Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կվերադարձնի՞ իր ժողովրդականությունը արբալետային նետաձգությունը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արբալետների՝ աղեղնազենքերի մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել հին Չինաստանի ձեռագրերում: Սակայն դեռ առեղծված է, թե որտեղ է այն առաջին անգամ հայտնվել։ Բանն այն է, որ չինական արբալետն ու նրա հունական եվրոպական նմանակը սկզբունքորեն տարբերվում են միմյանցից թե՛ արտաքին տեսքով, թե՛ մեխանիզմի կառուցվածքով։ Նրանց միավորում է բացառապես ռազմական նպատակների համար օգտագործման ձևը։ Չնայած դրանք շատ առումներով գերազանցել են աղեղներին (օրինակ՝ ճշգրտությամբ, ուժով և օգտագործման հեշտությամբ), սակայն չեն կարողացել ամբողջությամբ փոխարինել դրանց։ 15-16-րդ դարերը կարելի է գագաթնակետային անվանել արբալետի զարգացման համար: Դրանք բարելավվել են, զգալիորեն կրճատվել են չափսերով, հայտնվել է ապահովիչը, հնարավոր է դարձել կրակել ոչ միայն նետեր, այլ նաև մետաղական գնդակներ։ Բայց արբալետի «ուրախությունը» կարճ է տևել, քանի որ հրազենի գյուտից հետո այդ զենքի մասին սկսել են մոռանալ: Ներկայումս փորձ է արվում վերակենդանացնել այդ հնագույն զենքի նախկին ժողովրդականությունը։

Վերջին տարիներին արբալետի կիրառմամբ որսը կրկին սկսել է մեծ ժողովրդականություն վայելել։ Արբալետով նետաձգությունը, որպես սպորտաձև, բնութագրվում է տարբեր հեռավորություններից (5, 30, 50, 65 մետր) հատուկ կլոր (գունավոր կամ սև ու սպիտակ) թիրախների ուղղությամբ կրակելով։ Մրցույթի իմաստը ավելի շատ միավորներ հավաքելն է։ Այս մարզաձևի զարգացումը սկսվել է շատ վաղուց, բայց այն համաշխարհային մակարդակի է հասել միայն 1958 թվականին, երբ Բելգիայում անցկացվել է արբալետով «խաղային» նետաձգության Եվրոպայի առաջին առաջնությունը։ Գոյություն է ունեցել նաև արբալետով «դաշտային» նետաձգություն սպորտաձևը (դրա հիմնական հատկանիշներն են սպորտային նետաձգությանը մոտ կանոններն ու պայմանները), որը 1979 թվականին ճանաչվել է որպես առանձին սպորտային մարզաձև։

Հետաքրքիր է, որ կանայք և տղամարդիկ արբալետով մրցումներում օգտագործում են նույն քաշի և աղեղնալարի լարվածության արբալետներ։ Ներկայում այդ սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է։ Տարբեր երկրներում անցկացվում են բազմատեսակ առաջնություններ, մրցաշարեր և հանդիպումներ։ Այժմ գոյություն ունի արբալետային նետաձգության երկու տարատեսակ: «Խաղային» նետաձգության արբալետը գերճշգրիտ զենք է, որը արձակում է հատուկ նետեր (պտուտակներ): Նման արբալետներ օգտագործվում են միայն մրցումների ժամանակ։ «Դաշտային» նետաձգության արբալետը զենք է, որը նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտային հրաձգության, այլ նաև որսի համար։ Այս զենքի տարբերակիչ առանձնահատկությունը կաշվից, փայտից կամ պլաստմասից պատրաստված պողպատե ծայրերով փետրավոր նետերն են: Մրցույթին մասնակցելու իրավունք է տրվում միայն այն արբալետներին, որոնք փորձարկվել են հատուկ անկախ հանձնաժողովի կողմից։ Չի թույլատրվում օգտագործել անսարք արբալետներ: Արգելվում է օգտագործել լազերային, օպտիկական, էլեկտրոնային թիրախավորման սարքեր։ Մրցույթներն անցկացվում են միայն բաց տարածքներում (դաշտեր, մարզահրապարակներ) կամ հատուկ սարքավորված հրաձգարաններում։ Մրցույթների տևողությունը 3 օր է։

Արբալետային սպորտաձևերը անգնահատելի ծառայություն են մատուցում զգոնության, ճշգրտության, ուժի և տոկունության զարգացման գործում: Բացի դա, պահանջվում է զգույշ և ուշադիր վերաբերմունք, քանի որ թիրախին չկպած նետը կարող է հաղթահարել 150 մետրից էլ ավելի տարածություն և խրվել իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտի մեջ: Արբալետների նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ ամեն տարի շուկայում հայտնվում են ժամանակակից արբալետների ավելի ու ավելի շատ տեսակներ։ Դրանք ներկայումս պատրաստված են թեթև և դիմացկուն հատուկ համաձուլվածքներից, սինթետիկ թելերից, ռետինից, պլաստիկից, ժամանակակից կոմպոզիտային նյութերից։ Յուրաքանչյուր տեսակ տարբերվում է մնացածից ոչ միայն իր դիզայնով և գնով, այլ նաև որոշակի այլ պարամետրերով, որոնք օգնում են այն օգտագործողին հասնել ցանկալի արդյունքի: Բայց, ցավոք, քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ պրոֆեսիոնալ և որակյալ արբալետ, քանի որ նման սարքի գինը կարող է գերազանցել անգամ 6 հազար դոլարը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян