Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ ամեն ինչ վերածվում է... չարեփոխման. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես կրթության բնագավառում բարեփոխումներն ու փոփոխությունները բնականոն երևույթներ են դառնում, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անհրաժեշտ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհը զարգանում է մեծ արագությամբ և պետք է դիմանալ այդ տեմպին։ Բնական է, որ ժամանակ առ ժամանակ կրթության ոլորտում նորամուծությունների ու փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում։ Սակայն այլ հարց է իրական բարեփոխումը, այլ հարց է այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները բարեփոխումների անվան տակ ինչին դիպչում են, քանդվում է, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ բուհերի միավորման գաղափարն ինքնին վատը չէ, սակայն այլ հարց է, թե ինչպես է այն իրականացվում և ինչ տրամաբանության համատեքստում։

Օրերս պարզվեց, որ մասնավորաբար միավորվելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ հիմքով, ինչ տրամաբանությամբ է իրականացվելու այդ միավորումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով այս թեմային, ընդամենը նշել էր, թե բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Շատ բնորոշ է, չէ՞, այս իշխանությունների համար: Բովանդակություն չկա, բայց շոու կա: Ինչպես ասվում է, կարևորը շարժն է: Այս նախաձեռնության մասին խոսելիս մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետներից մեկը նշել էր, թե սա ինչ-որ իմաստով հիշեցնում է ժողովրդական այն խոսքը, թե՝ «Մի հիմար քարը գցեց ջրհորը, հարյուր խելոք չեն կարողանում հանել»։

Գնալով ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ այս իշխանության ներկայացուցիչները քնումզարթնում են, ու ինչ մտքներով անցնում է, կամ ինչ երազում տեսնում են, որոշում են «արագի մեջ» իրականացնել։ Առանց քննարկումների, հիմնականում գաղտագողի: Որպես կանոն՝ այդ բոլոր նախաձեռնությունները չմտածված են, չքննարկված, անտրամաբանական։ Օրինակ՝ հազարավոր ուսանողների ճակատագիր որոշող նախագիծ են առաջ քաշում, որը երբևէ չեն քննարկել ուսանողների, ուսանողական կազմակերպություննների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և կրթության փորձագետների հետ։ Պատասխանատուները հայտարարում են, թե ինչ-որ նախագիծ պետք է լինի, որ հետո դրա շուրջ քննարկումը տեղի ունենա։ Իրականում դա անհեթեթություն է, այդ իսկ պատճառով փնթի ու կիսագրագետ նախաձեռնությունների կյանքի կոչման ճանապարհին հաճախ հանդիպում են դիմադրության։

Իրականում պարզապես պետք է գաղափարը նախապես համապատասխան բուհերի հետ երկարատև բովանդակային քննարկել, ինչը հնարավորություն կտա նախ հասկանալ առկա խնդիրները, ապա առաջարկություններ ստանալ և պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներով է փոփոխությունը տեղի ունենալու։ Հիմա էլ այնպիսի վիճակ են ստեղծել, որ առնվազն մեկ բուհի մոտ 4500-ի հասնող ուսանողությունը, ինչպես նաև դասախոսները դասադուլներ ու բողոքի ակցիաներ են անում։ Եվ նույնիսկ այս պայմաններում հնչող հարցերին ԿԳՄՍ նախարարությունից սպառիչ, խելամիտ, տրամաբանական պատասխաններ չեն տրվում։

Օրինակ՝ որևէ կերպ չի պարզաբանվում ուսանողների կրթության ընտրության իրավունքի հարցը։ Օրինակ՝ որոշ ուսանողներ ընտրել են Բրյուսովի անվան պետական համալսարանը, մյուսները՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ այլ ուսանողներ էլ՝ այլ բուհեր։ Եթե ցանկանային, կդիմեին այլ բուհ, ուրեմն նրանք կատարել են իրենց ընտրությունը, ընդունվել են այդ բուհեր: Հիմա, եթե ներկա պահին բուհերը միավորում են, ստացվում է, որ նրանց կրթության ընտրության իրավունքը խախտվում է։ Փաստորեն, արդեն իսկ ընդունված և սովորող ուսանողներն ավարտելու են բացարձակ այլ բուհ՝ անկախ իրենց ընտրությունից ու ցանկությունից։ Բացի այդ, դեռ հարցական է, թե կոնկրետ որ բուհի մասնագիտական ուղղվածությունն է գերակա լինելու և դա ինչ սկզբունքով է որոշվելու։

Եթե մասնագիտական հիմքի վրա են Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանը միավորում, ապա հարց է ծագում, թե ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետը, օրինակ՝ մնալո՞ւ է, թե՞ չի մնալու։ Չէ՞ որ այդ ֆակուլտետը ևս լեզվաբաններ, թարգմանիչներ և օտար լեզվի մասնագետներ է պատրաստում։ Այնինչ, պետք էր նախօրոք քննարկել, հասկանալ, թե ինչ քայլերի հաջորդականությամբ է իրականացվելու փոփոխությունը, օրինակ՝ հայտարարել, որ փոփոխությունը վերաբերելու է միայն նոր ընդունվողներին, իսկ արդեն ընդունվածները շարունակելու են սովորել իրենց բուհերում։ Այսինքն, փոփոխության ժամանակահատված սահմանել 3-4 տարին: Կրթական համակարգում հապճեպ փոփոխություններից կրթական գործընթացը չի բարելավվում, այլ ընդհակառակը՝ կրթական համակարգը սկսում է ճաքեր տալ և քանդվել։

Չնայած, այդ կարծիքն էլ կա, որ այս իշխանությունների նպատակը հենց դա է: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ բուհերի խոշորացման արդյունքում նվազագույնի է հասցվում մրցակցությունը։ Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե հայկական բուհերի համար փորձում են լուծել միջազգային մրցունակություն ապահովելու խնդիրը։ Վատ բան չեն ասում, բայց հերթական մանիպուլ յացիան են անում: Բանն այն է, որ միջազգայնորեն մրցունակ լինելու համար նախ ներքին մրցակցայնությունը պետք է ապահովել։ Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ տարբեր բուհեր ունենալ, բոլորը կարելի էր միավորել մեկ բուհի մեջ, և ընդամենը մեկ ռեկտոր կլիներ, բնականաբար՝ քպական։

Ի վերջո, հատկապես այն երկրներն են բարձր կրթական որակ ապահովում, որտեղ բուհերի միջև լուրջ մրցակցություն է ընթանում որակային և գիտական առավելության հասնելու և իմիջ ձեռք բերելու համար։ Իսկ բազմաթիվ բուհեր հենվում են նաև իրենց յուրահատուկ արժեքային համակարգի վրա, որով էլ առանձնանում են մյուս կրթօջախներից։ Այլ բազմաթիվ հարցեր ևս կան, որոնց պատասխաններ տրված չեն, բայց իշխանությունները սիրողական մակարդակով, իրավիճակին ու համակարգի առանձնահատկություններին բացարձակապես չտիրապետելով, իրենց ամենագետի տեղ են դրել ու ինչ անհեթեթություններ մտքներով անցնում է, փորձում են իրականություն դարձնել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը