Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կարիք կա սեպագրերի ճշգրտման». քաղաքացին առաջարկում է ուրարտական արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակ․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Փաստն» էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Անդրանիկ Կոստանյանից, որն առաջարկում է ուրարտական արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակ: Նշում է, որ անհրաժեշտ հիմնավորումը կարող է սահմանված կարգով ներկայացնել գիտական հանրության դատին, ակնկալում պատմաբանների, գիտնականների ու լրատվամիջոցների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը: «Փաստը» զրուցեց պարոն Կոստանյանի հետ` պարզելու, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը:

«Ես` Երևանի բնակիչ Անդրանիկ Կոստանյանս, հանդես եմ գալիս ուրարտական կոչված սեպագիր արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակի առաջադրման անհատական նախաձեռնությամբ ու հայտարարություններով: Այդ երկրանվան ճիշտ տարբերակի հայտնագործությունը համարվում է աննախադեպ երևույթ, այն ավելի քան ութ տասնամյակ գտնվում է գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում ու չի գտել իր նախաձևը, այդ խնդիրն ունի պատմագիտական, հնագիտական, ազգագրական, տնտեսական, նաև քաղաքական նշանակություն և, կարծես թե, վերաճել է ազգային անվտանգության խնդրի: Ցանկացած գիտական հայտնագործություն, նաև այս մեկը, ունի մեծ նշանակություն, այդ թվում` նաև քաղաքական»,-ասում է Կոստանյանը:

Նշում է` սեպագրերը 1880 թ.-ին վերծանվել են մոտ 4 տասնյակ արձանագրության հիման վրա: «Այդ թիվը տարիների ընթացքում աճել է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնց վերծանում կատարվել է դեռևս 1880 թ.-ին և համարվել է ընդունելի, ճիշտ չէ: «Ըստ այդ ընդունելի համարված վերծանման, ուրարտական կոչված սեպագիր նշաններին, վանկերին կամ տառերին տրվել է ասուրերեն հնչեղություն: Այդ հանգամանքը թյուրիմացությունների տեղիք է տվել և հանդիսանում է ավելի քան 140-ամյա ուրարտագիտության ածանցյալ սխալների ակունքը: 20-րդ դարի խորհրդային շրջանի ամենահմուտ ուրարտագետներից Գիորգի Մելիքիշվիլին 1960 թ.-ի դրությամբ իր վերջնական եզրակացության մեջ գրում է. «Մենք ի վիճակի չենք պարզելու ուրարտական սեպագիր նշանների ճիշտ արտասանությունը, հնչեղությունը և ստիպված ենք դրանց տալ նույն հնչունային նշանակությունները, ինչպիսիք դրանք կան ասուրերենում»:

Պատմաբաններից մեկն էլ ասում է. «Այս ձևակերպման մեջ է ողջ ճշմարտությունը: Եթե գիտնականներն ի վիճակի չեն պարզելու ուրարտական սեպագիր նշանների ճիշտ արտասանությունը, ապա ինչպե՞ս կարող է 1880 թ.-ի վերծանումը համարվել ընդունելի, առավել ևս` վերջնական»: Արդյունքում գործ ունենք ոչ գիտական ու վերջնական, մասամբ ասուրերեն հնչյուններով և մասամբ էլ աղավաղված տարրերով կազմված շինծու բառերի հետ, ինչպիսիք են` Խալդի, Արգիշտի, Մենուա, Էրեբունի և այլն, որոնցով լեցուն է հայ ժողովրդի մ.թ.ա. 10-8-րդ դարերի պատմությունը: Այսպիսով` կարիք կա սեպագրերի ճշգրտման: Ինչպե՞ս: Է Տի Ու Նին ընտրվել է որպես առանցքային բառ»,հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` չի պնդում, թե բառի ընթերցման իր առաջարկած տարբերակն է ճիշտ, քննարկումների կարիք կա: Նաև հիշում է, որ դեռևս 1999 թ.-ին մի հայ պատմաբան Հանրային ՀԸ-ի եթերում ներկայացրել է իր տարբերակը, առաջարկել Է Տի Ու Նիի փոխարեն ընթերցել Այրարատ, սակայն մի քանի ամիս հետո անգամ հայտարարություն է եղել, որ այդ տարբերակը չի ընդունվում գիտական աշխարհի կողմից: «Դեռ չեմ բարձրաձայնում իմ տարբերակը, ուզում եմ նախաձեռնել քննարկումներ այս հարցի շուրջ, ներկայացնել այն գիտական հանրության դատին, դիմել եմ գիտական տարբեր հիմնարկների այս հարցի վերաբերյալ, արձագանք չի եղել: Հնարավոր է նաև մամուլի ասուլիս կազմակերպել, հարցի մասին բարձրաձայնել, քննարկումներ անցկացնել»,-ասում է Կոստանյանը:

Նշում է` կամ պետք է ընդհանրապես հրաժարվենք հին սխալից, կամ դիմենք վերծանման նոր փորձի: «Ինչո՞ւ շարունակենք սխալը: Շատ պատմաբաններ այդ վերծանումը համարել են ավարտուն և սկսում են խոսել չեղած լեզվի քերականությունից, բառերից և այլն: Ստացվել է շիլաշփոթ, որը նման չէ կենդանի և մեռած լեզուներից և որևէ մեկին: Այս բառի ընթերցման ճիշտ հայտնագործությունը կօգնի թե՛ մեր սեպագրերի հետագա ճիշտ վերծանմանը, թե՛ ասուրականի, որտեղ կան գիտական բնույթի շատ արժեքավոր փաստեր, որոնք անհասկանալի են սխալ վերծանման հետևանքով»,-ընդգծում է քաղաքացին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля