Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռու­սաս­տա­նի և՛ ցան­կա­ցած ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն, և՛ ան­գոր­ծու­թյու­նը կարող են մի­այն վատթա­րաց­նել ընդ­հա­նուր իրա­վի­ճա­կը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

sb.by-ը «Լեռնային Ղարաբաղի Գորդյան հանգույցը. Արդյո՞ք ՀԱՊԿ-ը կկարողանա այն քանդել» վերնագրով հոդվածում գրում է, որ կա հայ-ադրբեջանական հակամարտության իրադարձությունների ընթացքի և ՀԱՊԿ դերի վրա ազդող չորս գործոն: Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, անհրաժեշտ է որոշ շեշտադրումներ անել։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկիզբը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ուներ մոտ 15-20 հազար զինվոր և ամրացված պաշտպանական գիծ, որը ադրբեջանական զորքերը ճեղքեցին զինված գործողությունների ժամանակ։ Այսօր այդ տարածաշրջանի չամրացված դիրքերում 2000-ից էլ պակաս ռուս խաղաղապահ կա, բացի այդ, նրանք չունեն ռազմական գործողություններ վարելու մանդատ։ Ուստի ակնհայտ է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այս պահին տարածաշրջանում չունեն բավարար ուժեր ու միջոցներ նման միջադեպերին դիմակայելու համար։

Միաժամանակ, Ադրբեջանը բացահայտորեն կիրառում է հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգեր։ ՀԱՊԿ-ը մինչ հիմա միայն դիտորդական առաքելություն է ուղարկել, իսկ Ադրբեջանի գործողությունները որակվել են «անընդունելի»։ Սա առաջին գործոնն է: Երկրորդ կարևոր գործոնը հենց Հայաստանի ներքին քաղաքականությունն է։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին իշխանության է անցել «թավշյա հեղափոխության» արդյունքում՝ նախորդ իշխանության հրաժարականի և զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով։ Այն ժամանակ իշխանության ղեկին էր Հանրապետական կուսակցությունը։ Իսկ դրա ողնաշարը կազմող մասսան հիմնականում Լեռնային Ղարաբաղից է, այդ թվում՝ բիզնեսի ներկայացուցիչները, զինվորականները և Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսները։

Եվ ներկայում Փաշինյանը, այդ թվում՝ ներքին պատճառներով, առանձնապես ցանկություն չունի պաշտպանելու իր այն քաղաքական հակառակորդների ժառանգությունը, որոնց դեմ երկար տարիներ պայքարել է։ Ընդ որում, Ղարաբաղյան պատերազմում պարտությունն ինքնին աղետալի հետևանքներ չի ունեցել Փաշինյանի համար, նա պահպանել է իշխանությունը և հետագայում հաղթել ընտրություններում։ Ուստի, կարող ենք եզրակացնել, որ ո՛չ Հայաստանի վարչապետի, ո՛չ էլ հայկական սփյուռքի արևմտամետ հատվածի համար, որի վրա Փաշինյանը հենվում է, Ղարաբաղի խնդիրն առաջնային չէ։ Ավելին, տարածքների հանձնման պատճառով Փաշինյանի քաղաքական հակառակորդները, որոնք այնտեղ շահեր ունեին, խիստ թուլացել են։ Այստեղից կարելի է ենթադրել, որ դժվար թե արժե ակնկալել, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ավելի հայանպաստ դիրքորոշում կորդեգրի, քան ինքը՝ Հայաստանը։

Ավելի շուտ, ներկայումս մենք տեսնում ենք Մոսկվայի փորձերը՝ ինտեգրելու Ադրբեջանի և Հայաստանի վիճելի տարածքները ընդհանուր տնտեսական կապերի մեջ, այնտեղ տարանցիկ միջանցքներ բացելու և ջրամատակարարման ծրագրեր իրականացնելու համար։ Այդ ամենը, ըստ Ռուսաստանի, պետք է նվազեցնի ընդհանուր լարվածությունը։ Երրորդ կարևոր գործոնն այն է, որ, ցավոք, ռուս-հայկական հարաբերությունները այժմ գտնվում են իրենց վատթարագույն կետում՝ թեկուզ եթե համեմատության համար վերցնենք վերջին 30 տարին: Պատահականորեն է, թե ոչ, բայց ներկայիս սրացման նախօրեին Հայաստանի ներսում արմատական խմբավորումները Ռուսաստանին մեղադրեցին Երևանի առևտրի կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու մեջ, ինչին ի պատասխան ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին։ Հայաստանի պետական լրատվամիջոցները, մեղմ ասած, քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանին։ Կրեմլը մեղադրվում է անբավարար աջակցության և պայքարելու չկամության մեջ, իսկ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի անձնական շփումներն այնքան էլ արդյունավետ չեն։ Այնուամենայնիվ, չնայած քննադատություններին, պետք է ասել, որ միայն Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է, որ այժմ սկզբունքորեն գոյություն ունի Ղարաբաղի հայկական հատվածը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած ռազմական պարտությունը շատ նշանակալից էր, և կարելի էր խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի, իսկ հետո մայրաքաղաք Ստեփանակերտի գրավման մասին, այսինքն չճանաչված հանրապետության լիակատար լուծարման մասին։ Միայն բանակցությունների կազմակերպումը, իսկ հետո Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հնարավորություն տվեցին պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոնե ներկա կրճատված սահմաններում։ Ակնհայտ է նաև, որ արևմտյան ոչ մի խաղաղապահ, օրինակ՝ ֆրանսիացի, այնտեղ չի գնա։ Ավելին, Արևմուտքը չի կարող և չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկելով իր կոնտինգենտին։ Եվ վերջապես իրավիճակի զարգացման վրա ազդող չորրորդ գործոնը՝ Թուրքիան։ Այսօր Թուրքիան (Ադրբեջանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը) սերտորեն ներգրավված է նավթի, գազի և այլ ապրանքների վերաարտահանման ռուսական տնտեսական սխեմաներում։

Բացի այդ, Ստամբուլը միջնորդ է հանդես եկել Ուկրաինայի հետ բանակցություններում, և, վերջապես, Սիրիայում Ռուսաստանի հետ ընդհանուր շփման կետեր են եղել։ Ուստի Ռուսաստանի համար այժմ չափազանց ձեռնտու չէ ռազմական հակամարտությունում հայանպաստ դիրքորոշում որդեգրել՝ ի վնաս սեփական շահերի։ Այս բոլոր գործոնների համադրությունը տալիս է շատ բարդ դասավորվածություն, որում Ռուսաստանի և՛ ցանկացած ակտիվ գործողություն, և՛ անգործությունը միայն կարող են վատթարացնել ընդհանուր իրավիճակը։ Եվ ՀԱՊԿ-ը ստիպված է լինելու լուծել այս գլուխկոտրուկը, այս ղարաբաղյան Գորդյան հանգույցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении