Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ անում է ադրբեջանա-թուրքական դաշինքը, չի վերաբերում բացառապես Հայաստանին, ՀՀ-ի հաշվին իրենց տարածքների ընդլայնմանը: Սա աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մի մաս է, որի նպատակը նոր ձևավորվող աշխարհակարգում սեփական աշխարհաքաղաքական բևեռ ստեղծելն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնամասշտաբ ռազմական գործողություններին՝ ՀՀ ինքնիշխան տարածքների ուղղությամբ:

«Սա Թուրքիայի քաղաքականությունն է: Թուրքիան փորձում է լինել ոչ թե այդ բևեռի մասը, այլ ինքն իր սեփական ուժի կենտրոնը հանդիսանալ, իրեն հարակից տարածաշրջաններում հարաբերությունների վրա ազդեցություն ունեցող գործոն դառնալ: Այդ նպատակին հասնելու համար Թուրքիային անհրաժեշտ է նախևառաջ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունենալ, որի միջոցով հետագայում նաև կապ՝ թուրքական այլ պետությունների հետ: Այսինքն, նպատակն է, որ այդ աշխարհագրական բևեռի հիմքում լինեն թուրքական պետությունները: Եվ հիմա թուրք-ադրբեջանական դաշինքն օգտվում է ամեն հարմար առիթից՝ իրենց միջև այդ կապն ամրապնդելու, ավելի կայուն դարձնելու համար»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդ դաշինքի կողմից Հայաստանի առջև դրված պահանջները նույնպես նույն խնդրի լուծմանն են ուղղված:

«Այսինքն, հիմքում ամեն ինչ անելն է, որ թուրք-ադրբեջանական կապը հաստատուն լինի, չվերահսկվի որևիցե մեկի կողմից: Այդպես Թուրքիան կկարողանա ձևավորել այն բևեռը, որի մասին խոսում է: Հիմա տեսել են, որ նշված նպատակին հակազդող ուժերից մեկը՝ Ռուսաստանը, այս պահին Ուկրաինայում լուրջ խնդիրներ ունի, և այդ պահից ելնելով՝ թուրք-ադրբեջանական դաշինքն անցել է իր ծրագրի հաջորդ քայլին: Այսինքն, այս հարձակմամբ տարածաշրջանում ուժեղանալու ևս մեկ հիմք կամ նախադրյալ է ստեղծում՝ իրենց վերոնշյալ կայուն կապը ստեղծելու համար»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանի հարձակումն ապացուցեց նաև, որ «խաղաղության օրակարգը» կեղծ էր. «Իհարկե, չեմ բացառում, որ բրյուսել յան հանդիպման ժամանակ Ալիևի օրակարգում այս հարձակումը դեռևս չկար: Վերջին հարձակումը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված էր Ուկրաինայի շուրջ զարգացումներով: Բայց, իհարկե, Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ: Նույնիսկ եթե այնտեղ գրված լինեն բոլոր պրոադրբեջանական թեզերը՝ «Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում», «միջանցքի տրամադրում» և այլն, անգամ այդպիսի պայմանագիրն Ադրբեջանի համար վերջնանպատակ չէ։ Վերջնանպատակը սեփական ազդեցության հաստատումն է Սյունիքի և ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք թույլ կտան Թուրքիայի հետ կայուն կապ ունենալ: Սա է պատճառը, որ, անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում, կամ ինչ տրամաբանությամբ կընթանա բանակցային գործընթացը, այնուամենայնիվ, Ադրբեջանը հաջորդ՝ առաջին իսկ հարմար պահին փորձելու է իրենց համար, այսպես ասած, ավելի ռազմավարական ու ավելի երաշխավորված խնդիր լուծել: Եվ եթե նորից զենքի միջոցով ինչ-որ խնդիրներ լուծելու ևս մեկ առիթ լինի, ավելի քան համոզված եմ, որ իրենք օգտագործելու են այդ առիթը ու գնալու են այդ ճանապարհով»:

Անդրադառնալով պաշտոնական Երևանից հնչող հակասական հայտարարություններին՝ կապված նաև հնարավոր փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու հետ՝ քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Փաշինյանն աշխարհաքաղաքական տիրույթում, անգամ ՀՀ անվտանգությունն ապահովելու այդ չափազանց կարևոր խնդրում ոչ մի խաղ ոչ ոքի հետ չի խաղում: Նա ընդհանրապես չի մտածում այդ հարցերի մասին: Փաշինյանն այսօր ընդամենը մեկ մտահոգություն ունի. դա իր իշխանությունը պահելն է: Փաշինյանը միայն սեփական իշխանությունը պահելով է զբաղված: Հիմա եթե այդ իշխանությունը պահելու համար, օրինակ՝ սպառնալիքներ են առաջանում միջազգային հարթակներից, Ադրբեջանից կամ էլ աշխարհաքաղաքական կենտրոններից, ինքն ասում է այն, ինչն այդ պահին ուզում են լսել նման սպառնալիքի պոտենցիալ աղբյուր հանդիսացող այդ կենտրոնները: Եթե իր համար նման սպառնալիք կա երկրի ներսում, միանգամից ասում է այն, ինչն այդ պահին ուզում են լսել Հայաստանի ներսի՝ իր համար սպառնալիքի աղբյուր հանդիսացողները: Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, տարածքներ է փորձում գրավել, հսկայական կորուստներ է մեզ պատճառում, ու այդ պահին վեր է կենում ու ասում՝ «կստորագրեմ այդ փաստաթուղթը…»: Երեկոյան մարդիկ դուրս են գալիս իր դեմ, տեսնում է՝ ինչ հուժկու հավաք է, տեղում հայտարարում է, որ ոչինչ չի ստորագրելու: Փաշինյանը, մեծ հաշվով, այդ պահին առաջացած խնդրի մենեջմենթով է զբաղված, ինչը պետության համար կործանարար է: Իրեն, այո, դա խուսանավելու, իշխանությունը կրկին մի քիչ էլ երկարացնելու հնարավորություն է տալիս, բայց դա արվում է պետական ռեսուրսների կորստի, նաև մեր զինվորների կյանքի և նրանց արյան հաշվին»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: «Դրանից հետո կարևորը համազգային ռեսուրսների կենտրոնացմամբ, հմուտ դիվանագետների օգնությամբ, մարտահրավերներին համապատասխան ու հավասարազոր լուծումների քաղաքականություն մշակելն է և դրա իրագործումը: Իսկ ինչպե՞ս կարող ենք հասնել իշխանափոխության. ես ավելի քան համոզված եմ, որ եթե մեր քաղաքական, հասարակական դաշտում ազդեցություն ունեցող ուժերի միջև լուրջ կոնսենսուս լինի, և ինչ-որ պահի բոլորն իրար կողք կողքի նստեն, ապա դրանից հետո իշխանափոխությունը կարող է ժամերի հարց լինել, որովհետև այս պահին Նիկոլը օգտվում է նաև այս դաշտում առկա խնդիրներից, տարաձայնություններից: Ես երկրի ներսում գոյություն ունեցող այդ ուժային կենտրոններին ու հոգևոր աշխարհին արդեն արել եմ առաջարկ, որը վերաբերում է Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ նման որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը: Եվ այս առումով ուրախ եմ, որ ընդդիմադիր գործիչներն այդ միտքը զարգացրել ու նույնիսկ գործընթաց են դարձրել այս պահին՝ հանդիպումների տեսքով: Լիահույս եմ, որ օր առաջ այդ գործընթացը տրամաբանական ավարտին կհասնի, այդ կոնսենսուսը վերջնականապես կձևավորվի: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Նիկոլին հեռացնելու և իրական հնարավորությունների մասին»,-շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով հասարակական լայն շերտերի որոշ ընկալումներին, երբ ստեղծված իրավիճակում մի դեպքում կարող են միանգամից մեծ ոգևորություն դրսևորել սպասվելիք ացերից, կոչերից, մյուս դեպքում, օրինակ՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ մեկ լուսանկարը կարող է մեծ դժգոհություն առաջացնել, քաղաքագետը նշեց. «Մեր հասարակությունը շատ մակերեսային է գնահատում ամեն ինչ, ու ցանկացած զարգացումների շուրջ հասարակական արձագանքը ոչ թե տրամաբանության հիման վրա է, այլ իմպուլսիվ է, էմոցիոնալ: Բայց եթե խոսում են լայն զանգվածների մասին, մյուս կողմից տրամաբանական է նման արձագանքը: Հիմա մեր ժողովուրդն ավելի ապակողմնորոշված է, քան կարող էր լինել ցանկացած այլ ժողովուրդ: Բայց, ամեն դեպքում, իհարկե, պետք չէ լայն զանգվածներից քաղաքական լուրջ վերլուծություններ ակնկալել: Այստեղ պետք է գործեն էլիտաները: Նրանք պետք է հասկանան գոյություն ունեցող ռիսկերը, հնարավորությունները և, ըստ այդմ, առաջ շարժվեն: Ընդ որում, երկիրը փրկելու գործում հարկ եղած դեպքում ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու զբաղվել բացառապես պետությունն այս վիճակից դուրս բերելու խնդրով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек