Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ ամեն ինչ վերածվում է... չարեփոխման. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես կրթության բնագավառում բարեփոխումներն ու փոփոխությունները բնականոն երևույթներ են դառնում, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անհրաժեշտ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհը զարգանում է մեծ արագությամբ և պետք է դիմանալ այդ տեմպին։ Բնական է, որ ժամանակ առ ժամանակ կրթության ոլորտում նորամուծությունների ու փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում։ Սակայն այլ հարց է իրական բարեփոխումը, այլ հարց է այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները բարեփոխումների անվան տակ ինչին դիպչում են, քանդվում է, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ բուհերի միավորման գաղափարն ինքնին վատը չէ, սակայն այլ հարց է, թե ինչպես է այն իրականացվում և ինչ տրամաբանության համատեքստում։

Օրերս պարզվեց, որ մասնավորաբար միավորվելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ հիմքով, ինչ տրամաբանությամբ է իրականացվելու այդ միավորումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով այս թեմային, ընդամենը նշել էր, թե բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Շատ բնորոշ է, չէ՞, այս իշխանությունների համար: Բովանդակություն չկա, բայց շոու կա: Ինչպես ասվում է, կարևորը շարժն է: Այս նախաձեռնության մասին խոսելիս մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետներից մեկը նշել էր, թե սա ինչ-որ իմաստով հիշեցնում է ժողովրդական այն խոսքը, թե՝ «Մի հիմար քարը գցեց ջրհորը, հարյուր խելոք չեն կարողանում հանել»։

Գնալով ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ այս իշխանության ներկայացուցիչները քնումզարթնում են, ու ինչ մտքներով անցնում է, կամ ինչ երազում տեսնում են, որոշում են «արագի մեջ» իրականացնել։ Առանց քննարկումների, հիմնականում գաղտագողի: Որպես կանոն՝ այդ բոլոր նախաձեռնությունները չմտածված են, չքննարկված, անտրամաբանական։ Օրինակ՝ հազարավոր ուսանողների ճակատագիր որոշող նախագիծ են առաջ քաշում, որը երբևէ չեն քննարկել ուսանողների, ուսանողական կազմակերպություննների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և կրթության փորձագետների հետ։ Պատասխանատուները հայտարարում են, թե ինչ-որ նախագիծ պետք է լինի, որ հետո դրա շուրջ քննարկումը տեղի ունենա։ Իրականում դա անհեթեթություն է, այդ իսկ պատճառով փնթի ու կիսագրագետ նախաձեռնությունների կյանքի կոչման ճանապարհին հաճախ հանդիպում են դիմադրության։

Իրականում պարզապես պետք է գաղափարը նախապես համապատասխան բուհերի հետ երկարատև բովանդակային քննարկել, ինչը հնարավորություն կտա նախ հասկանալ առկա խնդիրները, ապա առաջարկություններ ստանալ և պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներով է փոփոխությունը տեղի ունենալու։ Հիմա էլ այնպիսի վիճակ են ստեղծել, որ առնվազն մեկ բուհի մոտ 4500-ի հասնող ուսանողությունը, ինչպես նաև դասախոսները դասադուլներ ու բողոքի ակցիաներ են անում։ Եվ նույնիսկ այս պայմաններում հնչող հարցերին ԿԳՄՍ նախարարությունից սպառիչ, խելամիտ, տրամաբանական պատասխաններ չեն տրվում։

Օրինակ՝ որևէ կերպ չի պարզաբանվում ուսանողների կրթության ընտրության իրավունքի հարցը։ Օրինակ՝ որոշ ուսանողներ ընտրել են Բրյուսովի անվան պետական համալսարանը, մյուսները՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ այլ ուսանողներ էլ՝ այլ բուհեր։ Եթե ցանկանային, կդիմեին այլ բուհ, ուրեմն նրանք կատարել են իրենց ընտրությունը, ընդունվել են այդ բուհեր: Հիմա, եթե ներկա պահին բուհերը միավորում են, ստացվում է, որ նրանց կրթության ընտրության իրավունքը խախտվում է։ Փաստորեն, արդեն իսկ ընդունված և սովորող ուսանողներն ավարտելու են բացարձակ այլ բուհ՝ անկախ իրենց ընտրությունից ու ցանկությունից։ Բացի այդ, դեռ հարցական է, թե կոնկրետ որ բուհի մասնագիտական ուղղվածությունն է գերակա լինելու և դա ինչ սկզբունքով է որոշվելու։

Եթե մասնագիտական հիմքի վրա են Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանը միավորում, ապա հարց է ծագում, թե ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետը, օրինակ՝ մնալո՞ւ է, թե՞ չի մնալու։ Չէ՞ որ այդ ֆակուլտետը ևս լեզվաբաններ, թարգմանիչներ և օտար լեզվի մասնագետներ է պատրաստում։ Այնինչ, պետք էր նախօրոք քննարկել, հասկանալ, թե ինչ քայլերի հաջորդականությամբ է իրականացվելու փոփոխությունը, օրինակ՝ հայտարարել, որ փոփոխությունը վերաբերելու է միայն նոր ընդունվողներին, իսկ արդեն ընդունվածները շարունակելու են սովորել իրենց բուհերում։ Այսինքն, փոփոխության ժամանակահատված սահմանել 3-4 տարին: Կրթական համակարգում հապճեպ փոփոխություններից կրթական գործընթացը չի բարելավվում, այլ ընդհակառակը՝ կրթական համակարգը սկսում է ճաքեր տալ և քանդվել։

Չնայած, այդ կարծիքն էլ կա, որ այս իշխանությունների նպատակը հենց դա է: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ բուհերի խոշորացման արդյունքում նվազագույնի է հասցվում մրցակցությունը։ Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե հայկական բուհերի համար փորձում են լուծել միջազգային մրցունակություն ապահովելու խնդիրը։ Վատ բան չեն ասում, բայց հերթական մանիպուլ յացիան են անում: Բանն այն է, որ միջազգայնորեն մրցունակ լինելու համար նախ ներքին մրցակցայնությունը պետք է ապահովել։ Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ տարբեր բուհեր ունենալ, բոլորը կարելի էր միավորել մեկ բուհի մեջ, և ընդամենը մեկ ռեկտոր կլիներ, բնականաբար՝ քպական։

Ի վերջո, հատկապես այն երկրներն են բարձր կրթական որակ ապահովում, որտեղ բուհերի միջև լուրջ մրցակցություն է ընթանում որակային և գիտական առավելության հասնելու և իմիջ ձեռք բերելու համար։ Իսկ բազմաթիվ բուհեր հենվում են նաև իրենց յուրահատուկ արժեքային համակարգի վրա, որով էլ առանձնանում են մյուս կրթօջախներից։ Այլ բազմաթիվ հարցեր ևս կան, որոնց պատասխաններ տրված չեն, բայց իշխանությունները սիրողական մակարդակով, իրավիճակին ու համակարգի առանձնահատկություններին բացարձակապես չտիրապետելով, իրենց ամենագետի տեղ են դրել ու ինչ անհեթեթություններ մտքներով անցնում է, փորձում են իրականություն դարձնել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli