Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հոկտեմբերի 4-ին տունս քանդվեց, մեր տան երջանկությունն ենք կորցրել». Ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանն անմահացավ Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռաֆայել Նահապետյանը ոստիկանության Աշոցքի բաժանմունքի ավագ լեյտենանտ էր: Մայրիկը՝ տիկին Էմման, ասում է, որ պատերազմն սկսվելուն պես Աշոցքի բաժնում 20 հոգանոց ցուցակ էին կազմել, տղաները պետք է գնային նախ Վանաձոր: Որդու անունն այդ ցուցակում չի եղել: Նույն ցուցակում ներառվածներից մեկը եղել է նորածնի խնամքի համար տրվող արձակուրդում, Ռաֆայելն ասել էր՝ իր փոխարեն իմ անունը գրեք, միևնույնն է՝ եթե չտանեք էլ, մեքենայով ձեր հետևից կգամ:

«Սեպտեմբերի 28-ին եկավ տուն, մեզանից գաղտնի հագուստը վերցրեց, մենք անասնագոմում գործ էինք անում, մեզ բան չասաց ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմման:

Նշում է՝ որդին շատ հայրենասեր էր, Գարեգին Նժդեհի գաղափարներով էր ապրում, գիշեր-ցերեկ նրա մասին էր խոսում: Սիրելի զավակի մասին հարազատների, ընկերների, համակուրսեցիների, ոստիկանության աշխատակիցների հուշերը մայրիկը և բանաստեղծուհի Հասմիկ Խաչատրյանը նրան նվիրված գրքում են մեկտեղել: «Շնորհանդեսի մասին տեսանյութ կա, կարող ես դիտել»,-առաջարկում է նա ու շարունակում. «Շատ սիրուն տղա է իմ տղես, որ նայես, աշխարհում չկա, իր նման երկրորդը չկա: Երկու համալսարան կարմիր դիպլոմով էր ավարտվել, դպրոցը նույնպես գերազանցությամբ էր ավարտել, սովորում էր Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, փոխադրվել էր երկրորդ կուրս, մտածում էր ամուսնանալու մասին: Աղջիկները կողքերը պտտվում էին, ասում էի՝ տղա ջան, ամուսնացի, ասում էր՝ մա՛մ ջան, համբերի, Նոր տարուն կամուսնանամ: Մտածում էի՝ երևի սիրած աղջիկ ունի: Այդ օրերին աչքովս անընդհատ մի աղջիկ էր ընկնում, շատ էր լացում, կարող է պատահի՝ ինքն էր»,-նշում է զրուցակիցս:

Մանկուց էր այդպիսին՝ անսպառ սեր ուներ դեպի գիտելիքը, նախքան դպրոց գնալն անգամ տառերը գիտեր, արտասանում էր, թվաբանություն էր սիրում: Տան փոքր երեխան էր, բնական է՝ ամենասիրվածը: «Մեր տան փայլող աստղն էր, մեր տան երջանկությունը: Կորցրել ենք աշխարհի գանձը: Աղջի՛կ ջան, շատ լավ, դաստիարակված ընտանիք ունեմ, բոլոր երեխաներս բարձրագույն կրթություն են ստացել, ես հիսուն տարի է՝ հաշվապահ եմ աշխատում: Քիչ չէ: Ես էլ եմ ժամանակին կարմիր դիպլոմով ավարտել»,-ասում է տիկին Էմման:

Արձագանքում եմ՝ օրինաչափ է, որ նման ընտանիքի զավակն էլ այսպիսին է եղել: Մայրիկը հակադարձում է՝ Ռաֆայելս ինձանից առավել էր: Որպես ոստիկան՝ բանիմաց էր, գիտելիքներով հարուստ, գիտեր իր անելիքը: «Կարգ ու կանոնով ոստիկան էր, նվիրված ծառայող, ոստիկանության մեկ տարվա աշխատող էր, երբ նախարարությունից շնորհակալական պատվոգիր էր ստացել և նաև հնարավորություն՝ հարցազրույցով ակադեմիա ընդունվելու: 7-10 գյուղ էր սպասարկում, մյուս գործընկերների հետ նաև իրենց համայնքներ էր այցելում, փորձում ավելին անել, օգտակար լինել: Ինքը վստահաբար առաջ էր գնալու ոստիկանության համակարգում, բոլոր նախադրյալներն ուներ դրա համար, մեծ պատասխանատվություն ուներ իր աշխատանքի հանդեպ, առհասարակ պատասխանատու մարդ էր: Հարգալից էր բոլորի նկատմամբ, տան երեխաներին դասերն էր սովորեցնում, չկար առարկա, որից գիտելիքները թերի լինեին»,-ասում է տիկին Էմման ու հավելում՝ արժեքներ ունեցող, յուրահատուկ, կարգին մարդ էր, շատ խիստ էր, բայց միևնույն ժամանակ նաև բարի ու մարդկային:

Հարևանները հիմա էլ են մայրիկին ասում, թե իրենց երեխաներին Ռաֆայելի օրինակով են դաստիարակում: «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի իրեն ուրիշ կերպ մեծացրած լինեի, գուցե էսպես չլիներ, բայց իմ շրջապատում սաստում են ինձ՝ այդ ի՞նչ ես ասում, ախր, դու չէիր կարող ուրիշ տեսակի տղա դաստիարակել, բացի դա, մենք մեր երեխաներին իր օրինակով ենք մեծացնում»,-ասում է զրուցակիցս:

Ռաֆայելը համառություն ուներ, որն արդարացված էր իր գիտելիքներով: Եթե վստահ էր, որ ինչ-որ հարցում ճիշտ է, մինչև վերջ գնում էր, ապացուցում էր, թեկուզ դիմացինը նեղանար իրենից: Մայրիկն ասում է՝ հաճախ էի խորհուրդ տալիս՝ Ռաֆայել ջան, միշտ չէ, որ պետք է մարդու երեսին ասել ճշմարտությունը, մարդիկ ավելի հաճախ դա չեն գնահատում: Պատասխանում էր՝ ոչինչ, թող չգնահատեն, բայց առաջինը ես ինձ պիտի հարգեմ, հետո ստիպեմ, որ իրենք իրենց հարգեն՝ ճիշտը խոսելով: Սրան զուգահեռ շատ կատակասեր էր, չի եղել մի օր ու ժամ, որ առանց կատակի անցնի: Ռաֆայելի ժամկետային զինծառայությունն անցել էր Աշտարակում, միշտ ասել է՝ իսկական զինվորը պետք է զենքը ձեռքին սահմանի վրա ծառայի, որ լիարժեք զինվոր համարվի. «Կարգին տղերքը, որոնց ձեռքին է զենքը, մահվան հետ գիշեր են լուսացնում: Այս խոսքերն իր համար կարգախոսի պես մի բան էին: Դրանք նաև իր տապանաքարի վրա են գրված»: Վստահաբար նաև դրանք իրեն ուղեկցեցին ռազմադաշտ: Պատերազմի մասին: Սեպտեմբերի 27-ին չի եկել տուն, ծնողներն անհանգստացել են, զանգահարել:

«Ասաց՝ մեզ մոտ տագնապ է, գուցե Գյումրի կամ Վանաձոր տանեն: Մեր մտքով ինչ անցներ, որ Շուշի պիտի տանեին իրեն… Ուրիշ երազանքներ ու նպատակներ ունեինք, մի օրում մեր կյանքը փոխվեց: Հաջորդ օրը եկավ, անասնագոմում գործ էինք անում, նայեց-նայեց՝ լավ աշխատեք, ձեռքերը գրպանը՝ գնաց: Հարցրեցի՝ բա ո՞ւր ես գնում, արձագանքեց՝ ոստիկանություն, մամ, էլ ո՞ւր պիտի գնամ, մեզ դեռ ոչ մի տեղ չեն տանում: Հետո գիշերն արդեն իմացանք, որ Գյումրի են տարել, այնտեղից էլ՝ Վանաձոր: Գրում էր՝ զորամասում ենք, ամեն ինչ լավ է, կատակում էր՝ քեզանից լավ են պահում, մեր տանը բորշ չեմ ուտում, բայց էստեղ համով բորշ եմ կերել: Զգում էի, որ քիչ թե շատ հանգիստ է: Հոկտեմբերի 3-ին գիշերով իրենց խմբին տարան Շուշի, նաև Ռաֆայելին, ու տունս քանդեցին: Հաջորդ օրը զանգեցի, խոսեցինք, ասաց՝ մարտահագուստ չունենք, լավ չեմ, ձեզ լավ նայեք, պապային լավ նայի, մա՛մ, ես իմ գլուխը մի կերպ կպահեմ: Ձայնը դուրս չէր գալիս, զգացի՝ երեխուս հետ մի բան էն չի, ահաբեկված էր: Բայց ինքն առնական ձայն ուներ, իր ձայնից սթափվում էիր, բայց էդ օրը մի բան այն չէր»,-եզրափակում է տիկին Էմման:

Էլ չեմ ուզում հարցեր տալ, չեմ ուզում լսել պատասխաններ, որոնք գիտեմ: Ու աշխարհի բոլոր լեզուների բառարանները բավարար չեն մորը՝ որդու մասին պատմելու, ջերմությունն ու կարոտը փոխանցելու համար, պատմելու այն դատարկության մասին, որ մնացել է որդուց հետո, չնայած զրույցի ընթացքում թոռները դասից տուն եկան, տունն ուրախությամբ լցրեցին, բայց Ռաֆայելն էլ չի գա... Հ. Գ. Ռաֆայել Նահապետյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիում՝ մշակույթի տան պայթյունի ժամանակ: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ