքիայի արտաքին շահը՝ ի հաշիվ հայ ժողովրդի ու մեր ազգային շահի: Մեկ այլ խնդիր էլ կա. եթե մեր հասարակությունն ազգային արժանապատվության նկատմամբ հարգանք ունենար, գոնե նշվածից բխող ընդվզում ցույց կտար: Եղել են ընդվզման տարբեր փորձեր, բայց լայն կոնսոլիդացիա չի եղել, ինչը այս իշխանության՝ 2018-ից հետո հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու հետևանքն է: Մարդկանց մեջ այնքան խորն է միմյանց հանդեպ թշնամանքը, ատելությունը, ինչի հետևանքով եսակենտրոն են դարձել. շատերին թվում է, որ իրենք աշխարհի քաղաքական գործընթացներից լավ են հասկանում, իսկ երբ փորձում ես հակառակն ասել՝ պիտակավորում են որպես «նախկիններ»:

Այս իշխանության քաղաքականության հետևանքն է հասարակության կոնսոլիդացիայի, նաև արտաքին պայքարում մեկ ճակատով հանդես գալու բացակայությունը: Պետական համակարգն ընդհանուր առմամբ անդամալույծ վիճակում է, բոլոր ուղղություններով տոտալ ձախողումներ են. նման իրավիճակում հնարավոր չէ ակնկալել, որ այս իշխանության կողմից հստակ, ադեկվատ քայլերի հաջորդականություն կլինի, ինչն էլ կբերի Հայաստանի զարգացման փուլին: Իրենք նշվածից բխող հոգեվիճակով ու մտածելակերպով չէ, որ զավթել են իշխանությունը: Իմ համոզմամբ, իրենց միակ նպատակը Հայաստանի վաճառքն է Ադրբեջանին կամ Թուրքիային՝ կախված նրանից, թե ով ավելի շատ կվճարի»,-հավելեց Գ. Դավթյանը:

Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրից բխող վտանգներին՝ փորձագետը նախ հիշեցրեց, որ այս պայմանագրի հիմնական դրույթների մասին Ադրբեջանը նախօրոք է հայտնել: «Խոսքն իրենց կողմից ներկայացված 5 կետերի մասին է, որտեղ տարբեր ձևակերպումներով խոսվում է նաև տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Այդ պայմանագրի շուրջ գործընթացն Ադրբեջանը նշված հինգ կետերի շուրջ է կառուցելու. նրանք շեշտել են, որ այդ կետերն իրենց համար բազային ու կարևոր սկզբունքներ են: Պայմանագրի ստորագրմամբ Արցախը հայկական հոգևոր կենտրոնից կդառնա ադրբեջանական, այդ պայմանագրով կստիպեն նաև, որ իրենց մնան Սյունիքի հատվածում օկուպացված տարածքները: Ադրբեջանը շատ մեծ պահանջներ ունի՝ կապված նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը այդ պայմանագրի մեջ կփորձի դիտարկել որպես «խաղաղության ճանապարհ» կամ «խաղաղության հնարավորություն»:

Ադրբեջանի կողմից թելադրված այդ փաստաթուղթը չի կարող հայկական օրակարգ սպասարկող գեթ մեկ կետ ունենալ, ևս մեկ անգամ ապացուցելու կարիք չկա այն փաստը, որ Ադրբեջանի գերնպատակը Հայաստանի պետականազրկումն է կամ քաղաքական ազդեցիկ գործոն լինելու որևէ հնարավորությունից զրկելը: Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը խամաճիկ պետություն դառնա, քարտեզի վրա ՀՀ լինի, բայց իրենից ոչինչ չներկայացնի, չկարողանա իր ազգային, պետական շահը պաշտպանել, իր սեփական արտաքին քաղաքականությունն իրականացնել, իր ձևով հարաբերվել դաշնակից պետությունների հետ: Եվ, մասնավորապես, այս իշխանության օրոք խաղաղության պայմանագիրը որևէ ձևով չի կարող բխել հայկական շահից: Բազմիցս է ապացուցվել, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր, ժողովրդի մեջքի հետևում փաստաթուղթ ստորագրող ղեկավար է: Հավատալ, որ այս իշխանությունները խաղաղության պայմանագրով խաղաղության դարաշրջան են բերելու, ինքնասպանության փորձ կլինի: Այս իշխանություններն ունակ չեն որևէ ձևով սպասարկել ազգային ու պետական շահը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян